Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 14

11 ապրիլի 2017

Ժամը 12:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
 
 
 

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Բարեւ ձեզ, սիրելի պատգամավորներ, նաեւ մեր սիրելի լրագրողներին եմ ողջունում։ Լավ ե՞ք, երեխեք։ Շատ լավ է։  Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում։

Սիրելի տիկին Զոհրաբյան, ես կարող եմ իմ խոսափողը ձեզ տրամադրել... մի հատ նստի, բան եմ ասում, ու՞ր ես գնում։

Հարգելի բարեկամներ, քանի որ մեր շարքերը գնալով նոսրանում են, օգտվելով առիթից՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար այն պատգամավորներին, ովքեր, ափսոսանքով պետք է ասեմ՝ հաջորդ գումարման ԱԺ-ում չեն աշխատելու։ Մի մասն այստեղ է, մի մասը դահլիճում չէ, բայց ես ուզում եմ, որ մենք  ծափահարություններով մեր ընկերներին ողջունենք (ծափահարություններ), որովհետեւ եղել են եւ՛ քննադատություններ, եւ՛ սուր բանավեճեր, ես անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ։ Եթե մի տեղ էլ, որպես նիստ վարող՝ չարաշահել եմ, խնդրում եմ ներողամիտ լինեք։ Աստված ձեզ պահապան եւ ձեր ընտանիքներին։

Կհանդիպենք ժամը 3-ին։

 ԳՐԱՆՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 3 ԺԱՄ


Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Կրկին ողջույն, հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ 15-րդ պատգամավորը գրանցվել է պրն Կարեն Գոթոյանը։ Բարեւ ձեզ, պրն Գոթոյան, ողջունում ենք ձեզ, օգտվելով առիթից՝ շնորհավորում ենք փայլուն հաջողության կապակցությամբ, տարածքային ցուցակներով։ Շատ ուրախ ենք, որ հանրությունը ձեզ վստահել է։

Հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ 3-ժամյա գրանցման արդյունքում քվորում չի ապահովվել՝ ուստի ԱԺ-ի այսօրվա նիստը չի կայանում։ Կհանդիպենք վաղը՝ ժամը 12-ին: Ցտեսություն: