National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
08.04.2005
ԱԺ մշտական հանձնաժողովներիի նիստերում

Ապրիլի 8-ին տեղի ունեցան Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում` Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, քննարկվեց եւ որոշում կայացվեց դրական եզրակացությամբ ապրիլի 11-14–ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկել 2004 թվականի հուլիսի 13-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության կրթության եւ գիտության նախարարության միջեւ կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեցԿԳ փոխնախարար Նորիկ Ղուկասյանը:

Առաջիկա չորսօրյա նիստերի ընթացքում խորհրդարանի վավերացմանը կներկայացվի 2004 թվականի հուլիսի 5-ին Նիկոսիայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեցառողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը:Համաձայնագրով նախատեսվում է կողմերի միջեւառողջապահության եւ բժշկագիտության բնագավառներումմասնագետների եւ պատվիրակությունների փոխանակում, համատեղ սիմպոզիումների, սեմինարների, համատեղ հետազոտությունների անցկացում եւ այլն: Համագործակցությունը կզարգանա սրտանոթային, թոքային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, դեղաբանության, ուրոլոգիայի,հոգեկան առողջության եւ այլ բնագավառներում:

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, քննարկվեցին վեց օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարմանմասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմաններկայացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, նշելով, որ փոփոխությունների նպատակը օրենքների հոդվածների համապատասխանեցումն էեւ ֆինանսների օգտագործման առումով տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ սահմանված սահմանափակումները հանելը, որպեսզի նրանք կարողանան համայնքի բյուջեում տարեսկզբին եղած ազատ ֆինանսական միջոցները տնօրինել: Մեկ այլ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ համայնքներն իրար կարող են օգնել ֆինանսականփոխատվություններով, միաժամանակ սահմանվում է, որհամայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ միայն այն պարագայում, երբ մարել է նախկինում վերցրած փոխատվությունն ամբողջությամբ:

«ՀՀ բնակչության պետական ռեգիստրի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթնառաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ Ոստիկանության պետի տեղակալԱրարատ Մահտեսյանը:Ելնելով«ՀՀ բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում կատարվող փոփոխություններից, առաջարկվում է վարչական պատասխանատվություն նախատեսել ռեգիստրում հաշվառման կանոնների խախտման համար եւ ավելացնել տուգանքների չափերը:

Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանն առաջին ընթերցման ներկայացրեց նաեւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը կարգավորելու է ճանապարհային երթեւեկությանանվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբեր ությունները, բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, ճանապարհային երթեւեկության կազմակերպության եւ անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարմանեւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ճանապարհային երթեւեկության մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները:

«ՀՀ քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարմանմասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն առաջին ընթերցմամբ ներկայացրեց քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը, նշելով, որ դրանք հիմնականում խմբագրական են եւ հստակեցնող:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսականաշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին» օրենքի նախագիծը:

Քննարկված օրինագծերը կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նստաշրջանի օրակարգում:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում` Գագիկ Մխեյանի նախագահությամբ, քննարկվեցին «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում «Ժողպատգամավոր» խմբի առաջարկած փոփոխություններն ու լրացումները: Ներկայացնելով դրանք, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց, որ փոփոխությունների նպատակն է օժանդակել ծնելիության բարձրացմանը: Մասնավորապես, ընտանիքում ծնվող յուրաքանչյուր 4-րդ երեխային առաջարկվում է ամսական տրամադրել 13.000 դրամ նպաստ,5-րդին` 14.000, 8-րդին` 20.000 դրամ, պահպանելով նախորդներին հասանելիք նպաստները: Պատգամավոր Արտակ Առաքելյանն առաջարկեց փոփոխությունը սահմանել 3 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար,օրինագծի հեղինարկներըհամաձայնեցին: Նախաձեռնությանը դեմ է կառավարությունը, համարելով, որ հարցը պետք է քննարկել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ այսօր ընտանեկան նպաստի համակարգից օգնություն է ստանում 4 եւ ավելի երեխա ունեցող10.495 ընտանիք: Ըստ նախարարի, փորձը ցույց է տալիս, որ այս կարգի արտոնությունները չեն նպաստում ծնելիության բարձրացմանը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ հարցն ընդգրկվեց մեծ օրակարգ:

Կառավարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետութ յունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես տեղեկացրեց կառավարությանն առընթեր փախստականների եւ միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը,2002 թ. ընդունված օրենքի համաձայն, փախստականների համար կառուցված բնակարանները եւ քոթեջները անհատույց սեփականության իրավունքով տրվել էին փախստականներին: Այդ ընթացքում, քաղաքից բացակայող փախստականների 300 ընտանիքներ չեն հասցրել իրականացնել համապատասխան գործարքները եւ դուրս են մնացել գործընթացից: Ուստի առաջարկվում է օրենքի գործողության ժամկետը երկարաձգել: Իսկ եթե այդ ընթացքում եւս լինեն գործընթացից դուրս մնացողներ,բնակարանները կմնան պետության ենթակայության տակ: Համարելով, որ խնդիրը լուրջ է եւ պահանջում է օրենսդրական լուծում, հանձնաժողովի անդամները որոշեցին դրական եզրակացությամբ հարցն ընդգրկել մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգ:

Հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացան նաեւ «Բնապահպանական վերահսկողության մասին»,  «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին», «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկման սակագների մասին», «Հաստատագրվածվճարների մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող կրթության մասին», «Առողջապահության մասին», «Լիցենզավորման մասին», եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների նախագծերը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովինիստի, որը վարում էր Գագիկ Մինասյանը, օրակարգը հագեցած էր. առաջարկվում էր նստաշրջանի օրակարգում ընդգրկել 8 եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում` 14 հարց:

Երկարատեւ քննարկումներից ու պատգամավորների ու կառավարության ներկայացուցչի միջեւ ծավալված բանավեճից հետո հանձնաժողովը «Տնտեսական մրցակցության պաշտպանությանմասին» օրենքում փոփոխության գործադիրի առաջարկին դրական եզրակացություն տալու որոշում ընդունեց: Պատգամավորների տարակարծությունների առարկան նախագծում ամրագրված այն դրույթն էր, որով գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողները պետք է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կես տարին մեկ անգամ ներկայացնեն իրենց գործունեության տնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվություն:Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կարծիքով, առավել նպատակահարմար կլինի այդ տեղեկատվությունը ստանալ պետական մարմիններից եւ ոչ թե տնտեսավարող սուբյեկտներից: Պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանն էլ ներկայացված նախագծում սահմանված հասկացությունները հստակեցնելու, մասնավորապես «իրացված ապրանքների ծավալ» արտահայտությունը հարկային օրենսդրությանը ներդաշնակեցնելու առաջարկով հանդես եկավ: Քննարկումների արդյունքում կառավարության ներկայացուցիչը եւ պատգամավորները հանգեցին ընդհանուր մոտեցման. արդյունքում նախագիծը քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար դրական եզրակացություն ստացավ: Նշենք, որ նախագծի հիմնական նպատակը պետական հանձնաժողովի գործառույթների եւ իրավասությունների հստակեցումն է: Նախատեսվում է պատասխանատվության նորմ` օրենսդրությունը խախտելու եւ հանձնաժողովի որոշումները չկատարելու դեպքում:

Պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի առաջարկությունը` «Պարզեցված հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» քննարկումների ընթացքում պաշտպանեցին թե պատգամավորները, թե կառավարության ներկայացուցիչը: Պատգամավորն առաջարկում է վերացնել գործող օրենքով առաջացած խառնաշփոթը: Ըստ օրենքի, պարզեցված հարկ վճարող չի կարող լինել «այն առեւտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ»: Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ձեւակերպմամբ, այս հարկատեսակի դաշտումչեն կարող գտնվելայն առեւտրայինկազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը,որոնք ունեն պարզեցված հարկ վճարողի կանոնադրական կապիտալի50 տոկոս եւ ավելի փայաբաժին: Նա նաեւ գտնում է, որ բիզնեսը տրոհելու միջոցով պարզեցված հարկի դաշտ մտնելու միտման դեմ կարելի է պայքարել` սահմանելով, որպարզեցված հարկ վճարելու համարմեկից ավելի անձանց կողմից դիմում ներկայացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող համարվիառաջին դիմում ներկայացրածը:

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին «Ժողովրդական պատգամավոր» խմբակցության անդամների հեղինակած փոփոխությամբ փորձ է արվում խրախուսել բնակչության բնական աճը` նախատեսելով ընտանիքի 4-րդ կամ4-ից ավելի յուրաքանչյուր երեխայիհամար դրամական օժանդակություն` ամսական նպաստի տեսքով: Նախագծի համահեղինակ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց, որ, պաշտոնական տվյալների համաձայն, վերջին տարիներին արտագաղթի արդյունքում հանրապետությունից հեռացել են 800 հազար քաղաքացիներ եւ նրանց միջին տարիքը կազմում է 30 տարեկան: Ըստ պատգամավորի, այս պայմաններում առավել հրատապ էդարձել ծնելիությանմակարդակը բարձրացնելու խնդիրը:Պատգամավորների կողմից առաջարկ եղավբազմազավակ ընտանիքների երեխաներին տրվող դրամական օժանդակություն տալու հիմքում դիտարկել միջին աշխատավարձը, որպեսզի միայն անապահով ընտանիքներին տրվի այդօրինակ պետական օգնություն: Կառավարությունը դեմ է այս օրենսդրական նախաձեռնությանը, հիմնավորմամբ, որ հանրապետության 31 հազար բազմազավակ ընտանիքներից 11 հազարը փաստագրված եւ10 հազարն արդեն իսկ ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում: Փոխարենը գործադիրը պատրաստ է պատգամավորների հետ քննարկել սոցիալական այս խմբին տրվող նպաստի չափը:

Կառավարությունը դեմ էր նաեւ քննարկվող հաջորդ` Հողային օրենսգրքում լրացում կատարելու պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նախաձեռնած օրինագծին: Այն նախատեսում է, որ մինչեւ 2005 թ. հունվարի մեկը սեփականության վկայական ունեցող արդյունաբերական ձեռնարկություններին պահպանման եւ սպասարկման համար հողամասերի ուղղակի գինը 10 տարվա ընթացքում վճարելու հնարավորություն տրվի: Կառավարությունը նույն խնդրի լուծման համար նախատեսում է այլ մոտեցում եւ այն շուտով նախագծի տեսքով կներկայացվի խորհրդարան: Նախագծի հեղինակըկարծում է, որ կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթն ստանալուց եւ քննարկելուց հետո միայն հնարավոր կլինի որոշել խնդրի արդյունավետ լուծման տարբերակը: Իսկ մինչ այդ, նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ տեղ կգտնի նստաշրջանի օրակարգում:

Նիստի օրակարգում էին նաեւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսողկառավարության հեղինակած նախագծերը: Երկու օրենքների միջեւ առկա են որոշ անհամապատասխանություններ, ինչն էլ փորձում է վերացնել կառավարությունը: Նաեւ` գործող օրենքներովհամայնքի բյուջեի տարեսկզբի մնացորդըդիտարկվում է որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր, միաժամանակ սահմանափակվում է համայնքի դեֆիցիտի առավելագույն չափը: Կառավարությունն այսօր առաջարկում է այդ սահմանափակումը չտարածել վերոնշյալ դեֆիցիտի վրա: Այս նախագծերով նախատեսվում է նաեւհամայնքների միջեւ փոխատվություն փոխանակելու հնարավորություն, ինչը կնպաստի համայնքների միջեւ փոխգործակցությունը ընդլայնելուն: Ներկայում համայնքը փոխատվություն կարող է ստանալ միայնպետական բյուջեից:

Հանձնաժողովիանդամների դատին ներկայացվեց նաեւ «Քաղաքաշինությանմասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը: Գործադիր մարմինը նպատակ ունիբարելավվել քաղաքաշինության ոլորտի օրենսդրական դաշտը, ինչպես նաեւ դաշտը կանոնակարգել միասնական սկզբունքներով: Փաթեթը նպատակաուղղված է հանրապետությանհամայնքների գլխավոր հատակագծերի եւ գոտիավորման փաստաթղթերի մշակման գործընթացը խթանելուն:

Քննարկված բոլոր փաստաթղթերը արժանացան հանձնաժողովի հավանությանը:


08.04.2005
Ակտիվացնել պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքները
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամության խմբի անդամները հանդիպեցին ԳԴՀ տրանսպորտի, շինարարության եւ բնակարանաշինության հարցերի նախարարության խորհրդական-պետքարտուղար Իրիս Գլայկեի եւ Հայաստանում ԳԴՀ դեսպան Հայկե Ռենատա Փայչի հետ:Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում, ...

08.04.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման հինգերորդ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am