Տպել
29.01.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2020 թվականի հունվարի 26-ից փետրվարի 1-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վլադիմիր Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Էդմոն Մարուքյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը: 

«Ապագա առաջնորդությունը ԵԱՀԿ տարածաշրջանում քաղաքական ներգրավվածությունը ապահովելու համար» խորագրով սեմինարին մասնակցելու համար 2020 թվականի փետրվարի 2-5-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանը եւ Կարեն Սիմոնյանը: