Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 15

12 ապրիլի 2017

Ժամը 12:00

  ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
 
 

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում: Գրանցեք ինձ եւ պրն Վահրամ Մկրտչյանին։

Գրանցվել է 17 պատգամավոր։ Մեր շարքերը չեն նոսրանում, էսօր 17 պատգամավոր է գրանցվել, հուսով եմ, որ աստիճանաբար կվերադառնանք բնականոն աշխատանքային հուն։

Պրն Բաղդասարյան, հատուկ ձեզ եմ ողջունում, շնորհավորում եմ ձեզ տարածքային քվեարկությամբ հաջողության հասնելու համար։ Եվ բոլոր իմ գործընկերներին, ովքեր որ հասել են հաջողության եւ աշխատելու են նոր գումարման ԱԺ-ում, ողջունում եմ, իսկ բոլոր այն գործընկերներին, քանի որ հարգելի պրն Արզումանյանը եւ պրն Ռուբիկ Հակոբյանը երեկ դահլիճում չէին, բերեք հատուկ մի հատ իրենց էլ ծափահարենք։

Ծ Ա Փ Ա Հ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Շնորհակալ եմ ես ձեզ, կհանդիպենք ժամը 3-ին։

 ԳՐԱՆՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 3 ԺԱՄ


Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

-Հարգելի հայրենակիցներ, 3-ժամյա գրանցման ռեժիմն ավարտվեց, գրանցվել է ընդամենը 20 պատգամավոր, քվորում չունենք, նիստը չի կայանա: Կհանդիպենք վաղը, ժամը 12-ին: Ցտեսություն։