Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29 -30-Ի
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

29.06.2022

1. Քննարկված հարցը`

Գլխավոր դատախազի ընտրություն
318-28.06.2022-

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Ժամը 16:00-17:00` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ` 70, դեմ՝ 0:

Աննա Վարդապետյանը ընտրվել է գլխավոր դատախազ:


2. Քննարկված հարցը`

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրություն
308-22.06.2022-

Առաջադրվել են Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի եւ Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները:

Ժամը 17:15-17:45` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

Լիլիթ Գրիգորյան` 0, Արտակ Կրկյաշարյան` 69, Մուշեղ Հարությունյան` 0:

Արտակ Կրկյաշարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու:


3. Քննարկված հարցը`

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրություն
306-22.06.2022-

Առաջադրվել են Լուսինե Աբգարյանի, Կարեն Բատիկյանի եւ Սերգեյ Չիչոյանի թեկնածությունները:

Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 30-ին:


4. Քննարկված հարցը`

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրություն
307-22.06.2022-

Առաջադրվել են Հովհաննես Ավագյանի, Կարեն Բիշարյանի եւ Նելլի Հարությունյանի թեկնածությունները:

Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 30-ին:


5. Քննարկված հարցը`

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրություն
305-22.06.2022-

Առաջադրվել են Ռուբիկ Մխիթարյանի, Արսեն Նիկողոսյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունները:

Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 30-ին:


30.06.2022

1. Քննարկված հարցը`

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրություն
306-22.06.2022-

Ժամը 11:10-11:40` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

Լուսինե Աբգարյան` 0, Կարեն Բատիկյան` 0, Սերգեյ Չիչոյան` 67:

Սերգեյ Չիչոյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու:


2. Քննարկված հարցը`

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրություն
307-22.06.2022-

Ժամը 11:50-12:20` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

Հովհաննես Ավագյան` 0, Կարեն Բիշարյան` 68, Նելլի Հարությունյան` 0:

Կարեն Բիշարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու:


3. Քննարկված հարցը`

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրություն
305-22.06.2022-

Ժամը 12:30-13:00` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

Ռուբիկ Մխիթարյան` 29, Արսեն Նիկողոսյան` 0, Արթուր Սարգսյան` 33:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու չի ընտրվել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

Երկրորդ փուլ

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրություն
305-22.06.2022-

Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուներ՝ Ռուբիկ Մխիթարյանը եւ Արթուր Սարգսյանը:

Ժամը 13:55-14:25` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

Ռուբիկ Մխիթարյան` 40, Արթուր Սարգսյան` 15:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու չի ընտրվել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նոր թեկնածուներ:


Արտահերթ նստաշրջանն ավարտվեց ժամը 14:30-ին: