National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Այլ աշխատատեղեր
11 Հունիսի 2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդատու-օգնական (քաղաքացիական աշխատանք կատարող)

ԽՈՐՀՐԴԱՏՈՒ-ՕԳՆԱԿԱՆ (ՏՆՏԵՍԱԳԵՏ)

  Նշված թափուր աշխատատեղին կարող են դիմել հայերենին տիրապետող մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիները, ովքեր՝

  • ունեն բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ, նախընտրելի է աշխատանքի էկոնոմիկա մասնագիտությամբ.
  • ցանկալի է առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ արտադրության կազմակերպման ոլորտում (ինքնարժեքի և նյութական ծախսերի հաշվառման, ISO ստանդարտացման պահանջների իմացություն)
  • դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ
  • չեն դատապարտվել հանցագործության համար
  • չեն խուսափել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից

     ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդատու-օգնականն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • իրականացնում է աշխատանքային գործընթացների նկարագրություն
  • իրականացնում է աշխատանքային օպերացիաների խրոնոմետրաժ, նորմավորում
  • իրականացնում է գործընթացների և աշխատանքային օպերացիաների ինքնարժեքի հաշվառում
  • իրականացնում է ժամանակի և ապրանքանյութական արժեքների օգտագործման պլանավորում և չափաքանակների սահմանում

      Նշված թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար ցանկացողները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան ձևի անձնական տվյալների, մասնագիտական հմտությունների և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկանքը (cv) և ուղարկել այն hr@parliament.am էլեկտրոնային փոստին:

           Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26.06.2019թ.

        Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի և տեղեկանքում (cv) նշված տվյալները հավաստող փաստաթղթերի պատճեններով:


Ուղարկել ռեզյումե

* Անուն, ազգանուն
*Էլ. փոստ
*Հեռախոսահամար
Հաղորդագրություն
Կցել ռեզյումե


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS