Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 05 -06-Ի
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

05.03.2019

1. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը ««Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակներ` Գեւորգ Պետրոսյան, Նորա Առուստամյան, Վարդան Ղուկասյան, Արթուր Գրիգորյան, Հրանտ Մադաթյան, Պ-006-23.01.2019-ՄԻ-011/0) օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 36, դեմ` 53, ձեռնպահ` 3  |  Անհատական քվեարկություններ
Որոշումը չի ընդունվել


2. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն, Խ-001-16.01.2019-ՊԻ-011/0) օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 35, դեմ` 61, ձեռնպահ` 4  |  Անհատական քվեարկություններ
Որոշումը չի ընդունվել


3. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` Նաիրա Զոհրաբյան, Պ-003-16.01.2019-ՊԻ-011/0) օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 37, դեմ` 67, ձեռնպահ` 2  |  Անհատական քվեարկություններ
Որոշումը չի ընդունվել


4. Քննարկված հարցը`
Քվեարկության արդյունքները` կողմ` 88, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


5. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքի նախագիծը ««Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Խ-004-17.01.2019,26.02.2019-ՊԱ-011/0
Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 98, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ


6. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը ««Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Խ-004-17.01.2019,26.02.2019-ՊԱ-011/0) օրենքի նախագծի քննարկման հատուկ կարգի (երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու) մասին»
Քվեարկության արդյունքները` կողմ` 101, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


7. Քննարկված հարցը`
Քննարկվել է օրենսդրական նախաձեռնություն, որի քվեարկությունը կկայանա հաջորդ նիստի ընթացքում`

««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Պ-005-18.01.2019-ԳԿ-011/0
Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան



8. Քննարկված հարցը`

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդում
425-08.01.2019-ՊԻ
Հարցի քննարկումը մնացել է անավարտ:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն` վերջին հիմնական նիստում պատգամավորները հանդես եկան մինչեւ երեքական րոպե հայտարարությամբ:

06.03.2019

1. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքի նախագիծը ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Պ-005-18.01.2019-ԳԿ-011/0
Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան
Քվեարկության արդյունքները` կողմ` 116, դեմ` 1, ձեռնպահ` 1  |  Անհատական քվեարկություններ
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ


2. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքի նախագիծը ««Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Խ-004-17.01.2019,26.02.2019-ՊԱ-011/1

Երկրորդ ընթերցման նախագիծ

Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 119, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ


3. Քննարկված հարցը`
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդում 425-08.01.2019-ՊԻ
Ընդունվել է ի գիտություն

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի համաձայն` վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների բանավոր հարցերին:


Հերթական նիստերն ավարտվեցին: