Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 02-Ի
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

02.06.2009

1. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Կ-637-01.06.2009-ՖՎ-010/1) օրենքի նախագծի քննարկման հատուկ կարգի (երկու ընթերցմամբ անցկացնելու) մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 86, դեմ` 1, ձեռնպահ` 3  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


2. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Կ-637-01.06.2009-ՖՎ-010/1) օրենքի նախագծի քննարկման հատուկ կարգի (երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 87, դեմ` 1, ձեռնպահ` 3  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


3. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Մինչեւ արտահերթ նիստի օրակարգի սպառումն առանց ընդմիջման աշխատելու մասին»

Քվեարկության արդյունքները` կողմ` 85, դեմ` 4, ձեռնպահ` 2  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


4. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքի նախագիծը ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Կ-637-01.06.2009-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 72, դեմ` 4, ձեռնպահ` 11  |  Անհատական քվեարկություններ
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ


5. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքի նախագիծը ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Կ-637-01.06.2009-ՖՎ-010/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 74, դեմ` 3, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ


6. Քննարկված հարցը`
ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.
2009 թվականի մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր
Ն-636-29.05.2009-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի քվեարկելու:
Քվեարկության արդյունքները` կողմ` 71, դեմ` 6, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Համաձայնագիրը վավերացվել է


Արտահերթ նիստն ավարտվեց ժամը 1535: