Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը: Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք պետք է այսօր հաղթահարենք: Մենք պետք է շարունակենք պինդ, համախմբված, սկզբունքային եւ հավատով լցված գնանք առաջ, պահենք, ամրացնենք մեր պետականությունը, մեր անկախությունը, անվտանգությունն ու մեր երեխաներին վերջապես ազատ, անկախ եւ խաղաղ Հայաստան ժառանգենք:
Ես վստահ եմ, այո՛, վստահ եմ, որ կկարողանանք ինչպես բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասնական ենք՝ կարող ենք անել անհավանականը, այժմ նույնպես մենք կհաջողենք: Մեր հավատով դեպի մեր ուժերը, մեր սկզբունքայնությամբ, մեր միասնականությամբ, մեր սիրով դեպի Հայաստանի Հանրապետություն մենք սա էլ կանցնենք:
Սարսափելի հարվածների միջով ենք անցնում վերջին տարիներին, եւ մեր ժողովուրդը եւ պետականությունը կանգուն պահում: Վճարում անմարդկային բարձր գին, ամեն օր մենք միասին նորից ու նորից գնում առաջ, միասին պայքարում մեր երկրի եւ մեր ժողովրդի համար, մեր ապագայի համար: Արդյո՞ք այն ամենը, ինչ մենք տեսանք այս տարիներին ու այն, ինչ վերապրում ենք հիմա, չի հուշում մեզ՝ բոլորիս, որ մենք՝ մեզանից յուրաքանչյուրը եւ բոլորս միասին, առաքելություն ունենք եւ սա պատահականություն չէ: Այո՛, այս ամենը պատահական չէ եւ չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է:
Մենք պետք է միասին, ի հեճուկս բոլոր արհավիրքների, շարունակենք մեր առաքելությունը, այն է՝ ապագա կերտենք մեր հավերժ ժողովրդի, մեր պետության եւ պետականության համար. ես դա տեսնում եմ, ես դա գիտեմ, ես դրան հավատում եմ:
Ուստի այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձին, պետք է լինենք պինդ, գիտակից եւ միասնական, հավատանք հայ մարդուն, հայ մարդու իմաստությանը, հավատանք մեզ եւ մեր ուժերին: Վճռական եւ վստահ միասին գնանք առաջ, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության եւ մեր երեխաների, հանուն մեր անկախության եւ ինքնիշխանության ամրացման:
Շնորհավոր անկախությանդ օրը, մեր հավերժակա՛ն Հայաստան:
Փառք մեր նահատակներին, որոնք ընկան, որ մենք ապրենք:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ ձեզանով եւ հավատում եմ քեզ, իմ իմաստուն Հայ ժողովո՛ւրդ:
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մեկնարկը հաջողված էր. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության խթանման գործում» միջազգային գագաթնաժողովում
Սիրելի՛ բարեկամներ, Հայաստանի Ազգային ժողովի անունից ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այսօր արտահայտած բոլոր տեսակետների համար: Հայաստանի խոր...
Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանի ժողովրդավարության աստիճանը երբեւէ այսքան բարձր չի եղել. ՀՀ ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որում վերջինս խոսել էր ...
Ալեն Սիմոնյանի ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, Այս դժվար օրերին գոյամարտի առաջնագծի հերթափոխը ձերն է: ԱԺ մեր կամավորները հուզված պատմեցին, որ առաջին անհրաժեշտության ապրանքների ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, 32 տարի է անցել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումից: Հռչակագիրն այդ տարիներին արյունաքամ եղած Լեռնային Ղա...
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Կրթական համակարգի սիրելի՛ պատասխանատուներ, աշակերտներ եւ ուսանողներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելի...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԼՂ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազանգ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: Մեր Հանրապետությունն առաջ է ընթանում ժողովրդավարական ուղով՝ հաղթահարե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ: Հանրապետության քաղաքացի լինելը, որքան էլ այդ ժամանակների համար անծանոթ իրողու...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
1915 թվականին, երբ հայ ժողովրդի պատմության անիվը խափանվեց, երբ հայաթափման ոճիրն իր գագաթնակետին հասավ ու հավերժական լռություն ճանապարհվեց արեւմտահայ մ...
Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ: Զ...