Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 13

10 ապրիլի 2017

Ժամը 12:00

   ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ   
 

Հ.ՆԱՂԴԱԼՅԱՆ

-Բարեւ ձեզ, հարգելի պարտաճանաչ պատգամավորներ: Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում: Գրանցվել է 16 պատգամավոր, քվորում չունենք:

Ինչպես տեղյակ եք, վերջին շրջանում արդեն լավ տեղյակ եք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի համաձայն, եթե քվորում չենք ապահովում, ապա գրանցումը շարունակում ենք մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավել, քան 3 ժամվա ընթացքում: Այսինքն՝ մինչեւ ժամը 3-ը մենք կսպասենք, եւ մեր գործընկերները, ովքեր կգան, կգրանցվեն: Եթե վաղուց չեք խոսացել, խոսելու ցանկություն ունեք, համեցեք: Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սպասենք 3 ժամ:


 ԳՐԱՆՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 3 ԺԱՄ


Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ: Հարգելի քարտուղարություն, խնդրում եմ ինձ էլ գրանցեք: Տեղեկացնեմ ձեզ, որ 3-ժամյա գրանցման արդյունքում քվորում չի ապահովվել: Հարգելի տիկնայք եւ պարոնայք, սիրելի հեռուստադիտողներ, նիստն այսօր չի կայանա: Կհանդիպենք վաղը՝ ժամը 12-ին: Ողջույն հատուկ լրատվամիջոցների ներկայացուցիչներին: