Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13 -15-Ի
ՉՈՐՍՕՐՅԱ ՆԻՍՏԵՐԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

13.09.2016

1. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը մինչեւ մեկ տարով հետաձգելու մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 101, դեմ` 3, ձեռնպահ` 8  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


2. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժինն ընդունելու մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 103, դեմ` 3, ձեռնպահ` 13  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


3. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի սեպտեմբերի 13-սեպտեմբերի 15-ի չորսօրյա նիստերի օրակարգում մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընդգրկումը մինչեւ մեկ տարով հետաձգելու մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 108, դեմ` 2, ձեռնպահ` 6  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


4. Քննարկված հարցը`
Քվեարկության արդյունքները` կողմ` 94, դեմ` 3, ձեռնպահ` 16  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


5. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-1048-01.09.2016-ՏՀ-010/0) օրենքի նախագծի քննարկման հատուկ կարգի (երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 88, դեմ` 6, ձեռնպահ` 20  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


6. Քննարկված հարցը`
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը չի մասնակցի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին եւ քվեարկությանը:

Քվեարկության արդյունքները` կողմ` 89, դեմ` 7, ձեռնպահ` 6  |  Անհատական քվեարկություններ



7. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակում

ՀՀ Նախագահն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:

Հարցի քննարկումը նիստի ընթացքում մնացել է անավարտ:

14.09.2016

1. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակում
Հարցի քվեարկությունը կկայանա վաղը՝ ժամը 1330-1410:


2. Քննարկված հարցը`

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրություն
Հարցի քննարկումը նիստի ընթացքում մնացել է անավարտ:


15.09.2016

1. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակում

ՀՀ Նախագահն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:

Ժամը 1330-1410 փակ գաղտնի քվեարկություն.


Քվեարկության արդյունքներ.
Կողմ՝ 97 դեմ՝ 3

Արթուր Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ:


2. Քննարկված հարցը`

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրություն

Ժամը 1330-1410 փակ գաղտնի քվեարկություն.

Քվեարկության արդյունքներ.
Կողմ՝ 105, դեմ՝ 4


Տիգրան Հակոբյանը ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ:

3. Քննարկված հարցը`
Քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քվեարկությունները կկայանան հաջորդ նիստի ընթացքում`

1.  «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Կ-1048-01.09.2016-ՏՀ-010/0
Երկրորդ ընթերցման նախագիծ
Հեղինակներ` ՀՀ կառավարություն, Էդմոն Մարուքյան

2.  «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-1054-06.09.2016-ՏՀ-010/0
Երկրորդ ընթերցման նախագիծ
Հեղինակ` ՀՀ կառավարություն

3.  Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-997-02.05.2016-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. ա) «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-965-17.03.2016-ԱՄ-010/0
Երկրորդ ընթերցման նախագիծ
Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կ-9651-17.03.2016-ԱՄ-010/0
Երկրորդ ընթերցման նախագիծ
Հեղինակ` ՀՀ կառավարություն

5.  2016 թվականի փետրվարի 3-ին Մակաոյում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջեւ մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիր
Ն-1034-07.07.2016-ԱՀ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Նիստերի աշխատանքներն ավարտվեցին: