Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 9

20 մարտի 2017

Ժամը 12:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ 

Գ.ՍԱՀԱԿՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում: Գրանցվել է 23 պատգամավոր։ Հարգելի պատգամավորներ, քվորում չունենք։ Ինչպես գիտեք, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝ եթե քվորում չի ապահովվում, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորումի ապահովելը, բայց 3 ժամից ոչ ավելի։ Այս պահին քվորում չունենք։

 ԳՐԱՆՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 3 ԺԱՄ


Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝ մինչեւ ժամը 15-00 պետք է հնարավորություն տայինք պատգամավորներին գրանցվել՝ քվորում ապահովելու համար։ Քվորում չի ապահովվել, նիստը չի կայանա այսօր։ Ցտեսություն։