National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
24.10.2023
Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանի ժողովրդավարության աստիճանը երբեւէ այսքան բարձր չի եղել. ՀՀ ԱԺ նախագահ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որում վերջինս խոսել էր դատական գործընթացներում առկա բացթողումների մասին:

«Ես դատական համակարգի հետ ուրիշ խնդիր ունեմ: Ինչո՞ւ նստած չեն այն մարդիկ, որոնք վաղուց պետք է նստած լինեին»,- նշել է ԱԺ նախագահն ու խոսել մի շարք զգայուն թեմաների հարցում իրականացվող մանիպուլյատիվ քայլերի մասին:

«Այն արդարադատությունը, որն իրականացվում է, այո՛, շատերին ձեռնտու չէ: Մարդիկ, որոնք մարտի մեկ են արել, ընտրություն են կեղծել, մարդկանց ծեծել են տվել, թալանել են այս երկիրը, որոնք սեփականաշնորհել են այս երկիրը, գույքը պարտքի դիմաց տվել են, հետո վերցրել են, հետո տվել են իրենց տղաներին, հետո մենաշնորհներ են ստեղծել, այդ մարդիկ ինչո՞ւ նստած չեն»,- դատական իշխանության ներկայացուցիչներին դիմելով՝ արձանագրել է Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանի ժողովրդավարության աստիճանը երբեւէ այսքան բարձր չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում: