National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.04.2003

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

11 ապրիլի 2003

Ժամը 10:00
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ։ Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղերը։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ՝ գրանցման։ Արագացրեք, խնդրեմ, հարգելի պատգամավորներ։ Աշխատասենյակներում աշխատող պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ՝ գրանցման։ Արագացրեք, մեծարգո պատգամավորներ։ Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ նախապատրաստվել գրանցման։ Ստուգենք համակարգի աշխատանքը։ Ստուգում։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ՝ գրանցման։ Արագացրեք, խնդրում եմ։ Հարգելի պատգամավորներ, բոլորիդ հրավիրում ենք դահլիճ՝ գրանցման։ Շուտով կգրանցվենք։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Խնդրում եմ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։ Յուրաքանչյուրը գրանցվում է իր փոխարեն։ Քվորում՝ 66։ Գրանցվել է 74 պատգամավոր։ Քվորում կա։ Սկսում ենք մեր աշխատանքը։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։

Հարգելի պատգամավորներ, մենք անցնենք քվեարկության։ Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 38 ձայնով։

Կողմ՝ 70
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա։

Որոշումն ընդունված է։

Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 38 ձայնով։

Կողմ՝ 68
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա։

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին» եւ «Պատմության եւ մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 39 ձայնով։

Կողմ՝ 69
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 39 ձայնով։

Կողմ՝ 73
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 40 ձայնով։

Կողմ՝ 42
Դեմ՝ 5
Ձեռնպահ՝ 6

Որոշումը չի անցնում քվորումի բացակայության պատճառով։

Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 41 ձայնով։

Կողմ՝ 69
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում «Հայաստանի բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 41 ձայնով։

Կողմ՝ 71
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 3

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 41 ձայնով։

Կողմ՝ 74
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 2

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 41 ձայնով։

Կողմ՝ 72
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ 3

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում «ԱԺ վերահսկիչ պալատի 2002թ. տարեկան հաշվետվությունը ընդունելու մասին» ԱԺ որոշումը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 41 ձայնով։

Կողմ՝ 71
Դեմ՝ 1
Ձեռնպահ՝ 2

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգիրքը գործունեության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 41 ձայնով։

Կողմ՝ 54
Դեմ՝ 5
Ձեռնպահ՝ 4

Որոշումն ընդունված է։

Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության եւ մի խումբ ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։

Վարման հետ կապված, 1-ին խոսափող։

Վ.ԴԱԼԼԱՔՅԱՆ

-Շնորհակալություն։ Քանի որ ես օրենսգիրքը նախաձեռնողներից եւ ստորագրողներից մեկն եմ, ուրեմն, ես հանում եմ իմ ստորագրությունը, քանի որ օրենսգրքի ընդունմամբ երաշխիքներ է տրվում Նաիրի Հունանյանին։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Վարման կարգի վերաբերյալ Տիգրան Թորոսյան։

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Ես ուզում եմ հիշեցնել, թե ի՞նչ եղավ անցած անգամ, երբ մենք քննարկում էինք 2-րդ ընթերցմամբ Քրեական օրենսգիրքն ընդունելու հարցը։ Կար նոր օրենքի նախագիծ, որը քիչ առաջ մենք քվեարկեցինք, որտեղ, որպես անցումային դրույթ, սահմանվում էր այն մարդկանց մահապատժի հարցը, որոնց շարքին դասվում է նաեւ այն մեղադրյալը, ոճրագործը, որի մասին պրն Դալլաքյանն ասաց։ Մենք պայմանավորվել էինք, որ այդ նախագիծը կուղարկվի փորձաքննության։ Փորձաքննության արդյունքները մենք ստացել ենք, պրն Գրիգորյանը դրա մասին ասաց, որտեղ ակնհայտորեն խոսվում է այն մասին, որ այդ դրույթը այդ նախագծի մեջ սահմանում է մահապատիժ։ Այնպես որ, ես կարծում եմ, այն, ինչ ասվեց, անկախ այն բանից, թե ու՞մ համար մահապատժի վերացումն ընդունելի է, ու՞մ համար՝ ոչ, դա իրականությանը չի համապատասխանում։ Եվ մահապատիժ, ըստ էության, մեր օրենսդրությամբ, եթե մենք ընդունում ենք Քրեական օրենսգիրքը եւ գործողության մեջ դնելու մասին օրենքը, ակնհայտ է փորձագիտական եզրակացությունից, որ այդ մահապատիժը մնալու է այդ մի խումբ մարդկանց համար, որոնց վերաբերյալ կա 3-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-3-րդ խոսափող։

Ա.ՍԱԴՈՅԱՆ

-Ես ուզում եմ հատուկ զգուշացնել ԱԺ փոխնախագահներին, որ իրենք այլ ստատուս չունեն վարման կարգի վերաբերյալ այսպիսի մանրամասն բացատրություն տալու համար։ Վարման կարգի վերաբերյալ պրն Դալլաքյանն ասաց մի բան։ Քանի որ դա արդեն ընդունված օրենք է եւ իր ստորագրությունը չի ուզում լինի, նա հայտարարեց, որ ստորագրությունը հանում է։ Պատճառն էլ բացատրեց։ Եվ ես չեմ հասկանում, ի՞նչ կարիք կա ամեն անգամ վերջին խոսքը պահել իրեն եւ Տիգրան Թորոսյանի բացատրություններն ու՞մ են պետք։ Առավել եւս, եթե նրանք կեղծ էին։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության եւ ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկույթուն։ Որոշումն ընդունվում է 41 ձայնով։

Կողմ՝ 50
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումը չի անցնում քվորումի բացակայության պատճառով։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «Զանգվածային լրատվության մասին», «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 42 ձայնով։

Կողմ՝ 43
Դեմ՝ 2
Ձեռնպահ՝ 2

Որոշումը չի անցնում քվորումի բացակայության պատճառով։ 2-րդ խոսափող։

Կ.ԲԱԼԱՅԱՆ

-Պրն Խաչատրյան, պարզապես, ինձ եւ ամբողջ դահլիճին հիմա հետաքրքրում է, թե Քրեական օրենսգիրքն ինչպե՞ս է գործողության մեջ դրվելու, որն անցավ, երբ չանցավ։ Զարմանալի է նման կարգով հարցերը քվեարկության դնելը։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Բնական է, դուք ճիշտ եք նկատում։ Քիչ առաջ հենց դա էինք ասում։ Հիմա դրա համար մեր հետագա աշխատանքներում դրա մասին արդեն անտեսում ենք։

Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ չբացակայել։ Տառացիորեն մի քանի րոպեից կլինի քվեարկություն։

Անցնում ենք ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։ Հեղինակի եւ գլխադասային հանձնաժողովի կողմից այն ներկայացվել է 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ Օրենքի նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանին։

Ի.ԶԱՔԱՐՅԱՆ

-ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ քննարկելու ժամանակ պատգամավորների կողմից որեւէ դիտողություն եւ առաջարկություն չի եղել։ Ուստի, 2-րդ ընթերցման ժամանակ տեքստն ամբողջովին պահպանված է։ Առաջարկությունը վերաբերում էր 4-րդ հոդվածը նորովի խմբագրելուն։ Եվ, քանի որ դիտողություն եւ առաջարկություններ չկան, խնդրում եմ ԱԺ-ին 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել օրենքի նախագիծը։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Առաջարկությունների հեղինակներն ունեն 5 րոպեի իրավունք։ Չկան ցանկացողներ։ Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք։ Ոչ։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Անցնում ենք Կառավարության կողմից ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։ Հեղինակի եւ գլխադասային հանձնաժողովի կողմից այն ներկայացվել է 2-րդ ընթերցմամբ ընդունելու համար։ Օրենքի նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին։

Մ.ԲԱԴԱԼՅԱՆ

-Շնորհակալություն։ ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ 1-ին ընթերցումից հետո առաջարկություններ եւ դիտողություններ չեն ստացվել։ 1-ին ընթերցման ժամանակ նախաձեռնության հեղինակի կողմից նոր խմբագրություններ որոշ հոդվածների առումով արվել են երեկ։ Լրացուցիչ որեւէ այլ փոփոխություն, առաջարկություն եւ դիտողություն չկա։ Շնորհակալություն։

Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Շնորհակալություն։ Առաջարկություններ չկան, հետեւաբար, ելույթներ էլ չկան։ Եզրափակիչ ելույթի ցանկություն չունե՛ք։ Հարցի քննարկումն ավարտվեց։

Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ՝ քվեարկության։ Միջանցքում կանգնած բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ՝ քվեարկության։ Արագացրեք, հարգելի պատգամավորներ։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ՝ քվեարկության։ Ժամում 70 սմ արագությամբ բոլորը գալիս են։

Քվեարկության է դրվում Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 42 ձայնով։

Կողմ՝ 62
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումը չի անցնում։

Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Միջանցքներում, աշխատասենյակներում, բոլոր տեղերում գտնվող պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։ Հարգելի պատգամավորներ, բոլորիդ հրավիրում ենք դահլիճ։ Օրենքները ձախողվում են քվորումի բացակայության պատճառով։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։

Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 42 ձայնով։

Կողմ՝ 65
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումը չի ընդունվում քվորումի բացակայության պատճառով։

Հարգելի պատգամավորներ, բոլորիդ հրավիրում ենք դահլիճ։ Մնացել է մի նախագիծ։ Բոլոր պատգամավորներին հրավիրում ենք դահլիճ։

Քվեարկության է դրվում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին» հարցը։ Քվեարկություն։ Որոշումն ընդունվում է 42 ձայնով։

Կողմ՝ 65
Դեմ՝ չկա
Ձեռնպահ՝ չկա

Որոշումը չի ընդունվում քվորումի եւ պատասխանատվության բացակայության պատճառով։

Այսպիսով մեր նիստն ավարտվեց։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am