Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ


ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 25

02 մայիսի 2018

Ժամը 10:00

   ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ
 
 

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Բարեւ ձեզ: Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման: Գրանցում: Գրանցվել է 27 պատգամավոր, քվորում չունենք:

Հարգելի պատգամավորներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստը սկսվելու մասին, իսկ չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած:

Խնդրեմ՝ վարման կարգով պրն Էնֆիաջյան:

Վ.ԷՆՖԻԱՋՅԱՆ

-Շնորհակալություն: Երկրում աննախադեպ վիճակ է, եւ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ չորսօրյա աշխատանքներին չի մասնակցելու:

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Շնորհակալություն: Հաշվի կառնենք: Շատ լավ, մենք շարժվենք Կանոնակարգով: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լինել ձեր աշխատասենյակներում, եւ եթե համապատասխան քանակությամբ պատգամավորներ մոտենան, մենք կսկսենք մեր աշխատանքները: Շնորհակալություն:

ՆԻՍՏՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԹՎՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ  ՉԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ 4 ԺԱՄ ՀԵՏՈ

Ա.ԲԱԲԼՈՅԱՆ

-Հարգելի պատգամավորներ, նորից բարեւ ձեզ: Հարգելի պատգամավորներ, գրանցվել է 33 պատգամավոր: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստը համարվում է չկայացած: Մենք կհանդիպենք վաղը առավոտյան ժամը 10-ին: Շնորհակալություն: