Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13 -15-Ի
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

13.09.2021

1. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` «Հայաստան» խմբակցություն, Խ-001-13.08.2021,10.09.2021-ՊԻ-012/0) օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին»

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի պահանջով քվեարկությունից առաջ հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

Վերաքվեարկություն




2. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը ««Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` «Հայաստան» խմբակցություն, Խ-001-13.08.2021,10.09.2021-ՊԻ-012/0) օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

Քվեարկության արդյունքները` կողմ` 30, դեմ` 0, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումը չի ընդունվել


3. Քննարկված հարցը`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում 1010-28.07.2021-ՊԻ
Ընդունվել է ի գիտություն


4. Քննարկված հարցը`

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն
016-03.09.2021-

Հարցի քննարկումը մնացել է անավարտ:

14.09.2021

1. Քննարկված հարցը`

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն
016-03.09.2021-
Առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը:

Ժամը 10:30-11:30` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

կողմ՝ 66, դեմ՝ 1

Մարիամ Գալստյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:


2. Քննարկված հարցը`

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն
983-25.05.2021-
Առաջադրվել են Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Ժամը 15:20-16:20` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները`

Հրաչ Այվազյան - կողմ՝ 1
Հովսեփ Բեդեւյան - կողմ՝ 80
Լիանա Հակոբյան - կողմ՝ 6

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրվեց Հովսեփ Բեդեւյանը:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն` վերջին հիմնական նիստում պատգամավորները հանդես եկան մինչեւ երեքական րոպե հայտարարությամբ:

15.09.2021

Ժամը 16:30-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի համաձայն` վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների բանավոր հարցերին:


Հերթական նիստերի աշխատանքներն ավարտվեցին: