Տպել
03.03.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված գիտաժողովին մասնակցելու, ինչպես նաեւ անցումային արդարադատության համար պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2020 թվականի մարտի 2-6-ը Թունիս (Թունիսի Հանրապետություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Տեղեկատվության, մշակույթի,տուրիզմի եւ սպորտի, Վերահսկիչ-բյուջետային մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնաքկցելու համար 2020 թվականի մարտի 4-6-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը (2020 թվականի մարտի 4-5-ը) , ԱԺ պատգամավորներ Գոռ Գեւորգյանը, Անուշ Բեղլոյանը, Արկադի Խաչատրյանը եւ Տիգրան Ուլիխանյանը:

ՀԱՊԿ ԽՎ Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցրի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Ալեքսան Ավետիսյանը (2020 թվականի մարտի 3-5-ը)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշտական հանձնաժողովի, Քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 6-10-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Կանոնակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձանաժողովի, Համատեղ հանձնաժողովի, Մշտական հանձնաժողովի, Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 3-11-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հանցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 15-17-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ , ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի, Իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 9-11-ը եւ մարտի 19-21-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 18-20-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2020 թվականի մարտի 11-13-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով 2020 թվականի մարտի 3-4-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: