Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 12

23 մարտի 2017

Ժամը 12:00

   ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ  ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ  

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի դեռեւս ներկա մնացած պատգամավորներ։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Պատգամավորների թիվը ավելանում է։ Հույս կա՞ էլի։ Քարտերը տեղադրեք եւ նախապատրաստվեք գրանցման։ Գրանցում։ Ես կարծում եմ, որ դուք կանոնակարգին քաջատեղյակ եք։

 Գրանցվել է 12 պատգամավոր, քվորում չունենք։ Ինչպես արդեն սովորել ենք այս վերջին չորս օրերի ընթացքում, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի համաձայն, եթե քվորում չի ապահովվում, ապա գրանցումը մենք պիտի շարունակենք մինչեւ քվորումն ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամից։ Արդեն 13-րդին պրն Շարմազանովին խնդրում եմ գրանցել։

Հարգելի գործընկերներ, երեք ժամ կանոնակարգի պահանջի համաձայն սպասենք մինչեւ մեր գործընկերները վերադառնան դահլիճ։ Շնորհակալություն։

 ԳՐԱՆՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 3 ԺԱՄ


Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Ընդմիջման արդյունքում քվորում չի ապահովվել, ուստի ԱԺ այսօրվա նիստը եւս չի կայանա։  Ցտեսություն։ Մաղթում եմ բոլորիդ սեր, համբերություն եւ հանդուրժողականություն։