Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 02 -26-Ի
ՆԻՍՏԵՐԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

02.08.2021

1. Քննարկված հարցը`
Ընդմիջում 20 րոպե

ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին»
02.08.2021--012/0
Քվեարկության արդյունքները` կողմ` 65, դեմ` 1, ձեռնպահ` 15  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


2. Քննարկված հարցը`

Ազգային ժողովի նախագահի ընտրություն
02.08.2021-
Առաջադրվել են պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունները:

Ժամը 16:30-17:15-ը` գաղտնի քվեարկություն:

Հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտարարեց, որ քվեարկությունն ընդհատվել է քվեաթերթիկում ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ վրիպակ լինելու պատճառով, և 5 րոպե անց նույն վայրում տեղի կունենա 30 րոպե տևողությամբ նոր ընտրություն:


3. Քննարկված հարցը`
Ազգային ժողովի որոշումը «Ազգային ժողովի լրացուցիչ նիստ անցկացնելու մասին» (18:30-ից մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքների ամփոփումը)

Քվեարկության արդյունքները` կողմ` 68, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


4. Քննարկված հարցը`

Ազգային ժողովի նախագահի ընտրություն
02.08.2021-
Գաղտնի քվեարկության արդյունքները.

Մխիթար Զաքարյան - կողմ՝ 0
Արթուր Սարգսյան - կողմ՝ 0
Ալեն Սիմոնյան - կողմ՝ 71

Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը:


03.08.2021

1. Քննարկված հարցը`

Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
02.08.2021-

Առաջադրվել են պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի թեկնածությունները, իսկ ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորներից` Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Ժամը 12:45-13:30-ը` ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի ընտրության գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 70, դեմ՝ 0

Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ:

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի ընտրության հարցի քննարկումը մնացել է անավարտ:


04.08.2021

1. Քննարկված հարցը`
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի ընտրության հարցի քննարկման շարունակություն


Ժամը 10:10-10:40-ը` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 71, դեմ՝ 0

Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ:


2. Քննարկված հարցը`
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցի քննարկում


Հարցի քննարկումը մնացել է անավարտ:

Նիստի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում կարգապահական միջոցը:

05.08.2021

1. Քննարկված հարցը`
ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցի քննարկման շարունակություն


Ժամը 10:35-11:15-ը` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 53, դեմ՝ 50

Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ նախագահի տեղակալ:


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, եթե ԱԺ նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալի նոր ընտրություն:

2. Քննարկված հարցը`

Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
02.08.2021-

Ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորներից առաջադրվել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Ժամը 13:10-13:40-ը` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 49, դեմ՝ 49

Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ նախագահի տեղակալ:

Ընդմիջում 20 րոպե


«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, եթե ԱԺ նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալի նոր ընտրություն:

3. Քննարկված հարցը`

Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
02.08.2021-

Ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորներից առաջադրվել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Հարցի քննարկումը մնացել է անավարտ:


Նիստի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներ Գեղամ Մանուկյանի եւ Էլինար Վարդանյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում կարգապահական միջոցը:

06.08.2021

1. Քննարկված հարցը`

ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցի քննարկման շարունակություն


Ժամը 10:10-10:40-ը` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 64, դեմ՝ 37

Իշխան Սաղաթելյանն ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ:

2. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին»
Խ-02.08.2021--012/0
Հեղինակ` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 70, դեմ` 29, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


3. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին
Խ-02.08.2021--012/0 Հեղինակներ`«Պատիվ ունեմ» խմբակցություն,«Հայաստան» խմբակցություն


Վերաքվեարկություն
4. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին»
Խ-02.08.2021--012/0
Հեղինակներ`«Պատիվ ունեմ» խմբակցություն,«Հայաստան» խմբակցություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 33, դեմ` 0, ձեռնպահ` 68  |  Անհատական քվեարկություններ
Որոշումը չի ընդունվել


5. Քննարկված հարցը`

Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
02.08.2021-

Հարցի քննարկումը մնացել է անավարտ:

Նիստի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում եւ խոսափողի անջատում կարգապահական միջոցները:

09.08.2021

1. Քննարկված հարցը`

Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
02.08.2021-
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
(«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկ)


Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
(«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկ)


Հարցի քննարկումը մնացել է անավարտ:

Նիստի ընթացքում Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում կարգապահական միջոցը:

10.08.2021

1. Քննարկված հարցը`

Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
02.08.2021-
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանի ընտրության հարցի քննարկման շարունակություն


Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահե Հակոբյանի թեկնածությունը:
(«Հայաստան» խմբակցության առաջարկ)


2. Քննարկված հարցը`
Քվեարկության արդյունքները` կողմ` 69, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


3. Քննարկված հարցը`
Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը`

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գեւորգ Պապոյանի թեկնածությունը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանի թեկնածությունը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արման Եղոյանի թեկնածությունը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը:

«Հայաստան» խմբակցությունը`

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արմեն Գեւորգյանի թեկնածությունը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:


Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանի ընտրության հարցի քննարկում:

Հարցի քննարկումը մնացել է անավարտ:

Նիստի ընթացքում Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներ Գեղամ Նազարյանի, Արեն Մկրտչյանի եւ Հայկ Մամիջանյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում կարգապահական միջոցը:

11.08.2021

1. Քննարկված հարցը`

Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
02.08.2021-

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանի ընտրության հարցի քննարկման շարունակություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեւորգ Պապոյանի ընտրության հարցի քննարկում

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գեւորգյանի ընտրության հարցի քննարկում


2. Քննարկված հարցը`
Քվեարկության արդյունքները` կողմ` 76, դեմ` 0, ձեռնպահ` 1  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


3. Քննարկված հարցը`
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վահե Ղալումյանի ընտրության հարցի քննարկում




4. Քննարկված հարցը`
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սիսակ Գաբրիելյանի ընտրության հարցի քննարկում




5. Քննարկված հարցը`
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանի ընտրության հարցի քննարկում


Հարցի քննարկումը մնացել է անավարտ:

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի, Արթուր Ղազինյանի եւ Ագնեսա Խամոյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում կարգապահական միջոցը, իսկ Աննա Մկրտչյանի նկատմամբ կիրառեց կարգապահական միջոց՝ հեռացում մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից:

12.08.2021

1. Քննարկված հարցը`

Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
02.08.2021-

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանի ընտրության հարցի քննարկման շարունակություն

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Թագուհի Թովմասյանի ընտրության հարցի քննարկում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հերիքնազ Տիգրանյանի ընտրության հարցի քննարկում

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արման Եղոյանի ընտրության հարցի քննարկում

Ժամը 16:40-17:40-ը` գաղտնի քվեարկություն:

2. Քննարկված հարցը`
Ազգային ժողովի որոշման նախագիծը «Ազգային ժողովի լրացուցիչ նիստ անցկացնելու մասին»

Վերաքվեարկություն


3. Քննարկված հարցը`
Ազգային ժողովի որոշման նախագիծը «Ազգային ժողովի լրացուցիչ նիստ անցկացնելու մասին»

Վերաքվեարկություն


4. Քննարկված հարցը`
Քվեարկության արդյունքները` կողմ` 55, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է

Աժ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում կարգապահական միջոցը:

Ժամը 18:30

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
(«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 71, դեմ՝ 30

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:
(«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 70, դեմ՝ 31

Անդրանիկ Քոչարյանն ընտրվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահե Հակոբյանի թեկնածությունը:
(«Հայաստան» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 59, դեմ՝ 43

Վահե Հակոբյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը:
(«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 72, դեմ՝ 30

Էդուարդ Աղաջանյանն ընտրվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Գեւորգ Պապոյանի թեկնածությունը:
(«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 70, դեմ՝ 30

Գեւորգ Պապոյանն ընտրվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Գեւորգյանի թեկնածությունը:
(«Հայաստան» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 62, դեմ՝ 40

Արմեն Գեւորգյանն ընտրվել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահե Ղալումյանի թեկնածությունը:
(«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 74 դեմ՝ 26

Վահե Ղալումյանն ընտրվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը:
(«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 71, դեմ՝ 29

Սիսակ Գաբրիելյանն ընտրվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը:
(«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 72, դեմ՝ 30

Նարեկ Զեյնալյանն ընտրվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:
(«Հայաստան» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 60, դեմ՝ 42

Թագուհի Թովմասյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը:
(«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 71, դեմ՝ 31

Հերիքնազ Տիգրանյանն ընտրվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արման Եղոյանի թեկնածությունը:
(«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկ)


Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 71, դեմ՝ 31

Արման Եղոյանն ընտրվել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը սպառելով` ավարտվում են նաեւ առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերը:


24.08.2021

1. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին
Կ-012-20.08.2021,23.08.2021--012/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
Նիստի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:

Քննարկումը մնաց անավարտ:

Նիստի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հրաչյա Հակոբյանի, Արման Եղոյանի և Արմենուհի Կյուրեղյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում կարգապահական միջոցը: Աննա Մկրտչյանի նկատմամբ կիրառվեցին հետևյալ կարգապահական միջոցները. նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում և հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից:

25.08.2021

1. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին
Կ-012-20.08.2021,23.08.2021--012/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
Քննարկման շարունակություն


Նիստի ընթացքում երեք անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:

2. Քննարկված հարցը`
Քվեարկության արդյունքները` կողմ` 78, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցի քննարկումը մնաց անավարտ:

Նիստի ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ագնեսա Խամոյանի, Արման Եղոյանի, Լուսինե Բադալյանի և Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում կարգապահական միջոցը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Աննա Մկրտչյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում կարգապահական միջոցը:

Նիստն ավարտվեց ժամը 20.01-ին:

26.08.2021

1. Քննարկված հարցը`

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին
Կ-012-20.08.2021,23.08.2021--012/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
Քննարկման շարունակություն


2. Քննարկված հարցը`
Քվեարկության արդյունքները` կողմ` 67, դեմ` 0, ձեռնպահ` 1  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը:

3. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը « Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին»
Կ-012-20.08.2021,23.08.2021--012/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Քվեարկության արդյունքները` կողմ` 70, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


Առաջին նստաշրջանի աշխատանքներն ավարտվեցին ժամը 12:10-ին: