Տպել

10.01.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ
Հունվարի 10-ին շարունակվեցին բրյուսելյան հանդիպումները: Առավոտյան ԱԺ պատվիրակությունը մեկնեց Եվրոպական խորհրդարան: Աշխատանքային նախաճաշի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի միջեւ արդյունավետ զրույց ծավալվեց: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջե...