Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի
ՆԻՍՏԵՐԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

14.01.2019

1. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին»
14.01.2019--012/0
Քվեարկության արդյունքները` կողմ` 72, դեմ` 1, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է

2. Քննարկված հարցը`

Ազգային ժողովի նախագահի ընտրություն
Առաջադրվել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը:

Ժամը 13:30-14:30-ը` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները՝ կողմ՝ 131, դեմ՝ 0:

Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը:

3. Քննարկված հարցը`

Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
Առաջադրվել են պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի թեկնածությունները, իսկ ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորներից` Վահե Էնֆիաջյանի եւ Մանե Թանդիլյանի թեկնածությունները:

Հարցի քննարկումը նիստի ընթացքում մնացել է անավարտ:

15.01.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Գրիգորյանը հունվարի 15-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

1. Քննարկված հարցը`

Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
Առաջադրվել են պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի թեկնածությունները, իսկ ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորներից` Վահե Էնֆիաջյանի եւ Մանե Թանդիլյանի թեկնածությունները:

Ժամը 11:00-12:00-ը` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները՝

Ալեն Սիմոնյան
կողմ՝ 109, դեմ՝ 20

Լենա Նազարյան
կողմ՝ 124, դեմ՝ 3

Վահե Էնֆիաջյան
կողմ՝ 108

Մանե Թանդիլյան
կողմ՝ 19:

ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրվել Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ Վահե Էնֆիաջյանը:

Քննարկված հարցը`

ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին»
Խ-14.01.2019,15.01.2019--012/0
Հեղինակ` «Իմ քայլը» խմբակցություն

Վերաքվեարկություն

Քվեարկության արդյունքները` կողմ` 96, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է

3. Քննարկված հարցը`
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արման Եղոյանի թեկնածությունը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վարազդատ Կարապետյանի թեկնածությունը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Հարցի քննարկումը նիստի ընթացքում մնացել է անավարտ:

16.01.2019

1. Քննարկված հարցը`

Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

Հարցի քննարկումը նիստի ընթացքում մնացել է անավարտ:

17.01.2019

1. Քննարկված հարցը`
Քվեարկության արդյունքները` կողմ` 73, դեմ` 1, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է

Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

Հարցի քննարկումը նիստի ընթացքում մնացել է անավարտ:

18.01.2019

1. Քննարկված հարցը`
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

Ժամը 11:30-13:30-ը` գաղտնի քվեարկություն:

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը:
(«Իմ քայլը» խմբակցության առաջարկ)

Գաղտնի քվեարկության արդյունքները՝
կողմ՝ 112, դեմ՝ 16

Նարեկ Զեյնալյանն ընտրվել է առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
(«Իմ քայլը» խմբակցության առաջարկ)

Գաղտնի քվեարկության արդյունքները՝
կողմ՝ 117, դեմ՝ 12

Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:
(«Իմ քայլը» խմբակցության առաջարկ)

Գաղտնի քվեարկության արդյունքները՝
կողմ՝ 116, դեմ՝ 11

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արման Եղոյանի թեկնածությունը:
(«Իմ քայլը» խմբակցության առաջարկ)

Գաղտնի քվեարկության արդյունքները՝
կողմ՝ 108, դեմ՝ 17

Արման Եղոյանն ընտրվել է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
(«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկ)

Գաղտնի քվեարկության արդյունքները՝
կողմ՝ 127, դեմ՝ 2

Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
(«Իմ քայլը» խմբակցության առաջարկ)

Գաղտնի քվեարկության արդյունքները՝
կողմ՝ 122, դեմ՝ 4

Անդրանիկ Քոչարյանն ընտրվել է պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
(«Իմ քայլը» խմբակցության առաջարկ)

Գաղտնի քվեարկության արդյունքները՝
կողմ՝ 122, դեմ՝ 6

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
(«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկ)

Գաղտնի քվեարկության արդյունքները՝
կողմ՝ 122, դեմ՝ 6

Միքայել Մելքումյանն ընտրվել է տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վարազդատ Կարապետյանի թեկնածությունը:
(«Իմ քայլը» խմբակցության առաջարկ)

Գաղտնի քվեարկության արդյունքները՝
կողմ՝ 127, դեմ՝ 2

Վարազդատ Կարապետյանն ընտրվել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը:
(«Իմ քայլը» խմբակցության առաջարկ)

Գաղտնի քվեարկության արդյունքները՝
կողմ՝ 123, դեմ՝ 6

Բաբկեն Թունյանն ընտրվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
(«Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկ)

Գաղտնի քվեարկության արդյունքները՝
կողմ՝ 116, դեմ՝ 10

Մանե Թանդիլյանն ընտրվել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը սպառելով` ավարտվում են նաև առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը:

12.02.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 2 արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Վարդան Նելսոնի Աթաբեկյանին:

1. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին
Կ-010-08.02.2019--012/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն

Հարցի քննարկումը մնացել է անավարտ:

13.02.2019

1. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին
Կ-010-08.02.2019--012/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն

Հարցի քննարկումը մնացել է անավարտ:

14.02.2019

1. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին
Կ-010-08.02.2019--012/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն

Վերաքվեարկություն

2. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին»
Կ-010-08.02.2019--012/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 88, դեմ` 40, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է

Առաջին նստաշրջանի աշխատանքներն ավարտվեցին: ԱԺ երկրորդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա մարտի 5-ին: