Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 8

02 մարտի 2017

Ժամը 12:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
 
 

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։

Գրանցվել է 34 պատգամավոր, քվորում չունենք։

Հարգելի պատգամավորներ, «Ազգային Ժողովի Կանոնակարգ օրենքի» 44-րդ հոդվածի համաձայն, եթե քվորում չի ապահովվում, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց 3 ժամից ոչ ավելի։

Ես կարծում եմ երեխաներին պետք է  ծափահարենք եւ կընդունենք երեխաներին։ Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119  ավագ դպրոցի ուսուցիչներ եւ աշակերտներ։

Ծափահարություններ

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Իսկ կարո՞ղ ենք հրավիրենք գան, զբաղեցնեն տեղերը դահլիճում։

Ընդմիջում 3 ժամ
 

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Հարգելի հայրենակիցներ, 15.00-ն է, ինչպես եւ պահանջում է «Ազգային Ժողովի Կանոնակարգ օրենքը» տեղեկացնեմ, որ այդ 3 ժամվա ընթացքում ընդամենը գրանցվել են 39 պատգամավոր, քվորումի համար անհրաժեշտ է 66  գրանցված  պատգամավոր, քանի որ քվորում չունենք, նիստը չի կարող կայանալ։ Ցտեսություն, մնացեք բարյավ։