National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 11

20 մարտի 2024

Ժամը 10:00

            ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ

 

Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Բարի լույս, հարգելի գործընկերներ, զբաղեցրեք ձեր տեղերը և նախապատրաստվեք գրանցման։ Գրանցում։ Գրանցվել է 77 պատգամավոր, քվորում կա, սկսում ենք քվեարկությունները։ Հիշեցնեմ, որ քվեարկությունները կավարտենք, ապա կհանդիպենք նորից 16։30-ին` Կառավարության հետ հարց ու պատասխանի համար։

Եվ այսպես, քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի կողմից ներկայացված՝ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ` 55

Դեմ` 0

Ձեռնպահ` 23

Որոշումն ընդունված է։ Քարտուղարությանը խնդրում եմ պարոն Պարսիլյանին գրանցել, գրանցումը չի եղել։

Քվեարկության է դրվում Ազգային Ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված՝ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ` 57

Դեմ` 19

Ձեռնպահ` 6

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ` 56

Դեմ` 0

Ձեռնպահ` 26

Որոշումն ընդունել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ` 57

Դեմ` 0

Ձեռնպահ` 26

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ` 57

Դեմ` 0

Ձեռնպահ` 26

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ` 57

Դեմ` 0

Ձեռնպահ` 26

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացրած ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ` 56

Դեմ` 0

Ձեռնպահ` 27

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Քվեարկություն։

Կողմ` 57

Դեմ` 0

Ձեռնպահ` 27

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից ներկայացված՝ ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ` 83

Դեմ` 0

Ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ` 57

Դեմ` 0

Ձեռնպահ` 27

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

Քվեարկություն։

Կողմ` 57

Դեմ` 0

Ձեռնպահ` 26

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանում Եվրոպական Միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Քվեարկություն։

Կողմ` 57

Դեմ` 0

Ձեռնպահ` 27

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ` 57

Դեմ` 0

Ձեռնպահ` 25

Որոշումն ընդունվել է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն։

Կողմ` 57

Դեմ` 5

Ձեռնպահ` 21

Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, կհանդիպենք 16։30-ին։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am