National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Ազգային ժողովի կանոնակարգ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Ընդունվել է 16.12.2016
Ընդունված է 2016  թվականի  դեկտեմբերի 16-ին
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
ԳԼՈՒԽ 2. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ԳԼՈՒԽ 3. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 4. ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 5. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 6. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 7. ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԳԼՈՒԽ 8. ԽՈՐՀՈՒՐԴԸ
 

ԲԱԺԻՆ 2. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

ԳԼՈՒԽ 9. ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԳԼՈՒԽ 10. ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 11. ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 12. ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԵՐԸ
ԳԼՈՒԽ 13. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 14. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈԻՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

ԲԱԺԻՆ 3. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 15. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 16. ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 17. ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 18. ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 19. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ  ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 20. ՊԵՏԱԿԱՆ  ԲՅՈՒՋԵԻ  ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 21. ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐ

ԲԱԺԻՆ 4. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 22. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 23. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐԸ

ԲԱԺԻՆ 5. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 24. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 25. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐ
ԳԼՈՒԽ 26. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲԱԺԻՆ 6. ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ
ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

ԳԼՈՒԽ 27. ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ
ԳԼՈՒԽ 28. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ,ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

ԲԱԺԻՆ 7. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 29. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 30. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 8. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 31. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ
ԳԼՈՒԽ 32. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 33. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 34. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
 


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԲԱԺԻՆ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հոդված 1. Ազգային ժողովի սահմանադրական կարգավիճակը ? գործառույթները

1. Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

2. Ազգային ժողովն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունը:

3. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանությաննկատմամբ, ընդունում է պետական բյուջեն ? իրականացնում  Սահմանադրությամբսահմանված այլ գործառույթներ:

4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Հոդված 2. Ազգային ժողովի գործունեությունը ? մարմինները

1. Ազգային ժողովն իր լիազորությունները ? գործառույթներն իրականացնելիսգործում է սույն օրենքին (այսուհետ՝ Կանոնակարգ) համապատասխան՝ նստաշրջանների,նիստերի, ինչպես նա? իր մարմինների աշխատանքի միջոցով:

2. Ազգային ժողովի մարմիններն են պատգամավորները, Ազգային ժողովի նախագահը,նրա տեղակալները, խմբակցությունները, հանձնաժողովները ? Ազգային ժողովի խորհուրդը(այսուհետ՝ Խորհուրդ):
 
 

ԳԼՈՒԽ 2

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 3. Պատգամավորի իրավունքները

1. Պատգամավորն իրավունք ունի՝

1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.

2) ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ.

3) ելույթներ ունենալու, հարցեր տալու ? առաջարկներ ներկայացնելու Ազգայինժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նա?խորհրդարանական լսումներում.

4) գրավոր հարցեր ուղղելու Կառավարությանը.

5) բանավոր հարցերով դիմելու Կառավարության անդամներին.

6) զբաղեցնելու իր կարգավիճակով պայմանավորված պաշտոններ.

7) ընդգրկվելու մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի  աշխատանքայինխմբի կազմում.

8) ընդգրկվելու իր հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կազմում.

9) դուրս գալու խմբակցության կազմից.

10) ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովինհասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի,ինչպես նա? պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության,որին իրավասու չէ իրազեկվելու.

11) հարցումներով ? առաջարկներով դիմելու պետական ? տեղական ինքնակառավարմանմարմիններ ու պաշտոնատար անձանց.

12) ունենալու երկու օգնական, որոնցից մեկը վճարովի, իսկ մյուսը՝ հասարակականհիմունքներով:

2. Պատգամավորի իրավունքների իրականացման կարգը  սահմանվում է Կանոնակարգով, «ՀայաստանիՀանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով ? Ազգայինժողովի աշխատակարգով (այսուհետ՝ Աշխատակարգ):

3. Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են «Հայաստանի Հանրապետությանպատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքով ? այլ օրենքներով:

Հոդված 4. Պատգամավորի պարտականությունները

1. Պատգամավորը պարտավոր է՝

1) ընդգրկվել մեկ մշտական հանձնաժողովի կազմում, բացառությամբ Կանոնակարգի11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի.

2) մասնակցել Ազգային ժողովի, ինչպես նա? իր անդամակցած հանձնաժողովի ?աշխատանքային խմբի նիստերին.

3) մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներին.

4) պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները.

5) ապահովել պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը.

6) կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, ինչպես նա? իր լիազորություններիշրջանակում օրենքով սահմանված կարգով պատասխանել քաղաքացիների գրավոր առաջարկներին.

7) պահպանել Ազգային ժողովի նստավայրի տարածքում ? շենքում գործող անվտանգությանկանոնները:
 
 

ԳԼՈՒԽ 3

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

Հոդված 5. Ազգային ժողովի նախագահը

1. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգայինժողովը ? ապահովում նրա բնականոն գործունեությունը:

2. Ազգային ժողովի նախագահը՝

1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.

2) գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստեր ? նստաշրջաններ.

3) շրջանառության մեջ է դնում Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված հարցերը? նշանակում է գլխադասային հանձնաժողով.

4) Հանրապետության նախագահին է ուղարկում Ազգային ժողովի ընդունած Սահմանադրությանփոփոխությունները, օրենքները, ինչպես նա? Սահմանադրության փոփոխություններինախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումները.

4.1. Սահմանադրության 129?րդ հոդվածի 3?րդ մասովնախատեսված դեպքում ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի ընդունածօրենքը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5) ստորագրում ? հրապարակում է Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները? ուղերձները.

6) հրավիրում ? նախագահում է Խորհրդի նիստերը.

7) Ազգային ժողովի ? Խորհրդի հաստատմանն է ներկայացնում հերթական նստաշրջանի? նիստերի օրակարգերի նախագծերը.

8) ստորագրում ? հրապարակում է Խորհրդի որոշումները.

9) հաստատում է Ազգային ժողովի հանձնաժողովների կազմերը ? դրանցում փոփոխությունները.

10) կարող է Ազգային ժողովի նախագահի տեղակալինտալ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված հանձնարարություններ.

11) ըստ անհրաժեշտության հրավիրում է քաղաքական խորհրդակցություններ.

12) տնօրինում է Ազգային ժողովի նյութական միջոցները.

13) նշանակում է Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) ղեկավարին,ինչպես նա? Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն պաշտոններում,նրանց ազատում այդ պաշտոններից.

14) հաստատում է Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը,անձնագրերը, ինչպես նա? Աշխատակազմի հաստիքացուցակը ? աշխատողների պաշտոնայինդրույքաչափերը.

15) իրավասու մշտական հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ հաստատում էԱզգային ժողովի բյուջետային գրասենյակի (այսուհետ՝ Բյուջետային գրասենյակ)փորձագետներին ներկայացվող պահանջները, ինչպես նա? նրանց պաշտոնների նկարագրերը.

16) հաստատում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմումպետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվածկարգերը.

17) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացմանկարգը.

18) կարող է ձ?ավորել հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմիններ.

19) նշանակում է Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչ.

20) կարող է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելուհրավեր ուղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցողմիջազգային կազմակերպություններին ? օտարերկրյա հասարակական կազմակերպություններին.

21) հաստատում է Ազգային ժողովի նստավայրի տարածքում ? շենքում գործողանվտանգության կանոնները.

22) պարգ?ատրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով, Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգայինժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահիհուշանվերով, ինչպես նա? խրախուսում է դրամական պարգ?ատրմամբ:

3. Իր լիազորություններն իրականացնելիս Ազգային ժողովի նախագահն ընդունումէ որոշումներ ? կարգադրություններ, որոնք երկու աշխատանքային օրվա ընթացքումտեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am):

Հոդված 6. Ազգային ժողովի նախագահի տեղակալները

1. Ազգային ժողովի նախագահն ունի երեք տեղակալ:

2. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահիտեղակալը՝

1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.

2) նախագահում է Խորհրդի նիստերը.

3) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին կամ իրականացնում է Ազգայինժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ:

3. Ազգային ժողովի նախագահի տեղակալները մասնակցում են Խորհրդի նիստերին:

4. Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նա?Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականություններըկատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգայինժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ տարիքով ավագը:

ԳԼՈՒԽ 4

ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Խմբակցությունների ստեղծումը

1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանիբացման օրը՝ Ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների(կուսակցությունների դաշինքների) թվին ? անվանումներին համապատասխան:

2. Խմբակցությունում ընդգրկվում են մի?նույն կուսակցության կամ կուսակցություններիդաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները:

3. Ազգային ժողովի ընտրության արդյունքով մանդատների ընդհանուր թվի ոչպակաս, քան 54 տոկոսը ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի)կամ քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների)ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները՝ընդդիմադիր:

4. Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների?կուսակցությունների դաշինքի? ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող,իսկ մյուս խմբակցությունները՝ ընդդիմադիր:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Կառավարող խմբակցության ղեկավարը կամ քարտուղարն Ազգային ժողովի առաջիկանիստում հանդես է գալիս հուշագրի ստորագրման վերաբերյալ հայտարարությամբ:

6. Եթե կառավարող խմբակցության ղեկավարն Ազգային ժողովի նիստում հանդեսէ գալիս Կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագրից դուրս գալու վերաբերյալհայտարարությամբ, ապա այդ պահից խմբակցությունը համարվում է ընդդիմադիր:

Հոդված 8. Խմբակցության լիազորությունները

1. Խմբակցությունն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով՝

1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.

2) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարությանկամ ուղերձի  նախագիծ.

3) իր առաջադրած օրենքի նախագիծը համարելու առաջնահերթ.

4) քաղաքական կոալիցիա կազմելու այլ խմբակցությունների հետ, ինչպես նա?դուրս գալու կոալիցիայից.

5) մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի իրեն վերապահված պաշտոնումառաջադրելու թեկնածու.

6) Ազգային ժողովի հանձնաժողովում իրեն վերապահված տեղում նշանակելու խմբակցությանանդամի, ինչպես նա? նրան փոխելու.

7) առաջադրելու վարչապետի թեկնածու.

8) իրավասու մշտական հանձնաժողովին առաջադրելու թեկնածուներ Ազգային ժողովիկողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոններում.

9) առաջադրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու.

10) գրավոր հարցապնդումներով դիմելու Կառավարության անդամներին.

11) ներկայացնելու առաջարկներ Սահմանադրության փոփոխությունների, օրենքի,Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի  նախագծի վերաբերյալ.

12) նշանակելու ? փոխելու Խորհրդում իր ներկայացուցչին.

13) իր անդամին առաջարկելու միջազգային խորհրդարանական կազմակերպության,ինչպես նա? միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնականպատվիրակության կազմում.

14) իր անդամին առաջարկելու Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.

15) հրավիրելու խորհրդարանական լսումներ.

16) իր անդամին խմբակցությունից հեռացնելու:

2. Իր լիազորություններն իրականացնելիս խմբակցությունն ընդունում է որոշումներ:

3. Խմբակցության որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խմբակցությանանդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խմբակցությանանդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

4. Ընդդիմադիր խմբակցությունն ունի Կանոնակարգով սահմանված գործունեությաներաշխիքներ:

Հոդված 9. Խմբակցության գործունեությունը

1. Խմբակցությունը գործում է Կանոնակարգին ? իր որոշմամբ հաստատված կանոնադրությանըհամապատասխան:

2. Խմբակցության կանոնադրությամբ սահմանվում են՝

1) խմբակցության անվանումը,

2) խմբակցության անդամների իրավունքները ? պարտականությունները,

3) խմբակցության ղեկավարի ? քարտուղարի ընտրության կարգը, ինչպես նա? նրանցլիազորությունները,

4) խմբակցության նիստերի գումարման ? անցկացման կարգը,

5) խմբակցության որոշումների ընդունման կարգը,

6) խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ընթացակարգը,

7) խմբակցության կողմից Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձինախագծի   ներկայացման  ընթացակարգը,

8) խմբակցության կողմից վարչապետի թեկնածուի առաջադրման ընթացակարգը,

9) իրավասու մշտական հանձնաժողովին Ազգային ժողովի կողմից ընտրվող կամնշանակվող պաշտոններում խմբակցության կողմից թեկնածուների առաջադրման ընթացակարգը,

10) խմբակցության կողմից Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներովդիմելու ընթացակարգը,

11)  հանրաքվեի ? Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներովընդունված որոշումների հետ կապված վեճերով խմբակցության կողմից Սահմանադրականդատարան դիմելու ընթացակարգը,

12) Սահմանադրության փոփոխությունների, օրենքների ? Ազգային ժողովի որոշմաննախագծերի վերաբերյալ խմբակցության առաջարկների ներկայացման ընթացակարգը,

13) խմբակցության  անդամին հեռացնելու կարգը,

14) խմբակցության որոշումների ընդունման ընթացակարգը,

15) խմբակցության գործունեության կարգին վերաբերող այլ դրույթներ:

3. Խմբակցության նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովի հերթականնիստերին հաջորդող շաբաթվա ընթացքում:

4. Պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ խմբակցության ղեկավարինուղղված գրավոր դիմումով կամ Ազգային ժողովի նիստում՝ այդ մասին հայտարարությամբհանդես գալով:

5. Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամներըդուրս են գալիս խմբակցությունից, ? վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվումէ դրա իրավասությունն ունեցող առնվազն մեկ պատգամավոր:

ԳԼՈՒԽ 5

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 10. Մշտական հանձնաժողովների ստեղծումը

1. Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի, Ազգայինժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման ? դրանց վերաբերյալԱզգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նա? խորհրդարանականվերահսկողություն իրականացնելու համար:

2. Մշտական հանձնաժողովները ստեղծվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝Ազգային ժողովի որոշմամբ: Որոշման նախագիծը ներկայացվում ? քննարկվում է Կանոնակարգի 112-րդհոդվածով սահմանված կարգով:

3. Մշտական հանձնաժողովների ստեղծումից հետո դրանց թիվը չի կարող փոփոխվել:

Հոդված 11. Մշտական հանձնաժողովների կազմավորումը

1. Մշտական հանձնաժողովի կազմը ? դրանում փոփոխությունները հաստատում էԱզգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածով սահմանված սկզբունքները:

2. Մշտական հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններումընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

3. Խմբակցության անդամը խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամիտեղում նշանակվում, ինչպես նա? հանձնաժողովի կազմից դուրս է գալիս խմբակցությանորոշմամբ:

4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համամասնությունը չի խախտվում,ապա խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորը կարող է՝

1) մնալ նույն հանձնաժողովում, եթե այդ խմբակցությունը նրա տեղում խմբակցությանանդամի չի նշանակում, կամ հանձնաժողովում առկա է այլ թափուր տեղ, կամ

2)  Ազգային ժողովի նախագահին ուղղված իր գրավոր դիմումով ընդգրկվելայլ հանձնաժողովում առկա թափուր տեղում:

5. Խմբակցությունն իրավունք ունի թափուր թողնելու հանձնաժողովում իրենվերապահված տեղը, ինչպես նա? փոխելու հանձնաժողովի կազմում ընդգրկված իր անդամին:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

1) նրա պատգամավորական լիազորությունները դադարում կամ դադարեցվում են.

2) նա դուրս է գալիս հանձնաժողովից.

3) նա դուրս է գալիս կամ հեռացվում է խմբակցությունից, եթե այդ խմբակցությունընրա  տեղում նշանակում է խմբակցության անդամի:

7. Ազգային ժողովի նախագահը ? նրա տեղակալները, ինչպեսնա? խմբակցությունների ղեկավարները կարող են չընդգրկվել հանձնաժողովի կազմում:

Հոդված 12. Մշտական հանձնաժողովի լիազորությունները

1. Մշտական հանձնաժողովն իր իրավասության շրջանակում՝

1) իրականացնում է գլխադասային հանձնաժողովի լիազորությունները.

2) իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն.

3) պաշտոններում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին առաջարկումէ թեկնածուներ.

4) կարող է հարցումներով դիմել պետական ? տեղական ինքնակառավարման մարմիններինու պաշտոնատար անձանց.

5) կարող է հրավիրել խորհրդարանական լսումներ.

6) կարող է ստեղծել ենթահանձնաժողովներ ? աշխատանքային խմբեր.

7? քննարկում է Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնաժողով ուղարկվածհանրագրերը եւ պատասխանում է դրանց.
(լր. 21.12.2017 ՀՕ-22-Ն)

2. Պետական ? տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինքպարտավոր են երեքշաբաթյա ժամկետում քննարկել հանձնաժողովի գրավոր հարցումը? գրավոր պատասխանել նրան:

3. Մշտական հանձնաժողովը կարող է իր իրավասությանը վերապահված հարցերինախնական քննարկման ? դրա արդյունքները հանձնաժողով ներկայացնելու նպատակովիր որոշմամբ, Աշխատակարգովսահմանված կարգով ստեղծել ենթահանձնաժողովներ կամ աշխատանքային խմբեր:Ենթահանձնաժողովը կամ աշխատանքային խումբը կարող է լուծարվել հանձնաժողովիորոշմամբ:

4. Մշտական հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելիաշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

5. Մշտական հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են Ազգային ժողովիլիազորությունների ժամկետի ավարտման դեպքում:

Հոդված 13. Մշտական հանձնաժողովի նախագահը ? նրա տեղակալը

1. Մշտական հանձնաժողովի նախագահը՝

1) նախապատրաստում ? նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստ.

3) մասնակցում է Խորհրդի նիստերին.

4) ղեկավարում է հանձնաժողովի քարտուղարությունը.

5) համակարգում է ենթահանձնաժողովների ? աշխատանքային խմբերի աշխատանքը.

6) համակարգում է Ազգային ժողովի մարմինների ? Աշխատակազմի հետ հանձնաժողովի,ինչպես նա? հանձնաժողովի քարտուղարության գործունեությունը.

7) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգինախագիծը.

8) ընթացք է տալիս ? պատասխանում հանձնաժողովին ուղղված գրություններին.

9)   կարող է հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծիվերաբերյալ կարծիքներ ստանալու նպատակով այն ուղարկել գիտական, ուսումնականհաստատություններ, ինչպես նա? հանձնաժողովի նիստերին հրավիրել մասնագետներ.

10)  հանձնաժողովին իրազեկում է նրա որոշումների կատարման ընթացքիմասին.

11) Աշխատակարգով սահմանված կարգով հաշվառում է հանձնաժողովի նիստերից ? հրավիրածխորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայությունները:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելուդեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովիկողմից որոշված անդամը։

Հոդված 14. Մշտական հանձնաժողովների նիստերը

1. Մշտական հանձնաժողովների հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվումեն Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա ընթացքում՝ Խորհրդիորոշմամբ սահմանված ժամկետացանկով նախատեսված օրերին:

2. Մշտական հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը՝իր կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ: Արտահերթնիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով ? ժամկետում:

3. Մշտական հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում Ազգային ժողովի նստավայրում:Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովիորոշմամբ, որի մասին հանձնաժողովի նախագահը նախապես տեղեկացնում է Ազգայինժողովի նախագահին:

4. Մշտական հանձնաժողովի նիստերը հրապարակային են: Մշտական հանձնաժողովիփակ նիստն անցկացվում է Կանոնակարգի 88-րդ հոդվածի 6-րդ , 93-րդհոդվածի 2-րդ ? 117-րդ հոդվածի 6-րդ մասերով սահմանվածդեպքերում, ինչպես նա? կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ՝ պետական,ծառայողական, առ?տրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի ապահովման նպատակով:Փակ նիստում քվեարկությունն արգելվում է:

5. Մշտական հանձնաժողովի հրապարակային նիստում, հանձնաժողովի անդամներից,պատգամավորներից ? հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանցիցբացի, կարող են ներկա լինել նա?՝

1) Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը,

2) վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը.

3) Աշխատակազմի ղեկավարը ? նրա տեղակալները.

4) Ազգային ժողովի նախագահի մեկ խորհրդական.

5) հանձնաժողովի քարտուղարության մասնագետները.

6) Բյուջետային գրասենյակի մեկ փորձագետ.

7) քննարկվող հարցի մասնագիտական փորձաքննություն իրականացրած՝ Աշխատակազմիկառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

8) հանձնաժողովի անդամների մեկական օգնականները.

9) նիստի լուսաբանումն ապահովող՝ Աշխատակազմի ծառայողները.

10) հանձնաժողովի որոշմամբ, ինչպես նա? հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրվածանձինք:

6. Մշտական հանձնաժողովի փակ նիստում, հանձնաժողովի անդամներից ? հարցըզեկուցողից բացի, կարող են ներկա լինել  սույն հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ? 10-րդ կետերում նշված անձինք:

7. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարողեն ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ  նիստի ընթացքումիրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացվածտեղում:

8. Ազգային ժողովի նիստի ընթացքում մշտական հանձնաժողովի նիստ կարող էանցկացվել միայն Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով սահմանված ժամկետներիապահովման նպատակով:

Հոդված 15. Մշտական հանձնաժողովի նիստերի անցկացմանկարգը

1. Մշտական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվելէ) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, ? նիստը նախագահումէ հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելուդեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը:

2. Մշտական հանձնաժողովի հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ:Մինչ? օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

3. Մշտական հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են Ազգային ժողովինիստում հարցերի քննարկման ընդհանուր կարգին համապատասխան՝ Կանոնակարգով ?հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով:

4. Հանձնաժողովի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահվածայլ որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու  իրավունք ունենմիայն հանձնաժողովի անդամները, բացառությամբ Կանոնակարգի78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ? 4-րդ կետերով նախատեսված դեպքերի:

5. Մշտական հանձնաժողովի նիստում զեկուցողներին հարցեր տալու, ինչպես նա?նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն պատգամավորները,բացառությամբ Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ? 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Հանձնաժողովի նիստում ներկա լինելուիրավունք ունեցող այլ անձինք կարող են ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբկամ հանձնաժողովի որոշմամբ:

6. Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկմանավարտից անմիջապես հետո: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ քվեարկությանդրված հարցին` կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ պաշտոնում թեկնածուին` կողմ կամդեմ: Հանձնաժողովի նիստից բացակայող հանձնաժողովի անդամը կարող է քվեարկելսույն հոդվածի 6.1?ին մասով սահմանված կարգով:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6.1. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող հանձնաժողովի անդամը կարողէ հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել հանձնաժողովինախագահին, իսկ Կանոնակարգի 13?րդ հոդվածի 2?րդ մասով նախատեսված դեպքում՝նրան փոխարինողին: Հանձնաժողովի անդամի ստորագրած գրությունը փակ ծրարով հանձնաժողովինախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի նախապես` մինչեւ գործուղմանմեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում`հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ պաշտոնում թեկնածուին կողմ կամդեմ քվեարկելու մասին հանձնաժողովի անդամի որոշումը: Հանձնաժողովի նիստը նախագահողըծրարը բացում եւ գրությունը հրապարակում է հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունիցհետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովիանդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել հանձնաժողովիանդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
 
 

ԳԼՈՒԽ 6

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 16. Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը

1. Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել  առանձին օրենքների,Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների ? ուղերձների նախագծերի,ինչպես նա? պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման ? դրանց վերաբերյալԱզգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:

2. Ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, որինախագիծը ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը:

3. Ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովիորոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը ? դրանում փոփոխությունները հաստատում էԱզգային ժողովի նախագահը՝  Կանոնակարգի 11-րդ հոդվածի2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան:

4.Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվումեն  հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նա? նրաիրավասությանը վերապահված նախագծի կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցիվերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները:

5. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումից հետո նրանեն անցնում գլխադասային հանձնաժողովի իրավասությունները ?  գործառույթները:

6. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետըմինչ? վեց ամիս է, որը կարող է  հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգայինժողովի որոշմամբ, երկարաձգվել հանձնաժողովի իրավասությանը վերապահված նախագծիքննարկման համար անհրաժեշտ ժամանակահատվածով:

7. Պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանժամկետը մինչ? երկու ամիս է, որը կարող է հարցի քննարկումն ավարտելու նպատակովմինչ? մեկ ամսով երկարաձգվել հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովիորոշմամբ:

Հոդված 17.  Ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը

1. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովն իր իրավասության շրջանակումիրականացնում է գլխադասային հանձնաժողովի, ինչպես նա? մշտական հանձնաժողովինվերապահված մյուս լիազորությունները:

2. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն իր իրավասությանշրջանակում`

1) քննարկում ? Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում իր իրավասությանըվերապահված  հարցի վերաբերյալ.

2) կարող է հարցմամբ դիմել պետական ? տեղական ինքնակառավարման մարմիններու պաշտոնատար անձանց.

3) հարցմամբ կարող է պահանջել ? օրենքով սահմանված կարգով ստանալ հանձնաժողովումքննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր.

4) կարող է հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրմանհամար պատվիրել  փորձաքննություններ ? ստանալ դրանց արդյունքում կազմվածեզրակացությունները:

3. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի պահանջածտեղեկությունները ? եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն հարցումն ստանալուցհետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե հարցման մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ,կամ հարցման հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետչի առաջարկում: Հանձնաժողովի անդամները հարցմամբ պահանջվող տեղեկություններինառնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նա? դրանց գտնվելուվայրում:

4. Պետական, ծառայողական, առ?տրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքպարունակող տեղեկությունները պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավորհանձնաժողովի հարցմամբ հանձնաժողովին են տրամադրվում, իսկ հանձնաժողովի անդամներնայդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

5. Պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովիեզրակացությունն Ազգային ժողովի նիստում չի քննարկվում ? տեղադրվում է Ազգայինժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

6. Ժամանակավոր հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովներիհամար Կանոնակարգի 15-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան:

7. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստերըփակ են, իսկ հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահիսահմանած օրերին: Հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեն միայնհանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի որոշմամբհրավիրված անձինք, ինչպես նա? այն պատգամավորը, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովըքննում է: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է)հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, ? նիստը նախագահում էհանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելուդեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Հանձնաժողովիորոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայներիմեծամասնությամբ:

8. Ժամանակավոր հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանածօրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 18. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ? նրա տեղակալը

1. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ? նրա տեղակալն ընտրվում են հանձնաժողովիորոշմամբ:

2. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահն ունի մշտական հանձնաժողովի նախագահի՝ Կանոնակարգի13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-11-րդ կետերով սահմանված լիազորությունները,ինչպես նա? ղեկավարում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումնիրականացնող անձանց աշխատանքը:

3. Ժամանակավոր հանձնաժողովի նախագահի բացակայության կամ  պաշտոնըթափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինությանդեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը։

Հոդված 19.Ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների ավարտը

1. Ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեությանժամկետն ավարտվելու կամ լուծարվելու դեպքում:

2. Առանձին նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններըդադարում են նա? նրա իրավասությանը վերապահված նախագիծն ընդունվելու կամ շրջանառությունիցդուրս գալու այլ դեպքում:

3. Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններըդադարում են նա? հետ?յալ դեպքերում.

1) պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ  հանձնաժողովիեզրակացությունն Ազգային ժողով ներկայացվելու պահից.

2) այն պատգամավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում,որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է:

4. Ժամանակավոր հանձնաժողովը կարող է լուծարվել Ազգային ժողովի որոշմամբ,որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:
 
 

ԳԼՈՒԽ 7

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 20. Քննիչ հանձնաժողովի ստեղծումը

1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգայինժողովի իրավասության մեջ մտնող ? հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերինվերաբերող փաստերը պարզելու ? դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով,իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

2.  Պաշտպանության ? անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովիլիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտականհանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:

3. Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջն Ազգային ժողովինախագահին է ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում պատգամավորներիընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի, իսկ սույն հոդվածի 2-րդ մասում նշվածդեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի գրավոր դիմումով,որտեղ նշվում են հանձնաժողովի՝

1)  քննության առարկան ? իրավասության ոլորտը.

2)  նախագահի անունը, ազգանունը, բացառությամբսույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի.

3)  լիազորությունների ժամկետը:

4. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի, դիմումին կցվումէ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին Ազգային ժողովի որոշմաննախագիծ:

5. Եթե դիմումն անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն ստորագրել կամ այն սույնհոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերի պահանջներին՝

1) չի համապատասխանում ? երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում,ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է դիմումը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուպահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում էԱզգային ժողովի նախագահը:

6. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի, քննիչ հանձնաժողովիանդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը? դրանում փոփոխությունները հաստատում է Ազգային ժողովի նախագահը՝ Կանոնակարգի11-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան:

7. Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչ? վեց ամիս է, որըկարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբերկարաձգվել մինչ? վեց ամսով:

Հոդված 21. Քննիչ հանձնաժողովի գործունեությունը

1. Քննիչ հանձնաժողովը կարող է իր`

1)անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝  առանց որոշման,գրավոր դիմել պետական ? տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատարանձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ.

2) որոշմամբ դիմել պետական ? տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատարանձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրմանհամար՝ պատվիրելով  փորձաքննություններ, ? ստանալ դրանց արդյունքումկազմված եզրակացությունները.

3) որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպեսնա? այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտինվերաբերող տեղեկություններ:

2. Քննիչ հանձնաժողովի պահանջած տեղեկությունները ? եզրակացություններըպետք է նրան ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում,եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը հանձնաժողովիպահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Պետական, ծառայողական,առ?տրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններըհանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով:Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերինկամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նա? դրանց գտնվելու վայրում:

3. Քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացվում են մշտական հանձնաժողովներիհամար Կանոնակարգի 15-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան:Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կամ նրա նախագահիսահմանած օրերին: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվելէ) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, ? նիստը նախագահումէ հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության կամ պաշտոնը թափուր լինելուդեպքում՝ նրա տեղակալը կամ հանձնաժողովի կողմից որոշված անդամը: Հանձնաժողովիորոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայներիմեծամասնությամբ:

4. Քննիչ հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը, Խորհրդի սահմանած օրինակելիաշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 22. Քննիչ հանձնաժողով հրավիրված անձանց իրավունքները ? պարտականությունները

1. Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովիիրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունքունեն ներկայանալու ? բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպեսնա? պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն իրավունք ունի՝

1) ծանոթանալու իր մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին,ինչպես նա? ներկայացնելու դրանցում փոփոխություններ կատարելու  պահանջ.

2) պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նա?հիմնավորելու իր դիրքորոշումն ամբողջությամբ:

Հոդված 23. Քննիչ հանձնաժողովի գործունեության սահմանափակումները

1. Քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի կարող դուրս գալ Ազգային ժողովիիրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից:

2. Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնականքննության կամ դատավարության որ?է այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նա?այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատականակտով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պայմաններից որ?է մեկըխախտելը հիմք է, Սահմանադրության168-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան,  Սահմանադրական դատարանդիմելու համար:

Հոդված 24. Քննիչ հանձնաժողովի նախագահը ? նրա տեղակալը

1. Կանոնակարգի 20?րդ հոդվածի 1?ին մասում նշված քննիչհանձնաժողովում նախագահում է Կանոնակարգի 20-րդ հոդվածի3-րդ մասի 2-րդ կետում նշված պատգամավորը, իսկ նախագահի տեղակալն ընտրվումէ հանձնաժողովի որոշմամբ՝ իրավասու խմբակցության առաջադրմամբ: Եթե Կանոնակարգի20?րդ հոդվածի 1?ին մասում նշված քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնըզբաղեցնում է`
(փոփ., լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

1) կառավարող խմբակցության ներկայացուցիչը, ապա հանձնաժողովի նախագահիտեղակալի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիրխմբակցությանը.

2) ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա հանձնաժողովի նախագահիտեղակալի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարողխմբակցությանը:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Պաշտպանության ? անվտանգության բնագավառների քննիչ հանձնաժողովի նախագահիգործառույթներն իրականացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովինախագահը, իսկ նախագահի տեղակալինը՝ այդ հանձնաժողովի նախագահի  տեղակալը:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Քննիչ հանձնաժողովի նախագահն ունի մշտական հանձնաժողովի նախագահի՝ Կանոնակարգի13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-8-րդ ? 11-րդ կետերով սահմանվածլիազորությունները, ինչպես նա? ղեկավարում է հանձնաժողովի մասնագիտական սպասարկումնիրականացնող անձանց աշխատանքը:

4. Եթե Կանոնակարգի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված քննիչ հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, ապա հանձնաժողովինոր նախագահի անունը ? ազգանունը Ազգային ժողովի նախագահին են ներկայացվումքննիչ հանձնաժողովի ստեղծման պահանջը ներկայացրած  պատգամավորների գրավորդիմումով: Եթե դիմումը ստորագրում են պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդիցպակաս թվով պատգամավորներ, ապա քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը մնումէ թափուր:

5. Քննիչ հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելուդեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովիկողմից որոշված անդամը։

Հոդված 25. Քննիչ հանձնաժողովի զեկույցը

1. Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահիններկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմքհանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նա? դրանց առնչությամբձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

2. Եթե քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը զեկույցի վերաբերյալունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի նիստումզեկույցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ`  ներկայացնելովհատուկ կարծիքը:

3. Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը ? եզրահանգումները հիմնավորողփաստաթղթեր կամ այլ նյութեր:

4. Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվաընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Հարցը քննարկվումէ հետ?յալ կարգով.

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հանձնաժողովի զեկույցը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

2) սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում հարակից զեկուցմամբ կարողէ հանդես գալ քննիչ հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

3) մտքերի փոխանակություն.

4) եզրափակիչ ելույթով  հանդես է գալիս քննիչ հանձնաժողովի նախագահը.

5) հարցի քննարկման տ?ողությունը կարող է սահմանվել 90 րոպեից մինչ? երեքժամ:

5. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպեսնա? սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն Աշխատակարգովսահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական ? տեղական ինքնակառավարմանմարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենցգրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում:Պատասխանները տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 26. Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ավարտը

1. Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝

1) Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից.

2) հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում, եթե մինչայդ զեկույցը չի ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը:
 
 

ԳԼՈՒԽ 8

ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված  27. Խորհրդի կազմը ? գործունեությունը

1. Խորհուրդը կազմված է  Ազգային ժողովի նախագահից, նրա երեք տեղակալներից,խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից ? մշտական հանձնաժողովներինախագահներից:

2. Խորհուրդը գործում է Կանոնակարգին ? իր որոշմամբ հաստատված աշխատակարգինհամապատասխան:

Հոդված 28. Խորհրդի լիազորությունները

1.  Խորհուրդը՝

1) հաստատում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների ? նիստերի օրակարգերինախագծերը.

2) սահմանում է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկմանհաջորդականությունը.

3) սահմանում է մշտական ? ժամանակավոր հանձնաժողովների հերթական նիստերիգումարման օրերի ժամկետացանկը.

4) կարող է ընդունել Ազգային ժողովի հերթական նիստում հարցի քննարկմանտ?ողությունը մեկից մինչ? վեց ժամ սահմանելու մասին որոշում.

5) կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հերթական նիստերի ընթացքումլրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ.

6) Սահմանադրության168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում պատգամավորի լիազորություններըդադարեցնելու հարցով դիմում է Սահմանադրական դատարան.

7) սահմանում է Ազգային ժողովի հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը.

8) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը ? կանոնադրությունը.

9) իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Բյուջետայինգրասենյակի աշխատակարգը, փորձագետների պաշտոնավարման պայմանների, ընտրության(նշանակման), ինչպես նա? Բյուջետային գրասենյակի  փորձագետներին կարգապահականպատասխանատվության ենթարկելու կարգերը.

10) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպեսնա? Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացմանկարգերը.

11) հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի, Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի նախագահի շնորհակալագրի, Հայաստանի Հանրապետության Ազգայինժողովի նախագահի հուշամեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահիհուշանվերի նկարագրությունը ? պարգ?ատրման կարգը.

12) հաստատում է «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշանի նկարագրությունը.

13) հաստատում է մշտական հանձնաժողովներում ? դրանց համատեղ նիստերումպետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման? Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը.

14) հաստատում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվությաննախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը.

15) համաձայնություն է տալիս միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելուհամար.

16) հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանականհանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման? գործունեության կարգերը.

17) ստեղծում ? լուծարում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր, ինչպեսնա? հաստատում է դրանց կազմերը ? գործունեության կարգերը.

18) սահմանում է Կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի3-րդ ? 5-րդ կետերում նախատեսված նիստերի, ինչպես նա? «Խորհրդարանականշաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար մրցույթի պայմանները:

Հոդված 29. Խորհրդի նիստերի հրավիրման կարգը

1. Խորհրդի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են Ազգային ժողովիհերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպեսնաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը՝ Ազգային ժողովի նախագահիսահմանած ժամին:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նախագահը՝ իրկամ Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ:Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով ? ժամկետում:

3. Խորհրդի հերթական նիստի, ինչպես նա? Ազգային ժողովի նախագահի հրավիրածարտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում ? Ազգային ժողովի նախագահին է ներկայացնումԱշխատակազմը:

Հոդված 30. Խորհրդի նիստերի հրապարակայնությունը

1. Խորհրդի նիստերը հրապարակային են:

2. Խորհրդի փակ նիստ կարող է անցկացվել նրա որոշմամբ: Փակ նիստում քվեարկություննարգելվում է:

3. Խորհրդի հրապարակային նիստում, Խորհրդի անդամներից բացի,  կարողեն ներկա լինել՝

1)  Աշխատակազմի ղեկավարը ? նրա տեղակալներից մեկը.

2) օրակարգային հարցերի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած Աշխատակազմիկառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

3) Խորհրդի որոշմամբ, ինչպես նա? Ազգային ժողովի նախագահի կողմից հրավիրվածանձինք.

4) նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող ծառայողները՝ Աշխատակազմիղեկավարի սահմանած ցանկով.

5) Կառավարության ներկայացուցիչը՝ նստաշրջանների, նիստերի օրակարգերինվերաբերող հարցերի քննարկման ժամանակ:

4. Խորհրդի փակ նիստում, Խորհրդի անդամներից բացի,  կարող են ներկալինել Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալներից մեկը ? նրա սահմանած ցանկովնիստի սպասարկումն ապահովող ծառայողները, իսկ նստաշրջանների, նիստերի օրակարգերինվերաբերող հարցերի քննարկման ժամանակ՝ նա? Կառավարության ներկայացուցիչը:

Հոդված 31. Խորհրդի նիստերի անցկացման կարգը

1. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է (գրանցվել է) Խորհրդիանդամների ընդհանուր թվի կեսից ավելին, ? այն նախագահում է Ազգային ժողովինախագահը կամ նրան փոխարինող տեղակալը:

2. Խորհրդի հերթական նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչ? օրակարգիհաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

3. Խորհրդի նիստում հարցերը քննարկվում են Ազգային ժողովի նիստում հարցերիքննարկման ընդհանուր կարգին համապատասխան՝ Խորհրդի աշխատակարգով սահմանվածկարգով:

4. Խորհրդի օրակարգի հաստատման կամ նրա իրավասությանը վերապահված այլ որոշմանընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու, ինչպես նա? զեկուցողին հարցերտալու կամ նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք ունեն միայն Խորհրդիանդամները: Խորհրդի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող այլ անձինք կարողեն ելույթ ունենալ նիստը նախագահողի թույլտվությամբ կամ Խորհրդի որոշմամբ:

5. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվիձայների մեծամասնությամբ: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունըկատարվում է հարցի քննարկման ավարտից անմիջապես հետո: Խորհրդի անդամը կարողէ քվեարկել կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ Խորհրդի նիստից բացակայող Խորհրդիանդամը կարող է քվեարկել սույն հոդվածի 6?րդ մասով սահմանված կարգով:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող Խորհրդի անդամը կարող է հարցիքվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովինախագահին կամ նրան փոխարինող տեղակալին: Խորհրդի անդամի ստորագրած գրությունըփակ ծրարով Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին պետք էհանձնվի նախապես` մինչեւ գործուղման մեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվումէ հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկելումասին Խորհրդի անդամի որոշումը: Խորհրդի նիստը նախագահողը ծրարը բացում եւգրությունը հրապարակում է հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետոգրությունը կցվում է նիստի արձանագրությանը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
 
 

ԲԱԺԻՆ 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ ՆԻՍՏԵՐԸ

ԳԼՈՒԽ 9

ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Հոդված 32. Առաջին նստաշրջանի հրավիրումը

1. Հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանըհրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետիավարտման օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրականհանձնաժողովի նախագահը:

2. Գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտման օրը նորընտիր Ազգայինժողով կազմավորված չլինելու, ռազմական կամ արտակարգ դրության պատճառով Ազգայինժողովի ընտրությունը Սահմանադրության91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում անցկացվելու, ինչպես նա?Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվումէ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո`  երկրորդ երկուշաբթիօրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովինախագահը:

Հոդված 33. Առաջին նստաշրջանի անցկացումը

1. Առաջին նստաշրջանի նիստերը բացում ? մինչ? Ազգային ժողովի նախագահիընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը:

2. Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետությաննախագահը ? Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

3. Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգայիննպատակների իրականացման ? հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմբարեխղճորեն կատարել ժողովրդի առջ? ունեցած պարտավորություններս, պահպանելՀայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ? օրենքները, նպաստել ՀայաստանիՀանրապետության ինքնիշխանության ? շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիականհամերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:

4.Նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորըերդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում:

5. Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելումասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապեսհայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիակազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները? ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը,կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորներըգրանցվում են:

6. Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.

2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.

4) մշտական հանձնաժողովների ստեղծում.

5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

5.1? Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխությանվերաբերյալ օրենքի նախագծի քննարկում.
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

7. Առաջին նստաշրջանի նիստերն անցկացվում են հերթական նիստերի համար՝ Կանոնակարգի37-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչ? մշտական հանձնաժողովների նախագահներիընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:

8. Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվաընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրվածնիստի օրը ? ժամը:

9. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստումհանդես է գալիս խմբակցությունների ? մշտական հանձնաժողովների, ինչպես նա?Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:

10. Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչելույթով ? հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Հոդված 34. Հաշվիչ հանձնախմբի ստեղծումը ? նրա լիազորությունները

1. Հաշվիչ հանձնախումբը ստեղծվում է նիստը նախագահողի առաջարկությամբ՝Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում? քվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանպահից:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հաշվիչ հանձնախմբի լիազորությունները պահպանվում են մինչ? Ազգային ժողովիլիազորությունների ավարտը:

3. Հաշվիչ հանձնախմբի առաջին կազմը, Կանոնակարգի 11?րդհոդվածի 2?6?րդ մասերով սահմանված սկզբունքներին համապատասխան, հաստատումէ Ազգային ժողովի նիստը նախագահողը, իսկ հանձնախմբի կազմում փոփոխությունները`Ազգային ժողովի նախագահը:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Հաշվիչ հանձնախումբն իր կազմից ընտրում է հանձնախմբի նախագահ ? քարտուղար:

5. Պաշտոնում ընտրվող կամ նշանակվող թեկնածուն, ինչպես նա? քվեարկությանդրված հարցի հեղինակը մինչ? համապատասխան քվեարկության արդյունքներն Ազգայինժողով ներկայացնելը չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնախմբի աշխատանքներին:

6. Հաշվիչ հանձնախումբը՝

1) կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը ? Ազգային ժողովէ ներկայացնում դրանց արդյունքները.

2) Ազգային ժողովի նիստերի էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում գրանցումէ պատգամավորներին, հաշվում է բաց քվեարկությանը մասնակցած պատգամավորներիձայները, ինչպես նա? կազմակերպում է անվանական քվեարկությունների անցկացումը? Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները:

7. Հաշվիչ հանձնախմբի նիստերը հրավիրում է հանձնախմբի նախագահը: Հանձնախմբինիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնախմբի անդամների ընդհանուր թվիկեսից ավելին, ? նիստը նախագահում է հանձնախմբի նախագահը, իսկ նրա բացակայությանկամ պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ հանձնախմբի քարտուղարը կամ հանձնախմբիկողմից որոշված անդամը:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

8. Գաղտնի կամ անվանական քվեարկության կազմակերպման, ինչպես նա? գաղտնիքվեարկության քվեաթերթիկն անվավեր ճանաչելու վերաբերյալ հաշվիչ հանձնախմբիորոշումներն ընդունվում են հանձնախմբի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

9. Գաղտնի կամ անվանական քվեարկության արձանագրությունը ստորագրում ենհաշվիչ հանձնախմբի նախագահը ? մյուս անդամները:
 
 

ԳԼՈՒԽ 10

ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ

Հոդված 35. Հերթական նստաշրջանների գումարման կարգը

1. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկուանգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչ? հունիսի երրորդ հինգշաբթին ? սեպտեմբերիերկրորդ երկուշաբթիից մինչ? դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:

2. Հերթական նստաշրջանի ընթացքում գումարվում են Ազգային ժողովի հերթականնիստեր, ինչպես նա? կարող են գումարվել արտահերթ նիստեր:

Հոդված 36. Հերթական նիստերի գումարման կարգը

1. Հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը,որպես կանոն, գումարվում են երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս հերթական նիստերը՝երեք շաբաթը մեկ՝ երեքշաբթիից ուրբաթ, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 35?րդհոդվածի 1?ին մասում նշված ժամկետների ավարտը:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 17.01.2018 ՀՕ-50-Ն )

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներումօրակարգային հարցերի քննարկումը չավարտվելու դեպքում հերթական նիստերը շարունակվումեն մինչ?  դրանց քննարկումն ավարտվելը, սակայն ոչ ավելի, քան երեք օրեւ ոչ ուշ, քան Կանոնակարգի 35?րդ հոդվածի 1?ին մասում նշված ժամկետների ավարտը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հերթականնիստերը կարող են տեղափոխվել Ազգային ժողովի նիստերից ազատ շաբաթ: Առաջարկըքվեարկության է դրվում առանց քննարկման: Որոշումը կարող է ընդունվել տեղափոխվողնիստերին նախորդող հերթական նիստերում:

5. Նույն գումարման հերթական նստաշրջանի ընթացքում հերթական նիստերը կարողեն տեղափոխվել ոչ ավելի, քան մեկ անգամ: Հերթական նստաշրջանի առաջին հերթականնիստերը, ինչպես նաեւ այն նիստերը, որոնց օրակարգում նախատեսվում է ընդգրկելպարտադիր քննարկման ենթակա հարց,բացառությամբ Կանոնակարգի 38?րդ հոդվածի 3?րդմասի 18.1?ին կետում նշված հարցերի, չեն կարող տեղափոխվել: Հերթական նստաշրջանիվերջին շաբաթվա հերթական նիստերը կարող են տեղափոխվել միայն Կանոնակարգի 35?րդհոդվածի 1?ին մասում նշված ժամկետների պահպանմամբ:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 37. Հերթական նիստերի անցկացման կարգը

1. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրը՝ ժամը 10:00-ից մինչ? 18:00, տեղիէ ունենում չորս հիմնական նիստ: Հերթական նիստերի առաջին շաբաթվա երեքշաբթիօրվա վերջին հիմնական նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությունից,իսկ չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստը՝ հերթագրված վերջին պատգամավորիհարցին պատասխանելուց հետո:

2. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա ընթացքում՝ ժամը 18:30-ից մինչ?20:00-ն,  Ազգային ժողովի որոշմամբ կարող է անցկացվել մեկ լրացուցիչնիստ: Արտահերթ նիստի գումարման ժամին լրացուցիչ նիստ չի կարող անցկացվել:

3. Լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշումը կարող էընդունվել Խորհրդի, նիստը նախագահողի, խմբակցության ղեկավարի կամ քարտուղարիառաջարկությամբ մինչ? տվյալ օրվա վերջին հիմնական նիստի ավարտը: Առաջարկըքվեարկության է դրվում առանց քննարկման:

4. Հիմնական ? լրացուցիչ նիստերից յուրաքանչյուրի տ?ողությունը 90 րոպեէ, որը կարող է նիստը նախագահողի առաջարկով առանց քվեարկության երկարաձգվել՝հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկություննանցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով:

5. Հերթական նիստերի յուրաքանչյուր օրվա երկրորդ նիստից հետո հայտարարվումէ մեկ ժամ, իսկ մյուս նիստերից հետո՝ 30 րոպե ընդմիջում: Նիստի երկարաձգմանդեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխան ժամկետով:

6. Ոչ աշխատանքային օրերին հերթական նիստերը գումարվում կամ անցկացվումեն միայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտությանդեպքում:

Հոդված 38. Հերթական նստաշրջանի օրակարգը

1. Հերթական նստաշրջանի օրակարգում կարող են ընդգրկվել միայն Ազգային ժողովումշրջանառության մեջ դրված, այդ թվում՝ նախորդ հերթական նստաշրջանի օրակարգումընդգրկված հարցերը:

2. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասիննախագծում ընդգրկվում են հերթական նիստերի առաջին օրվա դրությամբ նստաշրջանիօրակարգում ընդգրկվելու ենթակա հետ?յալ հարցերը.

1) պարտադիր քննարկման ենթակա հարցերը,

2) այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունըստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է:

3. Պարտադիր քննարկման ենթակա հարցերն են՝

1) թափուր պաշտոնում  ընտրության կամ նշանակման մասին հարցը.

2) Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը.

3) Կառավարության վստահության հարցը.

4) Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը.

5) վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը.

6) Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցովՍահմանադրական դատարան դիմելու մասին հարցը.

7) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությանհիման վրա՝ Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձի լիազորություններըդադարեցնելու մասին հարցերը.

8) պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունիցզրկելուն համաձայնություն տալու մասին հարցը.

9) Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելունկամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը.

10) խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը.

11) ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցը.

12) խմբակցության կողմից առաջնահերթ համարված օրենքի նախագիծը.

13) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասինհարցը.

14) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը.

15) Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելումասին հարցը.

16) Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելումասին հարցը.

17) Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ ներկայացված հայտարարությանկամ ուղերձի նախագիծը.

18) պետական մարմինների, պաշտոնատար անձանց զեկույցները, հաղորդումները? հաշվետվությունները.

18.1? Սահմանադրության փոփոխության կամ օրենքինախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը.
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

19) օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ նախատեսված քննարկման ժամկետունեցող հարցերը:

4. Պարտադիր քննարկման ենթակա հարցերը հերթական նստաշրջանի եւ նիստերիօրակարգերի նախագծերում ընդգրկվում են միաժամանակ, բացառությամբ`

1? սույն հոդվածի 3?րդ մասի 18?րդ կետում նշված հարցերի, որոնք հերթականնիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուցհետո` երկամսյա ժամկետում.

2? սույն հոդվածի 3?րդ մասի 18.1?ին կետում նշված հարցերի, որոնք հերթականնստաշրջանի օրակարգում ընդգրկվում են համապատասխան նախագծի առաջին ընթերցմամբքննարկելու մասին հարցը հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու պահից,իսկ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում են Կանոնակարգի 39?րդհոդվածի 2?րդ մասի 1?ին կետով սահմանված կարգով.
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասիննախագիծը կազմված է հետ?յալ բաժիններից.

1) առաջին բաժին, որտեղ ներառվում են նախորդ հերթական նստաշրջանի օրակարգումընդգրկված, ինչպես նա? պարտադիր քննարկման ենթակա հարցերը.

2) երկրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասայինհանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն, բացառությամբ Կանոնակարգի38?րդ հոդվածի 3?րդ մասի 18.1?ին կետում նշված հարցերի, ինչպես նա? Կանոնակարգի78-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ի կետով սահմանված կարգով այլընտրանքային համարվածնախագծերը.
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3) երրորդ բաժին, որտեղ ներառվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասայինհանձնաժողովը բացասական եզրակացություն է ներկայացրել կամ Կանոնակարգով սահմանվածժամկետում եզրակացություն չի ներկայացրել, բացառությամբ Կանոնակարգի38?րդ հոդվածի 3?րդ մասի 18.1?ին կետում նշված հարցերի:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Հերթական նստաշրջանի օրակարգի ? դրանում լրացումներ կատարելու մասիննախագծերը մշակում ? Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը,որից հետո Ազգային ժողովի նախագահը նախագիծը ներկայացնում է Խորհրդի քննարկմանը:

7. Հերթական նստաշրջանի օրակարգի ? դրանում լրացումներ կատարելու մասիննախագծերը Խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Ազգային ժողովիքննարկմանը:

8. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասիննախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետ?յալ կարգով.

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը, որիցհետո նրան կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) հեղինակների պահանջով  անցկացվում են նախագծի երրորդ բաժնում ներառվածայն հարցերի կարճատ? քննարկումները, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովըներկայացրել է բացասական եզրակացություն: Այդ դեպքում մինչ? երեքական րոպետ?ողությամբ ելույթի իրավունք ունեն հեղինակը, ինչպես նա? գլխադասային հանձնաժողովիներկայացուցիչը, որից անմիջապես հետո նախագիծն օրակարգում ընդգրկելու մասինհարցը դրվում է քվեարկության.

4) մինչ? երեքական րոպե տ?ողությամբ ելույթի իրավունք ունեն նախագծի երրորդբաժնում ներառված այն հարցերի հեղինակները, որոնց վերաբերյալ գլխադասայինհանձնաժողովը Կանոնակարգով սահմանված ժամկետում եզրակացություն չի ներկայացրել:Հեղինակի ելույթից անմիջապես հետո նախագիծն օրակարգում ընդգրկելու մասին հարցըդրվում է քվեարկության.

5) մտքերի փոխանակություն.

6) Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթից հետո նախագծի երրորդ բաժնի՝սույն մասի 3-րդ ? 4-րդ կետերում նշված հարցերից բացի, օրակարգում ընդգրկելումասին մնացած հարցերն առանձին-առանձին դրվում են քվեարկության:

7? հարցի քննարկման ընդհանուր տեւողությունն ավելացվում է սույն մասի 3?րդեւ 4?րդ կետերով նախատեսված ելույթների համար անհրաժեշտ ժամանակով:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

9. Հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասիննախագծի առաջին ? երկրորդ բաժիններում ներառված հարցերը հերթական նստաշրջանիօրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության:

10. Քվեարկության արդյունքում հերթական նստաշրջանի օրակարգում չընդգրկվածհարցը շրջանառությունից հանվում է:

Հոդված 39. Հերթական նիստերի օրակարգը

1. Հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանիօրակարգում ընդգրկված հարցերը, այդ թվում՝ պարտադիր քննարկման ենթակա, ինչպեսնա? նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը:

2. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը կազմված է հետ?յալ բաժիններից.

1) առաջին բաժին, որտեղ ներառվում են պարտադիր քննարկման ենթակա հարցերը,այդ թվում` Սահմանադրության փոփոխությունների, կամ օրենքների նախագծերը երկրորդընթերցմամբ քննարկելու մասին հարցերը, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովիեզրակացությունն ստացվել է կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացելէ, ինչպես նա? նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը.
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) երկրորդ բաժին, որտեղ հարցերը ներառվում են հերթական նստաշրջանի օրակարգումընդգրկվելու օրերի հաջորդականությամբ: Երկրորդ բաժնի հարցերի թիվը որոշելիսհաշվի են առնվում Կառավարության, մշտական հանձնաժողովների ? խմբակցություններիգրավոր առաջարկները, առաջիկա հերթական նիստերում քննարկման ենթակա հարցերիծավալը, ինչպես նա? հարցերի քննարկման տ?ողությունները սահմանելու, լրացուցիչնիստեր անցկացնելու կամ հերթական նիստերը շարունակելու հնարավորությունը:

3. Աշխատակազմը մշակում ? Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում հերթականնիստերի օրակարգի նախագիծը, իսկ նախագծում ընդգրկված հարցերի քննարկումն ապահովելուանհրաժեշտության դեպքում նա?՝

1)  այն հարցերի քննարկման տ?ողությունը սահմանելու մասին Խորհրդիորոշման նախագծերը, որոնց քննարկման տ?ողությունը Կանոնակարգով կամ Ազգայինժողովի որոշմամբ սահմանված չէ.

2) Ազգային ժողովի լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշմաննախագիծը:

4. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նա? դրա առնչությամբ ընդունվելիքմյուս նախագծերն Ազգային ժողովի նախագահի ներկայացմամբ Խորհրդի նիստում քննարկվումեն ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվաուրբաթ, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը:
(փոխ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Խորհրդի նիստում Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծիքննարկման ընթացքում Խորհրդի անդամներն իրավունք ունեն առաջարկելու՝

1) ավելացնել կամ պակասեցնել օրակարգի նախագծի երկրորդ բաժնի հարցերի թիվը.

2) սահմանել կամ փոխել օրակարգի նախագծում ընդգրկված հարցի քննարկման տ?ողությունը.

3) սահմանել կամ փոխել օրակարգի նախագծում ընդգրկված հարցերի  քննարկմանհաջորդականությունը.

4) Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել լրացուցիչ նիստ անցկացնելումասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

6. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նա? դրան առնչվող մյուսնախագծերը քվեարկության են դրվում Խորհրդի անդամների բոլոր առաջարկները քվեարկելուց,ինչպես նա? ընդունված առաջարկները  նախագծերում  ներառելուց հետո:

7. Հերթական նիստերի օրակարգի նախագիծը Խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում է Ազգային ժողովի քննարկմանը:

8. Հերթական նիստերի օրակարգի նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվումէ հետ?յալ կարգով.

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը, որիցհետո նրան կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3)  մտքերի փոխանակություն.

4)  Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթից հետո քվեարկությանէ դրվում նախագծի երկրորդ բաժնի հարցերը հերթական նիստերի օրակարգում ընդգրկելումասին հարցը, որի չընդունվելու դեպքում այդ բաժնի բոլոր հարցերը քվեարկվումեն առանձին-առանձին.

5)  քվեարկության են դրվում օրակարգի նախագծում ընդգրկված որ?է հարցիքննարկման տ?ողությունը սահմանելու կամ փոխելու վերաբերյալ Կանոնակարգի 62-րդհոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված առաջարկները.

6)  քվեարկության է դրվում հերթական նիստերի ընթացքում լրացուցիչնիստ անցկացնելու մասին Խորհրդի ներկայացրած Ազգային ժողովի որոշման նախագիծը:

9. Եթե սույն հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետում նշված դեպքում նույն հարցիվերաբերյալ ներկայացվել են մեկից ավելի առաջարկներ, ապա դրանք քվեարկությանեն դրվում ըստ հարցի քննարկման համար առաջարկվող ժամանակի տ?ողության՝ երկարատ?իցկարճատ?: Որ?է առաջարկի ընդունման դեպքում մյուս առաջարկները չեն քվեարկվում:
(փոխ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

10. Հերթական նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնի հարցերը հերթականնիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության:

11. Քվեարկության արդյունքով հերթական նիստերի օրակարգում չընդգրկված հարցըմնում է հերթական նստաշրջանի օրակարգում:

Հոդված 40. Հերթական նիստերի ընթացքը

1. Հերթական նիստերը սկսվում են հերթական նստաշրջանի ? նիստերի օրակարգերինախագծերի քննարկմամբ, որոնց հաստատումից հետո սահմանված հաջորդականությամբքննարկվում են օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել Ազգայինժողովի նախագահի հայտարարությամբ, որին խմբակցության ղեկավարի կամ քարտուղարիառարկության դեպքում առարկությունն առանց քննարկման դրվում է քվեարկության:Որոշման ընդունման դեպքում օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունըչի փոխվում:

3. Օրակարգային հարցերի քննարկումն ընդհատվում է Կանոնակարգի37-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր՝

1) երկրորդ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում,որի ընթացքում կարող է քննարկվել ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթհամարված մեկ հարց.

2) հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում, որի ընթացքումկարող է անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայովմեկ քննարկում.

3) հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին հիմնականնիստում, որի ընթացքում պատգամավորները կարող են հանդես գալ հայտարարություններով.

4) հերթական նիստերի չորեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում, որի ընթացքումներկայացվում ? կարող են քննարկվել խմբակցությունների հարցապնդումների պատասխանները.

5) հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում, որի ընթացքումվարչապետը ? Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

4. Օրակարգային հարցերի քննարկումն ընդհատվում է նա? Կանոնակարգով նախատեսվածդեպքերում՝ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշմաննախագծերի, ինչպես նա? այդպիսի որոշումների ընդունման վերաբերյալ առաջարկներիքննարկման կամ քվեարկության համար անհրաժեշտ ժամանակահատվածով:

5. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման,հարցապնդման պատասխանի կամ արտահերթ համարված հարցի բացակայության դեպքում,ինչպես նաեւ դրանց քննարկումն ավարտվելուց հետո օրակարգային հարցերի քննարկումըշարունակվում է: Վարչապետին եւ Կառավարության անդամներին պատգամավորների հարցերը,ինչպես նաեւ պատգամավորների հայտարարություններն ավարտվելուց հետո նիստն ավարտվումէ:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Հերթական նիստերն ավարտվում են  օրակարգային հարցերի քննարկումնավարտվելուց հետո, սակայն ոչ ուշ, քան Կանոնակարգի 36-րդհոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտը:

Հոդված 41. Արտահերթ նիստի գումարման կարգը

1. Արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորներիընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: Կառավարությաննախաձեռնությունն իրականացվում է Կառավարության որոշմամբ:

2. Ոչ աշխատանքային օրերին արտահերթ նիստ կարող է գումարվել կամ անցկացվելմիայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում:

3. Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահինէ ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ վարչապետիպաշտոնական գրությամբ: Պատգամավորների գրությունում, ինչպես նա? վարչապետիգրությանը կից ներկայացվող Կառավարության որոշման մեջ նշվում են՝

1) արտահերթ նիստի օրակարգը, ներառյալ՝ օրակարգային հարցերի անվանումները? քննարկման հաջորդականությունը,

2) արտահերթ նիստը սկսելու օրը ? ժամը, ինչպես նաեւ արտահերթ նիստի անցկացմանկարգը` նիստերի օրերը եւ յուրաքանչյուր օրվա ընթացքում անցկացվելիք նիստերիթիվը,
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3) արտահերթ նիստը նախաձեռնողի ներկայացուցչի անունը ? ազգանունը,

4) գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

4. Գրությանը կից կարող են ներկայացվել օրակարգային հարցերի քննարկմանտ?ողության սահմանման կամ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշմաննախագծեր, ինչպես նա? Կանոնակարգով ? Աշխատակարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

5. Արտահերթ  նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին ? երկրորդընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն սույն հոդվածի7-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
6. Եթե արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են մի?նույնօրենքի նախագիծն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցեր, ապանախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգայինժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները ? գլխադասայինհանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազներեքական  ժամ:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգայինժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչշուտ: Մինչ? նշված ժամկետը լրանալը արտահերթ նիստ կարող է գումարվել, եթեօրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացություններըստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝բացառիկ դեպքերում, հետ?յալ կարգով.

1) Կառավարության նախաձեռնության դեպքում՝ վարչապետը ստացել է արտահերթնիստն սահմանված ժամկետից շուտ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահիբանավոր համաձայնությունը.

2) պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում՝ խմբակցությանհիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

8. Եթե գրությունը կամ օրակարգային որ?է հարց սույն հոդվածի պահանջներին՝

1) չի համապատասխանում ? երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում,ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալհարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը նախաձեռնողի սահմանածօրակարգով ? ժամկետում գումարում է Ազգային ժողովի արտահերթ նիստ,իսկ արտահերթնիստի օրակարգը, ինչպես նաեւ օրակարգային հարցերի նախագծերը 24 ժամվա ընթացքումտեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

9. Եթե Կառավարությունը սույն հոդված 7-րդ մասով սահմանված ժամկետում պետականբյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացությունչի ներկայացնում, ապա համարվում է, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվածնախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտներըկամ ավելացնում ծախսերը։

Հոդված  42. Արտահերթ նիստի անցկացման կարգը

1. Հերթական նիստերից ազատ օրերին արտահերթ նիստերը կարող են տեղի ունենալժամը 11:00-ից մինչ? 23:00-ն:

2. Հերթական նիստերի օրը՝ ժամը 18:30-ից մինչ? 24:00-ն, կարող է տեղի ունենալմինչ? երեք արտահերթ նիստ:

3. Արտահերթ նիստերից յուրաքանչյուրի տ?ողությունը 90 րոպե է, որը կարող է նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբերկարաձգվել՝ հարցին պատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցիբաց քվեարկությունն անցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով: Առաջարկը քվեարկությանէ դրվում առանց քննարկման: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվումէ համապատասխան ժամկետով:

4. Արտահերթ նիստի յուրաքանչյուր նիստից հետո նախատեսվում է 30 րոպե ընդմիջում:Հերթական նիստերից ազատ օրը գումարվելու դեպքում արտահերթ նիստի յուրաքանչյուրօրվա առաջին նիստից հետո կարող է նախատեսվել մեկ ժամ ընդմիջում:

Հոդված  43. Արտահերթ նիստերի ընթացքը

1. Արտահերթ նիստը սկսվում է նախաձեռնողի, ինչպես նա? գլխադասային հանձնաժողովիներկայացրած՝ օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգերի մասին Ազգայինժողովի որոշման նախագծերի քննարկմամբ, իսկ դրանց քննարկումն ավարտվելու կամբացակայության դեպքում նախաձեռնողի սահմանած հաջորդականությամբ քննարկվումեն օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել,ինչպես նա? օրակարգից հարցը կարող է հանվել նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով՝առանց քվեարկության:

3. Արտահերթ նիստն ավարտվում է օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուցհետո:
 

ԳԼՈՒԽ 11

ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՆԵՐԸ

Հոդված  44. Արտահերթ նստաշրջանի գումարման կարգը

1. Արտահերթ նստաշրջան գումարում է Ազգային ժողովի նախագահը` պատգամավորներիընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ: Կառավարությաննախաձեռնությունն իրականացվում է Կառավարության  որոշմամբ:

2. Արտահերթ նստաշրջանը չի կարող անցկացվել հերթական նստաշրջանի ընթացքում:

3. Ոչ աշխատանքային օրերին արտահերթ նստաշրջան կարող է գումարվել կամ անցկացվելմիայն Սահմանադրությամբ սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում:

4. Արտահերթ նստաշրջան գումարելու  նախաձեռնությունն Ազգային ժողովինախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդիկամ վարչապետի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների գրությունում, ինչպեսնա? վարչապետի գրությանը կից ներկայացվող Կառավարության որոշման մեջ նշվումեն՝

1) արտահերթ նստաշրջանի օրակարգը, որը ներառում է օրակարգային հարցերիանվանումները ? քննարկման հաջորդականությունը,

2) արտահերթ նստաշրջանը սկսելու օրը ? ժամը,

3) արտահերթ նստաշրջանը նախաձեռնողի ներկայացուցչի անունը, ազգանունը,

4) գրությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

5. Գրությանը կից ներկայացվում են օրակարգային հարցերի քննարկման տ?ողությանսահմանման կամ հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծեր,ինչպես նա? Կանոնակարգով ? Աշխատակարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

6. Արտահերթ նստաշրջանի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին ? երկրորդընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն սույն հոդվածի8-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Եթե արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվածեն մի?նույն օրենքի նախագիծն առաջին ? երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասինհարցեր, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգիմասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները? գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվումէ առնվազն երեքական  ժամ:

8. Արտահերթ նստաշրջանը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրություննԱզգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանիցոչ շուտ: Մինչ? նշված ժամկետը լրանալը արտահերթ նստաշրջան կարող է  գումարվել,եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովիեզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացելեն, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետ?յալ կարգով.

1) Կառավարության նախաձեռնության դեպքում վարչապետը ստացել է արտահերթնստաշրջանը սահմանված ժամկետից շուտ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովինախագահի բանավոր համաձայնությունը.

2) պատգամավորների նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝Խորհրդի որոշմամբ:

9. Եթե գրությունը կամ օրակարգային որ?է հարց սույն հոդվածի պահանջներին՝

1)  չի համապատասխանում ? երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանցչի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունըկամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.

2)   համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը նախաձեռնողիսահմանած օրակարգով ? ժամկետում գումարում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան,իսկ արտահերթ նստաշրջանի օրակարգը, ինչպես նաեւ օրակարգային հարցերի նախագծերը24 ժամվա ընթացքում տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետայինկայքում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

10. Եթե Կառավարությունը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետումպետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասինեզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ արտահերթ նիստի օրակարգումընդգրկված նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտներըկամ ավելացնում ծախսերը։

Հոդված 45. Արտահերթ նստաշրջանի անցկացման կարգը

1. Արտահերթ նստաշրջանն անցկացվում է հետ?յալ կարգով.

1) նստաշրջանի յուրաքանչյուր օրը տեղի է ունենում 90 րոպե տ?ողությամբչորս նիստ.

2) յուրաքանչյուր նիստից հետո նախատեսվում է 30 րոպե ընդմիջում.

3) երկրորդ ընդմիջման տ?ողությունը կարող է նախատեսվել մեկ ժամ։

2. Արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր նիստի տ?ողությունը կարող է նախաձեռնողիներկայացուցչի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել հարցինպատասխանելու, ելույթն ավարտելու կամ քննարկված հարցի բաց քվեարկություննանցկացնելու համար անհրաժեշտ ժամանակով: Առաջարկը քվեարկության է դրվում առանցքննարկման: Նիստի երկարաձգման դեպքում ընդմիջումը կրճատվում է համապատասխանժամկետով:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 46.  Արտահերթ նստաշրջանի ընթացքը

1. Արտահերթ նստաշրջանը սկսվում է նախաձեռնողի, ինչպես նա? գլխադասայինհանձնաժողովի ներկայացրած օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգերիմասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկմամբ, իսկ դրանց քննարկումնավարտվելու կամ բացակայության դեպքում նախաձեռնողի սահմանած հաջորդականությամբքննարկվում են օրակարգային հարցերը:

2. Օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը կարող է փոխվել,ինչպես նա? օրակարգից հարցը կարող է հանվել նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով՝առանց քվեարկության:

3. Արտահերթ նստաշրջանն ավարտվում է օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուկամ հերթական նստաշրջանը սկսվելու դեպքում:
 
 

ԳԼՈՒԽ 12

ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏԵՐԸ

Հոդված  47. Ռազմական դրություն հայտարարվելուդեպքում հատուկ նիստի գումարման ? անցկացման կարգը

1. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղգումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

2.  Եթե ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմանհրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվընիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորությանապահովման:

3. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ ? եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետըկամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվելհարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ  միայնխմբակցությունների երկուական ներկայացուցիչներ:

4. Եթե մինչ? հարցի քննարկումն ավարտվելը  նիստի իրավազորությունը՝

1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնելռազմական դրությունը կամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված որ?է միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկմանքվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում? հրապարակվում է Կանոնակարգի106-րդ հոդվածի 4-րդ ? 5-րդմասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա  նմաննախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունիցհետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:

Հոդված 48. Արտակարգ դրություն հայտարարվելուդեպքում հատուկ նիստը գումարելու ? անցկացնելու կարգը

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղգումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

2. Եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումիցհետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորությանհամար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:

3. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը,որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ  միայնմշտական հանձնաժողովների ? խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:

4. Եթե մինչ? հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը ՝

1)  ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարըկամ քարտուղարը կարող է ներկայացնել  արտակարգ դրությունը կամ արտակարգդրության իրավական ռեժիմով նախատեսված որ?է  միջոցառում վերացնելու մասինԱզգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալխմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում ? հրապարակվում է Կանոնակարգի107-րդ հոդվածի 4-րդ ? 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չիընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիսհետո: Քվեարկությունից հետո նախագահողն հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2)  չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:

Հոդված 49. Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանընվիրված հատուկ նիստի գումարման ? անցկացման կարգը

1. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկնիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախորդնախագահի լիազորությունների ավարտման օրը, իսկ արտահերթ ընտրության դեպքում՝Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:

2. Նիստի գումարման օրը ? ժամը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:

3. Նիստի անցկացման կարգը սահմանվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝Խորհրդի որոշմամբ:

Հոդված 50. Սահմանադրությամբ  կամ Կանոնակարգովսահմանված ժամկետների ապահովման նպատակով գումարվող հատուկ նիստերը
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

1. Սահմանադրության115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթականնիստեր չանցկացվելու դեպքում վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցըքննարկվում է իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
2. Սահմանադրության125-րդ հոդվածի 2-րդ մասով ? 126-րդհոդվածով սահմանված ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելուդեպքում Հանրապետության նախագահի ընտրության մասին հարցը քննարկվում է իրավունքիուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2.1. Կանոնակարգի 140?րդ հոդվածի 3?րդ մասով սահմանված դեպքում վարչապետիընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետըլրանալու օրվան հաջորդող օրը? ժամը 12:00?ին, իրավունքի ուժով գումարվող Ազգայինժողովի հատուկ նիստում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Սահմանադրության157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթականնիստեր չանցկացվելու դեպքում Կառավարության վստահության հարցը քվեարկությանէ դրվում իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Սույն հոդվածում նշված հատուկ նիստերի գումարման օրվա ? ժամի մասինհայտարարում է Ազգային ժողովի նախագահը:

5. Եթե Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով սահմանված ժամկետները չեն խախտվում,ապա հատուկ նիստում ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի նախագահիառաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվումառանց քննարկման:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Եթե Կանոնակարգի 51-րդ հոդվածով սահմանված կարգովնիստի իրավազորությունը՝

1) ապահովվում է, ապա հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարումէ հատուկ նիստն ավարտված.

2) չի ապահովվում, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած:
 
 

ԳԼՈՒԽ 13

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված  51. Ազգային ժողովի նիստի իրավազորությունը

1. Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգովգրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Պատգամավորների գրանցումն իրականացվում է Աշխատակարգովսահմանված կարգով , էլեկտրոնային համակարգով՝ Ազգային ժողովի հերթականնիստերի, արտահերթ նիստերի կամ արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օրվա առաջիննիստի, ինչպես նա? հատուկ նիստի սկզբում: Գրանցումից ուշացած պատգամավորիպահանջով նրան սահմանված կարգով գրանցում է Աշխատակազմի ծառայողը:

3. Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը? գրանցմանը պատգամավորի մասնակցությունը հաշվառվում է քվեարկություններիթվում:

4. Եթե գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարարչէ, ապա գրանցումը շարունակվում է մինչ? անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը,բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝

1) ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում էնիստն սկսվելու մասին.

2) չապահովման դեպքում հերթական նիստերի, արտահերթ նիստերի կամ արտահերթնստաշրջանի տվյալ օրվա նիստերը, ինչպես նա? հատուկ նիստը համարվում են չկայացած:

Հոդված 52. Ազգային ժողովի նիստը նախագահողի լիազորությունները

1. Նիստը նախագահողը՝

1) հայտարարում է նիստը կամ նստաշրջանը բացված, ինչպես նա? ավարտված.

2) հայտարարում է նիստի ընդմիջումները.

3) ապահովում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ? յուրաքանչյուրհարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հաջորդող երեք հարցի մասին.

4) հարցի քննարկումն սկսվելուց առաջ տեղեկացնում է հարցի քննարկման կարգի? տ?ողության մասին.

5) ձայն է տալիս ելույթի, ինչպես նա? հարցի կամ դրան պատասխանելու համար.

6) հայտարարում է պատգամավորների գրանցումը, ելույթների ? հարցերի համարհերթագրումը, քվեարկության անցկացումը, ինչպես նա? քվեարկության արդյունքները.

7) համակարգում է նիստն սպասարկող ծառայողների աշխատանքը.

8) նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով կարող է ընդմիջել ելույթները:

2. Նիստը նախագահողի օրինական պահանջը չկատարելու, քննարկվող հարցից ելույթումշեղվելու, վիրավորական արտահայտություն անելու, բացակա պատգամավորի փոխարենգրանցվելու կամ քվեարկելու, պատգամավորի քվեարկությանը խոչընդոտելու, Ազգայինժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողությունկատարելու դեպքում նախագահողն իրավունք ունի պատգամավորի նկատմամբ կիրառելուկարգապահական միջոցներ, իսկ նիստին ներկա գտնվող այլ անձին՝ նախազգուշացնելուկամ հեռացնելու նիստերի դահլիճից:

3. Պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետ?յալ կարգապահական միջոցները.

1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.

2) խոսափողի անջատում.

3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

4) հեռացում մինչ? տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից.

5) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկալինելու իրավունքից մինչ? յոթ օրով զրկում:

4. Կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը,համաչափ լինի արարքի ծանրությանը ? նպատակ հետապնդի ապահովելու նիստի բնականոնընթացքը: Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական միջոցըկարող է կիրառվել, եթե մինչ այդ պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի3-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական միջոցը, ? պատգամավորն ինքնակամդա չի կատարել:

5. Նիստերի դահլիճից հիմնական զեկուցողի հեռացման դեպքում հարցի քննարկումըհետաձգվում է կարգապահական միջոցի կիրառման ժամկետով: Եթե նիստից հեռացվածզեկուցողը պատգամավոր է, ապա հարցի քննարկումը վերսկսվում է նրա մասնակցություննԱզգային ժողովի նիստին ժամկետից շուտ վերականգնվելու դեպքում:

6. Խմբակցության հիմնավորված միջնորդությամբ Խորհուրդն իրավունք ունի մինչ?կարգապահական միջոցի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված պատգամավորիմասնակցությունն Ազգային ժողովի նիստին:

7. Նիստից հեռացման պահանջին չենթարկվելու դեպքում նախագահողը հանձնարարումէ Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայությանը իրականացնել պահանջը:

8. Եթե նիստում անկարգություն է առաջանում, ? նախագահողն ի վիճակի չէ վերականգնելնիստի բնականոն ընթացքը, ապա նա կարող է մինչ? կես ժամով ընդհատել նիստը:

9. Եթե նիստի վերսկսվելուց հետո անկարգությունը շարունակվում է, ապա նախագահողընիստը հայտարարում է ավարտված:

Հոդված 53. Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը

1. Ազգային ժողովի նիստերը հրապարակային են:

2. Ազգային ժողովի փակ նիստ կարող է անցկացվել պատգամավորների ընդհանուրթվի առնվազն մեկ հինգերորդի կամ Կառավարության առաջարկությամբ՝ պատգամավորներիընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Փակ նիստում քվեարկություննարգելվում է։

3. Փակ նիստ անցկացնելու մասին  առաջարկն Ազգային ժողովի նախագահինէ ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կամվարչապետի պաշտոնական գրությամբ: Պատգամավորների գրությունում, ինչպես նա?վարչապետի գրությանը կից ներկայացվող Կառավարության որոշման մեջ  նշվումեն Ազգային ժողովի փակ նիստի անցկացման օրը, ժամը ? քննարկվող հարցի անվանումը:

4. Եթե գրությունը սույն հոդվածի 3-րդ մասի  պահանջներին՝

1) չի համապատասխանում ? երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում,ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է գրությունը՝ նշելով պատճառներիմասին.

2) համապատասխանում է ? ներկայացվել է Ազգային ժողովի նիստի ընթացքում,ապա փակ նիստ անցկացնելու մասին առաջարկն առանց քննարկման քվեարկության էդրվում այդ նիստում, իսկ գրությունն Ազգային ժողովի նիստերից ազատ օրը ներկայացվելուդեպքում առաջարկն առանց քննարկման քվեարկության է դրվում Ազգային ժողովի նիստումհարցի քննարկման սկզբում:

Հոդված 54. Ազգային ժողովի նիստում ներկա լինելուիրավունք ունեցող անձինք

1. Ազգային ժողովի հրապարակային նիստում պատգամավորներից ? հարցի քննարկմանըմասնակցելու իրավունք ունեցող անձանցից բացի, կարող են ներկա լինել՝

1) Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը.

2) վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը.

3) Կառավարության անդամները.

4) Կենտրոնական բանկի, Հաշվեքննիչ պալատի նախագահները.

5) գլխավոր դատախազը.

6) Մարդու իրավունքների պաշտպանը.

7) Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալներից մեկը ? նրա սահմանած ցանկովնիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող Աշխատակազմի ծառայողները.

8) Ազգային ժողովի նախագահի կամ նիստը նախագահողի հրավիրած անձինք.

9) Աշխատակազմի ղեկավարի թույլատրած անձինք:

2. Ազգային ժողովի փակ նիստում, պատգամավորներից ? հարցը զեկուցողից բացի,կարող են ներկա լինել սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ ? 7-րդ կետերում նշվածանձինք:

3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ազգայինժողովի նախագահի ? նրա տեղակալների խորհրդականներն ու օգնականները, մշտականհանձնաժողովների, խմբակցությունների փորձագետները (մասնագետները) Ազգայինժողովի նիստում կարող են ներկա լինել Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

4. Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեություննիրականացնում են Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղում, իսկ նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

5. Ազգային ժողովի նիստերի դահլիճում խմբակցություններին հատկացվում ենառանձին հատվածներ, իսկ Հանրապետության նախագահին, Կառավարության անդամներին,Աշխատակազմին ? հրավիրված անձանց՝  հատուկ տեղեր:
 
 

ԳԼՈՒԽ 14

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈԻՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 55. Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման ընդհանուրընթացակարգը

1. Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նիստումհարցերը քննարկվում են հետ?յալ ընթացակարգով՝

1) հիմնական զեկուցում.

2) հարցեր զեկուցողին, նրա պատասխանները, հարց տվողի ? զեկուցողի արձագանքները.

3) հարակից զեկուցումներ.

4) հարցեր յուրաքանչյուր հարակից զեկուցողին, նրանց պատասխանները, հարցտվողի ? զեկուցողի արձագանքները.

5) մտքերի փոխանակություն.

6) քվեարկություն:

2. Հարցի քննարկման ընթացքում պատգամավորն իրավունք ունի Կանոնակարգի59-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկությունից առաջ ? հետո մեկականանգամ  հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով:

3. Հարցերի քվեարկություններն անցկացվում են բաց՝ անվանական: Գաղտնի քվեարկություններնանցկացվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում:

Հոդված 56. Հիմնական ? հարակից զեկուցումը

1. Հիմնական կամ հարակից զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունի Կանոնակարգովդրա իրավասությունն ունեցող անձը:

1.1. Եթե հարցի քննարկման ընդհանուր տեւողությունը սահմանված չէ, կամ Կանոնակարգովզեկուցման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա հիմնական եւ հարակից զեկուցումներիհամար հատկացվում է մինչեւ քսանական րոպե:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հիմնական ? հարակից զեկուցմամբ հանդես գալու կարգը սահմանվում է Աշխատակարգով :

Հոդված 57. Հարցեր տալը

1. Հիմնական ? յուրաքանչյուր հարակից զեկուցողին մեկական անգամ հարցերտալու իրավունք ունեն պատգամավորները:

2. Պատասխանից հետո հարցեր տվողը ? զեկուցողն արձագանքելուիրավունք ունեն:

3. Եթե հարցերի ընդհանուր տ?ողությունը սահմանված չէ ապա՝

1) հարցերի համար հատկացվում է երկուական րոպե,

2) հարցերին պատասխանելու համար հատկացվում է երեքական րոպե,

3) արձագանքելու համար հատկացվում է մեկական րոպե:

4. Հիմնական ? յուրաքանչյուր հարակից զեկուցողի արտահերթ հարցեր տալուիրավունք ունի Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը:

5. Հերթագրված՝ դահլիճից բացակայող, ինչպես նա? հարցեր տալու համար սահմանվածժամանակն ավարտվելուց հետո պատգամավորը զրկվում է տվյալ հարցի քննարկման ընթացքումհարց տալու իրավունքից:

6. Հարցերի համար հերթագրման, ինչպես նա? հարցեր տալու, դրանց պատասխանելու,պատասխաններին արձագանքելու կարգը սահմանվում է Աշխատակարգով :

Հոդված 58. Մտքերի փոխանակությունը

1. Մտքերի փոխանակությունն իրականացվում է հետ?յալ ընթացակարգով.

1) պատգամավորների ? հրավիրված անձանց ելույթներ.

2) խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ.

3) եզրափակիչ ելույթներ:

2. Եթե մտքերի փոխանակության տ?ողությունը սահմանված չէ, կամ Կանոնակարգովելույթների համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ելույթների համար հատկացվումէ տասական րոպե:

3. Եթե մտքերի փոխանակության տ?ողությունը սահմանված է, ապա ընդդիմադիր? կառավարող  խմբակցություններում ընդգրկված՝ հերթագրված պատգամավորներըելույթ են ունենում  փոխառփոխ:

4. Մինչ? եզրափակիչ ելույթները արտահերթ ելույթի իրավունք ունեն Ազգայինժողովի նախագահը կամ նիստը նախագահողը, իսկ մինչ? քվեարկությունը՝ միայն վարչապետըկամ նրա հանձնարարությամբ՝ փոխվարչապետներից մեկը:

5. Հարցի քննարկմանը հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվելգլխադասային հանձնաժողովի կամ նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովիորոշմամբ, ինչպես նա? Ազգային ժողովի նախագահի կամ  գլխադասային հանձնաժողովիառաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

6. Խմբակցության անունից ելույթի գրավոր հայտը, որը ներառում է նրա ներկայացուցչիանունը, ազգանունը, խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է Ազգայինժողովի նախագահին կամ նիստը նախագահողին ներկայացնել՝

1) նախապես՝ մինչ? Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծի հաստատումըկամ

2) Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում՝ մինչ? պատգամավորների? հրավիրված անձանց ելույթների ավարտը:

7. Եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք ունեն հարակից  ? հիմնականզեկուցողը, ինչպես նա? Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող այլ անձինք:

8. Հարցի քննարկման ընթացքում ելույթի իրավունքից զրկվում են՝

1) հերթագրված՝ դահլիճից բացակայող պատգամավորները, խմբակցություններիներկայացուցիչները ? հրավիրված անձինք.

2) հերթագրված պատգամավորները՝ ելույթների համար սահմանված ժամկետն ավարտվելուցհետո:

9. Հերթագրված, սակայն ելույթների համար սահմանված ժամկետն ավարտվելուկամ այլ պատճառով ելույթ չունեցած պատգամավորները կարող են հարցի քննարկումիցհետո՝ 24 ժամվա  ընթացքում, Աշխատակազմ ուղարկել իրենց գրավոր ելույթիտեքստը, որն Աշխատակազմը ներառում է Ազգային ժողովի նիստի սղագրությունում:

10. Ելույթների համար հերթագրման, ինչպես նա? ելույթ ունենալու կարգը սահմանվումէ Աշխատակարգով :

Հոդված 59. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթները

1. Պատգամավորը կարող է մեկ անգամ անմիջապես քվեարկությունից առաջ՝

1) հերքել իր անձի վերաբերյալ արված արտահայտությունը.

2) հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ.

3) հանդես գալ հարցի քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ.

4) Կանոնակարգով նախատեսված դեպքերում հանդես գալ ընդմիջման մասին առաջարկով.

5)  Կանոնակարգով նախատեսված դեպքերում առաջարկել ընդունել Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշում:

2. Պատգամավորը կարող է մեկ անգամ քվեարկությունից հետո՝ մինչ? հերթականհարցի քննարկումը սկսելը՝

1) արտահայտվել նիստի վարման կարգի վերաբերյալ.

2) առաջարկել լուսատախտակի վրա վերականգնել բաց քվեարկության արդյունքները? կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին.

3) Կանոնակարգով նախատեսված դեպքերում ? կարգով առաջարկել ընդունել Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշում:

2.1. Պատգամավորը կարող է մեկ անգամ քվեարկությունից անմիջապես հետո` մինչեւԿանոնակարգի 60?րդ հոդվածի 7?րդ մասով սահմանված կարգով նիստը նախագահողիհայտարարությունը, հանդես գալ իր անհատական քվեարկության էլեկտրոնային համակարգըչգործելու եւ քվեարկության դրված հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու իր որոշման մասին հայտարարությամբ:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Սույն հոդվածի 1-ին մասի կամ 2-րդ մասի 1-ին ? 3-րդ կետերում նշվածհարցերի վերաբերյալ պատգամավորը կարող է արտահայտվել նա? իր ելույթում:

4. Եթե հարցի քննարկման տ?ողությունը սահմանված չէ, ապա նիստի վարման կարգիվերաբերյալ ելույթների համար հատկացվում է մեկական րոպե:

5. Նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթների համար հերթագրման, ինչպեսնա? ելույթ ունենալու կարգը սահմանվում է Աշխատակարգով :

Հոդված 60. Բաց քվեարկությունը

1. Բաց քվեարկությունն անցկացվում է էլեկտրոնային համակարգով՝ Աշխատակարգովսահմանված կարգով : Մինչ? քվեարկության ավարտը նիստը նախագահողին դիմելնարգելվում է:

2. Բաց քվեարկությունն անվանական է: Էլեկտրոնային համակարգը չգործելուդեպքում Սահմանադրությամբ ? Կանոնակարգով նախատեսված անվանական քվեարկություններնանցկացվում են Կանոնակարգի 61-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Նիստը նախագահողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը,քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր հարցերը կամառաջարկները, ճշտում դրանց ձ?ակերպումները, իսկ Սահմանադրությամբ նախատեսվածդեպքերում հիշեցնում նա?, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը։

4. Ազգային ժողովի նիստին ներկա պատգամավորը քվեարկում է անձամբ քվեարկությանդրված հարցին` կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ ընտրվող պաշտոնում թեկնածուին`կողմ կամ դեմ, կամ կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց: Ազգայինժողովի նիստից բացակայող պատգամավորը կարող է քվեարկել սույն հոդվածի 5?րդմասով սահմանված կարգով:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցիքվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովինախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետքէ հանձնվի նախապես՝ մինչ? գործուղման մեկնելը: Ծրարի վրա, ինչպես նա? գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ նա? հարցին կողմ,դեմ կամ ձեռնպահ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Ծրարի վրա եւ գրությունումնշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ,ինչպես նաեւ ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասինպատգամավորի որոշումը: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթեայդ մասին նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում առաջարկում է որ?է պատգամավոր:Եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկությանարդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով՝ առանց քննարկման, հարցիքվեարկությունը կրկնվում է:

7. Քվեարկության ավարտից հետո նիստը նախագահողը էլեկտրոնային համակարգովիրականացված քվեարկության արդյունքների, Կանոնակարգի 59?րդ հոդվածի 2.1?ինմասով սահմանված կարգով հայտարարված որոշումների, ինչպես նա? սույն հոդվածի5-րդ մասով սահմանված կարգով ներկայացված գրությունների հիման վրա  հայտարարումէ որոշման ընդունման կամ չընդունման մասին, որից հետո պատգամավորի քվեարկությունը՝կողմ, դեմ, ձեռնպահ կամ չքվեարկելը, չի կարող վիճարկվել կամ փոփոխվել:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
Հոդված 61. Գաղտնի, ինչպես նա? էլեկտրոնայինհամակարգը չգործելու դեպքում անվանական  քվեարկության անցկացման կարգը

1. Գաղտնի, ինչպես նա? էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանականքվեարկությունն Ազգային ժողովի նիստը նախագահողի հանձնարարությամբ կազմակերպումէ հաշվիչ հանձնախումբը՝ դրա անցկացման ժամի, տեղի ? կարգի մասին Ազգային ժողովինիստում տեղյակ պահելով պատգամավորներին:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հաշվիչ հանձնախումբն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է քվեարկությանարդյունքները, որի հիման վրա նիստը նախագահողը հայտարարում է որոշման ընդունմանկամ չընդունման, իսկ ընտրության դեպքում՝ թեկնածուի ընտրության կամ չընտրվելումասին:

3. Գաղտնի, ինչպես նա? էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում անվանականքվեարկության կազմակերպման, անցկացման ? արդյունքների ամփոփման կարգը սահմանվումէ Աշխատակարգով :

Հոդված 62. Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման տ?ողությունը

1. Ազգային ժողովի նիստում Սահմանադրության փոփոխությունների, օրենքների,Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների ? ուղերձների նախագծերիքննարկման տ?ողությունը, որպես կանոն, չի կարող գերազանցել մեկ ժամը, բացառությամբԿանոնակարգով ուղղակիորեն նախատեսված, ինչպես նա? սույն հոդվածի 2-րդ ? 3-րդմասերով սահմանված դեպքերի:

2. Եթե հարցի քննարկման տ?ողությունը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսվածկամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-ին մասումնշված հարցերի քննարկման տ?ողությունը կարող է մեկ ժամից ավել սահմանվել պատգամավորի,խմբակցության, գլխադասային հանձնաժողովի, իսկ Կառավարության կամ քաղաքացիականնախաձեռնությամբ ներկայացված նախագծերի դեպքում՝ նա? հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝Ազգային ժողովի որոշմամբ: Հիմնական զեկուցողը կարող է հարցի քննարկման տ?ողությունըսահմանելու վերաբերյալ առաջարկը նիստը նախագահողին ներկայացնել Ազգային ժողովինիստում այդ հարցի քննարկման սկզբում, իսկ մյուսները՝ նա? Ազգային ժողովիհերթական նիստերի օրակարգի նախագծի քննարկման ընթացքում: Առաջարկը քվեարկությանէ դրվում առանց քննարկման:
(լր., փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Եթե հարցի քննարկման տ?ողությունը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսվածկամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-ին մասումնշված հարցերի քննարկման տ?ողությունը կարող է մեկից մինչ? վեց ժամ սահմանվելԽորհրդի որոշմամբ: Որոշումը կարող է ընդունվել մինչ? Ազգային ժողովի հերթականնիստերի օրակարգի հաստատումը:

4. Հարցի քննարկման տ?ողության մեկ ժամվա կամ 90 րոպեի դեպքում հարցերի? մտքերի փոխանակության ընդհանուր տ?ողությունը, ինչպես նա? զեկուցումների,հարցերի, պատասխանների ? ելույթների համար հատկացվող ժամանակի բաշխումը սահմանվումէ Աշխատակարգով ,իսկ քննարկման այլ տ?ողության  դեպքում՝ մեկ ժամվա ժամկետների համամասնությամբ,Ազգային ժողովի կամ Խորհրդի որոշմամբ:

5. Քվեարկությունների կազմակերպման ? անցկացման համար անհրաժեշտ ժամանակըհարցի քննարկման տ?ողության մեջ չի հաշվարկվում:

Հոդված 63. Հարցի քննարկման հետաձգումը ? ընդմիջումները

1. Հարցի քննարկումը չի սկսվում եւ առանց քվեարկության հետաձգվում է հիմնականզեկուցողի առաջարկությամբ, ինչպես նաեւ քննարկման սկզբում նրա բացակայությանդեպքում: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո` երկամսյա ժամկետում, հիմնականզեկուցողն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանըչի ներկայանում, ապա հարցը շրջանառությունից հանվում է: Սույն մասով սահմանվածկարգով հարցի քննարկումը կարող է հետաձգվել մեկ անգամ:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հարցի քննարկումը կարող է  մինչ? մեկ ժամով ընդմիջվել եզրափակիչելույթում հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկըքվեարկության է դրվում առանց քննարկման:

3. Խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի պահանջով հարցի քվեարկությունիցառաջ հայտարարվում է մեկ ընդմիջում` 20 րոպե տ?ողությամբ:

4. Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուցհետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

5. Եթե հարցի քննարկման տ?ողությունն ուղղակիորեն նախատեսված է Կանոնակարգով,ապա այդ հարցի քննարկման ընթացքում ընդմիջում չի կարող հայտարարվել:

Հոդված 64. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը

1.  Առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանելհատուկ ընթացակարգ, որով չի կարող սահմանափակվել զեկուցողների, նրանց հարցտվողների ? ելույթ ունեցողների թիվը, ինչպես նա? կրճատվել ելույթի կամ հարցտալու համար Կանոնակարգով ուղղակիորեն սահմանված ժամանակը:

2. Հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելուիրավունք ունեն ՝

1) արտահերթ նստաշրջանը կամ նիստը նախաձեռնողը՝ օրակարգում ընդգրկված հարցիքննարկման մասին.

2) գլխադասային հանձնաժողովը՝ իր իրավասությանը վերապահված հարցի քննարկմանմասին.

3) հիմնական զեկուցողը՝ իր ներկայացրած հարցի քննարկման մասին.

4) քննիչ հանձնաժողովը՝ իր զեկույցի քննարկման մասին:

3. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի  որոշմաննախագիծը կարող է ներկայացվել մինչ? Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումըսկսվելը ? քվեարկության է դրվում առանց քննարկման:
 
 

ԲԱԺԻՆ 3

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 15

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված  65. Օրենսդրական նախաձեռնությանիրավունքը

1.Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, խմբակցությունը? Կառավարությունը:

2. Օրենսդրական նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմաննօրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ: Օրենքի նախագծի համար Կանոնակարգովսահմանված դրույթները տարածվում են նա? օրենքների նախագծերի փաթեթի վրա:

3.Կառավարությունը ? խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությունն իրականացնումեն իրենց որոշմամբ:

4. Ընտրական իրավունք ունեցող առնվազն հիսուն հազարքաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքինախագիծ առաջարկելու իրավունք: Քաղաքացիական նախաձեռնությունն իրականացվումէ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանվածկարգով՝ Կանոնակարգով օրենսդրական նախաձեռնության համար սահմանված պահանջներինհամապատասխան:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Խմբակցության կամ պատգամավորի նախաձեռնությամբ, ինչպես նա? քաղաքացիականնախաձեռնության կարգով չեն կարող ներկայացվել Սահմանադրության110-րդ հոդվածի 1-ին մասով , 116-րդհոդվածի 2-րդ մասով , 117-րդհոդվածով , 121-րդհոդվածով , 147-րդհոդվածի 2-րդ մասով ? 189-րդհոդվածի 1-ին մասով Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված օրենքներինախագծեր:

6. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու  նախաձեռնություններնիրականացվում են Կանոնակարգի 19-րդ գլխով սահմանված կարգով:

Հոդված 66. Օրենսդրական նախաձեռնության հեղինակը

1. Օրենքի նախագծի քննարկման ընթացքում որպես օրենսդրական նախաձեռնությանհեղինակ կամ հիմնական զեկուցող հանդես գալու իրավունք ունի՝

1) պատգամավորը՝ իր նախաձեռնության դեպքում.

2) օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունում նշվածպատգամավորը՝ երկու կամ ավելի թվով պատգամավորի նախաձեռնության դեպքում.

3) խմբակցության ներկայացուցիչը՝ խմբակցության նախաձեռնության դեպքում.

4) Կառավարության ներկայացուցիչը՝ Կառավարության նախաձեռնության դեպքում.

5) քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը՝ քաղաքացիական նախաձեռնությանդեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում Կառավարությաններկայացուցիչ կարող է նշանակվել Կառավարության անդամը կամ այլ պետական մարմնիղեկավարը, ինչպես նա? նրանց տեղակալները: Այդ, ինչպես նա? Կանոնակարգով նախատեսվածայլ դեպքերում Կառավարության ներկայացուցիչը նշանակվում է, ինչպես նա? կարողէ փոխվել վարչապետի որոշմամբ:

3. Խմբակցության ներկայացուցիչը նշանակվում է, ինչպես նա? կարող է փոխվելխմբակցության որոշմամբ:

4. Հեղինակն իրավասու է Կանոնակարգով սահմանված կարգով՝

1) օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես գալու հիմնական զեկուցմամբ,ելույթ ունենալու, պատասխանելու հարցերին.

2) ընդունելու կամ մերժելու օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկները.

3) լրամշակելու օրենքի նախագիծը.

4) ցանկացած ժամանակ հետ կանչելու օրենքի նախագիծը.

5) դուրս գալու նախաձեռնության հեղինակների կազմից:

5. Նախագիծը հետ կանչելու, ինչպես նա? նախաձեռնության հեղինակների կազմիցդուրս գալու ընթացակարգը սահմանվում է Աշխատակարգով:

Հոդված 67. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը? շրջանառության մեջ դնելը

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգայինժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրությանձ?ը, ինչպես նա? դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են  Աշխատակարգով :

2. Եթե օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունը Կանոնակարգով? Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում ? երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում,ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը ? դրան կից  ներկայացված փաստաթղթերըվերադարձնում է նախաձեռնության հեղինակին՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքայինօրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով? օրենքի նախագիծն Աշխատակարգովսահմանված կարգով դնում է շրջանառության մեջ:

Հոդված 68. Օրենքի նախագիծը շրջանառությունիցհանելը

1. Օրենքի նախագիծը, իսկ նախագծերի փաթեթի դեպքում նա? մյուս նախագծերըշրջանառությունից հանվում են, եթե՝

1? Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկմանսկզբում հիմնական զեկուցողի առաջարկությամբ կամ նրա բացակայության դեպքումհարցի քննարկումը հետաձգվելուց հետո նա սահմանված կարգով հարցի քննարկմանըչի ներկայանում:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկումըհետաձգվելուց հետո հեղինակը սահմանված կարգով լրամշակված նախագիծ չի ներկայացնում.

3) քվեարկության արդյունքով նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգում չիընդգրկվում.

4) Ազգային ժողովի նիստում քվեարկության արդյունքով նախագիծը չի ընդունվում,եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ.

5) նախագծի հեղինակների պատգամավորական լիազորությունները դադարելուց կամդադարեցվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, պատգամավորը, խմբակցությունըկամ Կառավարությունն Ազգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չենտեղեկացնում օրենսդրական նախաձեռնությանը միանալու մասին՝ նշելով հիմնականզեկուցողի անունը, ազգանունը.

6) Կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ երկու ամսվա ընթացքում,նոր վարչապետն Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ չիտեղեկացնում օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Կառավարության որոշմանուժի մեջ մնալու մասին՝ նշելով որպես հեղինակ հանդես գալու իրավունք ունեցողանձի  անունը, ազգանունը ? պաշտոնը.

7) հեղինակը նախագիծը հետ է կանչում:

2. Շրջանառությունից հանվելու դեպքում նախագիծը միաժամանակ հանվում է հերթականնստաշրջանի կամ  նիստերի օրակարգերից, ինչպես նա? դրանց նախագծերից:
 
 

ԳԼՈՒԽ 16

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

Հոդված 69. Օրենքի նախագծի քննարկման ընդհանուրընթացակարգը

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:

2.Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելումասին օրենքի նախագիծը քննարկվում է մեկ ընթերցմամբ:

3. Օրենքի նախագիծը, որպես կանոն, քննարկվում է հետ?յալ ընթացակարգով.

1) շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը.

2)  առաջին ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծինախնական քննարկումը.

3) Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ.

4) առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներներկայացնելը.

5) երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնականքննարկումը.

6)  Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ:

4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվում է Կանոնակարգի20-րդ գլխով սահմանված կարգով:

Հոդված 70. Օրենքի նախագծի վերաբերյալ գրավորառաջարկներ ներկայացնելու ընդհանուր կարգը

1. Շրջանառության մեջ դրված, ինչպես նա? առաջին ընթերցմամբ ընդունված օրենքինախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացվում են Աշխատակազմ դրա իրավասություննունեցող անձի պաշտոնական գրությամբ: Գրության ձ?ը, դրան կից ներկայացվող փաստաթղթերիցանկը, ինչպես նա? գրությանը ընթացք տալու կարգը սահմանվում են Աշխատակարգով :

2. Կառավարությունն իր առաջարկների հետ ներկայացնում է պետական բյուջեիեկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացությունը,ինչպես նա? օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

3. Եթե Կառավարությունը պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամծախսերի ավելացման մասին եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է,որ նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտներըկամ ավելացնում ծախսերը։

3. Եթե պաշտոնական գրությունը կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերը Կանոնակարգովկամ Աշխատակարգով սահմանված պահանջներին՝

1) չեն համապատասխանում ? երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում,ապա առաջարկներին ընթացք չի տրվում.

2) համապատասխանում են, ապա Կանոնակարգով ? Աշխատակարգով սահմանված կարգով առաջարկներին ընթացք է տրվում:

Հոդված 71. Օրենքի նախագծի նախնական քննարկմանընդհանուր կարգը

1. Օրենքի նախագծի նախնական քննարկումը Կանոնակարգով սահմանված կարգովիրականացնում է գլխադասային հանձնաժողովը, ինչպես նա? այլ մշտական հանձնաժողովինախաձեռնությամբ կամ Խորհրդի առաջարկությամբ կարող են իրականացնել նա? մյուսմշտական հանձնաժողովները:

2. Գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված կարգով՝

1) նախագծի առաջին ? երկրորդ ընթերցումից առաջ Ազգային ժողով ներկայացնումէ եզրակացություն.
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հարցի քննարկման հատուկընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

3. Հարցի քննարկումը չի սկսվում եւ առանց քվեարկության հետաձգվում է հիմնականզեկուցողի առաջարկությամբ, ինչպես նաեւ քննարկման սկզբում` նրա բացակայությանդեպքում: Եթե քննարկումը հետաձգվելուց հետո` երկամսյա ժամկետում, հիմնականզեկուցողը հանձնաժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով հարցի քննարկմանըչի ներկայանում, ապա այն շրջանառությունից հանվում է: Սույն մասով սահմանվածկարգով հարցի քննարկումը կարող է հետաձգվել մեկ անգամ:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Եթե գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդը հանձնաժողովիեզրակացության վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարողէ Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ`ներկայացնելով  հատուկ կարծիքը:

5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովները կարողեն մինչ? հարցի քննարկումն սկսվելը իրենց գրավոր եզրակացությունները ներկայացնելԱզգային ժողով: Այդ դեպքում մշտական հանձնաժողովի ներկայացուցիչն իրավունքունի գլխադասային հանձնաժողովում, ինչպես նա? Ազգային ժողովում նախագծի քննարկմանընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ:

6. Բացառությամբ Կանոնակարգի 78-րդ հոդվածի 6-րդ մասի1-ին ? 2-րդ կետերում նշված դեպքերի, օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասայինհանձնաժողովի եզրակացությունը Կանոնակարգով ? Աշխատակարգովսահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացվում եզրակացության վերաբերյալհանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում,սակայն ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերիննախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթիօրվա ժամը 12:00?ն: Ազգային ժողովի մյուս մշտական հանձնաժողովների եզրակացություններըներկայացնելու կարգը սահմանվում է Աշխատակարգով:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո Ազգային ժողովինախագահը Կանոնակարգի 38?րդ հոդվածով սահմանված կարգովնախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկում է հերթականնստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծի համապատասխանբաժնում, իսկ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը՝ հերթականնիստերի պարտադիր քննարկման ենթակա հարցերի բաժնում:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 72. Օրենքի լրամշակված նախագիծն Ազգային ժողովի կամ գլխադասայինհանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու ընդհանուր կարգը

1. Կանոնակարգով սահմանված դեպքերում օրենքի լրամշակված նախագիծն Ազգայինժողովի կամ գլխադասային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվում Կանոնակարգովսահմանված կարգով նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկների ամփոփաթերթի,ինչպես նա? նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի հետ:Լրամշակված նախագիծը ներկայացվում է Աշխատակազմ դրա իրավասությունն ունեցողանձի պաշտոնական գրությամբ: Գրության ձ?ը, դրան կից ներկայացվող այլ փաստաթղթերը,ինչպես նա? գրությանն ընթացք տալու կարգը սահմանվում են Աշխատակարգով :
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Եթե պաշտոնական գրությունը կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերը Կանոնակարգովկամ Աշխատակարգովսահմանված պահանջներին ՝

1)  չեն համապատասխանում ? երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանցչեն համապատասխանեցվում, ապա նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուդեպքում՝ Ազգային ժողովի նախագահը, իսկ գլխադասային հանձնաժողովի քննարկմանըներկայացվելու դեպքում  այդ հանձնաժողովի նախագահը դրանք վերադարձնումեն ներկայացնողին՝ նշելով պատճառների մասին.

2)  համապատասխանում են, ապա դրանց սահմանված կարգով  ընթացքէ տրվում:

Հոդված 73. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքինախագծի քննարկման ժամկետները

1. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվումկամ մերժվում է երկամսյա ժամկետում:

2.Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգայինժողովի հերթական նիստերում առաջին ընթերցմամբ քննարկվում ? քվեարկության էդրվում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ երկրորդընթերցմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

3. Ազգային ժողովի հերթական նստաշրջանների միջ? ընկած ժամանակահատվածըսույն հոդվածի 1-ին ? 2-րդ մասերով սահմանված ժամկետներում չի հաշվարկվում:

4. Նախագիծը դադարում է համարվել անհետաձգելի, եթե Կառավարության ներկայացուցչիառաջարկությամբ նախագծի քննարկումը Կանոնակարգով սահմանված կարգով հետաձգվումկամ երկարաձգվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը գերազանցող ժամկետով:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը չի համարվում լրացած, եթենախագծի վերաբերյալ Ազգային ժողովը որոշում է կայացնում՝ մերժում է ընդունելառաջին ընթերցմամբ, ինչպես նա? երկրորդ  ընթերցմամբ ? ամբողջությամբկամ ընդունում է որպես օրենք:

Հոդված 74. Օրենքի նախագծի ընդունման առնչությամբԿառավարության վստահության հարցը

1. Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբկարող է դնել իր վստահության հարցը:

2. Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույննստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

3. Կառավարությունը չի կարող դնել իր վստահության հարցը ռազմական կամ արտակարգդրության ժամանակ, ինչպես նա? սահմանադրական օրենքի նախագծի ընդունման առնչությամբ:

4. Վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը օրենքի նախագծի առաջինկամ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից անմիջապես առաջ կարող է պահանջելնախագծի քննարկումն ընդմիջել մինչ? հաջորդ նիստը՝ այդ նախագծի ընդունման առնչությամբԿառավարության վստահության հարցը դնելու կողմնորոշման համար:

5. Կառավարությունն իր վստահության հարցը դնում է՝ Ազգային ժողովի նախագահինկամ նիստը նախագահողին ներկայացնելով վարչապետի ստորագրած պաշտոնական գրությունը,որտեղ նշվում է այն օրենքի նախագծի անվանումը, որի ընդունման առնչությամբԿառավարությունը դնում է իր վստահության հարցը: Գրությանը կցվում է Կառավարությանըվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

6. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշմաննախագիծը քվեարկության է դրվում առանց քննարկման՝ ոչ ուշ, քան այն ներկայացվելուցհետո՝ 72 ժամվա ընթացքում: Այդ ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստերչանցկացվելու դեպքում նախագիծը քվեարկության է դրվում իրավունքի ուժով անհապաղգումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշումն ընդունվում էպատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ:

8. Եթե Սահմանադրության157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Կառավարությանը վստահությունհայտնելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա Կառավարությաններկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված որպես օրենք:

Հոդված 75. Խմբակցության որոշմամբ առաջնահերթ համարվող օրենքի նախագիծըներկայացնելը ? քննարկելը

1. Խմբակցության առաջադրած օրենքի նախագիծը կարող է նրա որոշմամբ համարվելառաջնահերթ, եթե դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունըստացվել է, կամ  եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է:

2. Ազգային ժողովի յուրաքանչյուր հերթական նստաշրջանում խմբակցության որոշմամբառաջնահերթ կարող է համարվել մեկ նախագիծ:

3. Նախագիծն առաջնահերթ համարելու մասին խմբակցության որոշումն Ազգայինժողովի նախագահին կարող է ներկայացվել ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթականնստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա հինգշաբթի, ինչպեսնաեւ մյուս հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրվա ժամը 18:00-ն:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում մեկից ավելի առաջնահերթնախագծեր ընդգրկված լինելու դեպքում դրանք քննարկվում են  ըստ շրջանառությանմեջ դրվելու օրերի հաջորդականության: Եթե նախագծերը շրջանառության մեջ ենդրվել նույն օրը, ապա նախագծերի քննարկման հաջորդականությունը որոշվում էըստ խմբակցությունների անդամների թվի` փոքրից մեծ:

Հոդված 76. Օրենքների ընդունումը

1. Սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվիձայների առնվազն երեք հինգերորդով, Սահմանադրության 109-րդ հոդվածի 3-րդ մասով , 116-րդհոդվածի 2-րդ մասով , 117-րդհոդվածով , 119-րդհոդվածի 4-րդ մասով , 120-րդհոդվածի 4-րդ մասով ? 122-րդհոդվածի 1-ին մասով նախատեսված օրենքներն  ընդունվում են պատգամավորներիընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ մյուս օրենքները՝ քվեարկությանըմասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցելէ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

2. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը,ապա նախագիծը կարող է Սահմանադրությամբ ? «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետությանսահմանադրական օրենքով սահմանված կարգով դրվել հանրաքվեի:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
 
 

ԳԼՈՒԽ 17

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 77. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծիվերաբերյալ  գրավոր առաջարկներ ներկայացնելը

1. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներկայացնելու իրավունք ունեն հեղինակը,պատգամավորը, խմբակցությունը ? Կառավարությունը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառության մեջդրվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող, ինչպես նաեւ միջազգայինպայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքներինախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագիծը շրջանառությանմեջ դրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Եթե նախագծի առաջին ընթերցմամբ քննարկելու մասին հարցն ընդգրկվել էԱզգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում, եւ սույն հոդվածի2?րդ կամ 3?րդ մասով սահմանված ժամկետը չի լրացել, ապա գրավոր առաջարկներըկարող են ներկայացվել նստաշրջանի կամ նիստի օրակարգի, ինչպես նաեւ օրակարգայինհարցերի նախագծերն Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուցհետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 78. Առաջին ընթերցումից առաջ գլխադասայինհանձնաժողովում օրենքի նախագծի  նախնական քննարկումը

1. Շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովումքննարկվում է առանց փոփոխության՝ գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետըլրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ Կանոնակարգի 77?րդ հոդվածի 4?րդմասով նախատեսված դեպքում` գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուցհետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս նախագծի հեղինակը.

2) հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամեզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նա?հայտնել սահմանված կարգով  ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալիր դիրքորոշումը.

3) Կառավարության ներկայացուցիչն իրավունք ունիհարցեր տալու զեկուցողին.

4) հանձնաժողովի անդամները, իսկ պատգամավորի կամ քաղաքացիական նախաձեռնությանդեպքում՝ նա? Կառավարության ներկայացուցիչը, կարող են իրենց ելույթում նախագծիվերաբերյալ առաջարկներ ներկայացնել.

5) սահմանված կարգով ներկայացված գրավոր առաջարկների հեղինակներն իրավունքունեն ելույթ ունենալու ? պատասխանելու հարցերին.

6) հանձնաժողովի անդամները, ինչպես նա? հիմնական զեկուցողն իրավունք ունենելույթից հետո հարցեր տալու առաջարկների հեղինակներին:

3. Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթից հետո՝

1) նախագիծն առանց փոփոխության դրվում է քվեարկության,եթե սահմանված կարգով դրա վերաբերյալ առաջարկ չի ներկայացվել.

2) Աշխատակարգովսահմանված կարգով քվեարկության են դրվում Կանոնակարգի77-րդ հոդվածով , ինչպես նա? սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված բոլոր առաջարկները:

4. Առաջարկների քվեարկությունից հետո հիմնական զեկուցողը կարող է՝

1) նախագիծը քվեարկության դնել առանց փոփոխության, եթե նախագիծը վերապահվածէ Կառավարության բացառիկ իրավասությանը.

2) նախագիծը քվեարկության դնել իր համար ընդունելի ուղղումներով, եթե նախագիծըվերապահված է Կառավարության բացառիկ իրավասությանը.

3) նախագիծը քվեարկության դնել հանձնաժողովի ընդունածբոլոր առաջարկների հիման վրա կատարված ուղղումներով.

4) նախագիծը քվեարկության դնել հանձնաժողովի ընդունած առաջարկների մի մասիհիման վրա կատարված ուղղումներով.

5) նախագիծը լրամշակելու նպատակով հարցի քվեարկությունը հետաձգել, որըհամարվում է ընդունված առանց քվեարկության: Հիմնական զեկուցողի կողմից լրամշակվածնախագիծը հանձնաժողովի առաջիկա նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջներկայացվելու դեպքում այն առանց քննարկման, սույն մասի 2?4?րդ կետերով սահմանվածկարգով քվեարկության է դրվում այդ նիստում: Եթե հարցի քվեարկությունը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, լրամշակված նախագիծ չի ներկայացվում, կամ հեղինակիգրավոր դիմումով՝ հանձնաժողովի որոշմամբ այդ ժամկետը չի երկարաձգվում, ապանախագիծը շրջանառությունից հանվում է:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Եթե սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 4-րդ մասով կամ 6-րդ մասի1-ին կետով սահմանված դեպքերում քվեարկության դրված նախագիծն ընդունվում է,ապա համարվում է հանձնաժողովի կողմից դրական, իսկ չընդունվելու դեպքում՝ բացասականեզրակացություն ստացած:

6. Սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում բացասական եզրակացություն ստացած նախագծի հեղինակի համաձայնությամբ հանձնաժողովիընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծը ներկայացնելուհամար հատկացվում է հինգից մինչ? տասն աշխատանքային օր: Եթե սահմանված ժամկետում՝

1) որ?է խմբակցություն կամ պատգամավոր ներկայացնումէ հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծ,ապա այն երեք աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան առաջիկա հերթականնիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրը, առանց քննարկման քվեարկության է դրվումհանձնաժողովի նիստում: Դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ նախագիծը,ինչպես նա? բացասական եզրակացություն ստացած մյուս նախագիծը համարվում ենայլընտրանքային ? Ազգային ժողովի նիստում քննարկվում են Կանոնակարգի80-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե լրամշակված նախագիծը ստանում էբացասական եզրակացություն, ապա այդ, ինչպես նա? մյուս նախագծի վերաբերյալբացասական եզրակացությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվումեն Ազգային ժողով.
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) հանձնաժողովի ընդունած բոլոր առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծչի ներկայացվում, ապա սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում նշված նախագծիվերաբերյալ բացասական եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվումէ Ազգային ժողով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգը Կառավարության բացառիկ իրավասությանըվերապահված նախագծերի վրա չի տարածվում:

8. Սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նա? 6-րդ մասի 1-ին կետովնախատեսված դեպքերում լրամշակված նախագծերը ներկայացվում են գլխադասային հանձնաժողով,իսկ սույն հոդվածի 4-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ Ազգայինժողով:

Հոդված 79. Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծիքննարկումն առաջին ընթերցմամբ

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկմանընթացքում հիմնական զեկուցմամբ կարող է (են) հանդես գալ նախագծի հեղինակը,իսկ հարակից զեկուցմամբ՝

1) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը.

2) գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած՝հանձնաժողովի անդամների  ներկայացուցիչը.

3) Կառավարության ներկայացուցիչը, եթե նախագիծը ներկայացվել է խմբակցության,պատգամավորի նախաձեռնությամբ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով.

4) նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություն ներկայացրած մշտական հանձնաժողովներիմեկական ներկայացուցիչները:

2. Եթե նախագիծը ներկայացվել է խմբակցության, պատգամավորի նախաձեռնությամբկամ քաղաքացիական նախաձեռնության կարգով, ապա մտքերի փոխանակության ընթացքում,մինչ? խմբակցությունների ներկայացուցիչների ելույթները, արտահերթ ելույթիիրավունք ունեն վարչապետի լիազորած՝ Կառավարության մեկ, իսկ հարցի քննարկմանտ?ողության սահմանման վերաբերյալ Խորհրդի կամ Ազգային ժողովի որոշմամբ նախատեսվածդեպքերում՝ մինչ? երեք անդամ:

3. Մինչ? հարակից զեկուցողի եզրափակիչ ելույթը եզրափակիչ ելույթի իրավունքունի հարակից զեկուցմամբ հանդես եկած Կառավարության ներկայացուցիչը:

4. Կանոնակարգի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում,4-րդ մասի 3-րդ ? 4-րդ կետերում նշված դեպքերում գլխադասային հանձնաժողովիդրական եզրակացությունն ստացած նախագիծը քվեարկության է դրվում առանց փոփոխության,իսկ Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված նախագիծը կարող է քվեարկությանդրվել Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

5. Եթե նախագիծը վերապահված է Կառավարության բացառիկ իրավասությանը, կամնախագծի վերաբերյալ ստացվել է գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը,կամ գլխադասային հանձնաժողովը Կանոնակարգով սահմանված ժամկետում նախագծի վերաբերյալեզրակացություն չի ներկայացրել, ապա նախագծի հեղինակը կարող է առաջարկել նախագիծըլրամշակելու նպատակով Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել,որն ընդունվում է առանց քվեարկության:

6. Հարցի քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյա ժամկետում, սակայն ոչուշ, քան հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրը լրամշակված նախագիծներկայացվելու դեպքում հարցի քննարկումը վերսկսվում է այդ հերթական նիստերում,իսկ սահմանված ժամկետում լրամշակված նախագիծ չներկայացվելու դեպքում նախագիծըշրջանառությունից հանվում է: Հարցի քննարկումը վերսկսվելու դեպքում՝
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

1) մինչ? հինգ րոպե տ?ողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը, որը կարող է առանց փոփոխության քվեարկության դնել լրամշակված նախագիծը.

2) մինչ? երեք րոպե տ?ողությամբ ելույթով կարող է հանդես գալ գլխադասայինհանձնաժողովի ներկայացուցիչը.

3) մինչ? երկուական րոպե տ?ողությամբ ելույթներով կարող են հանդես գալխմբակցությունների ներկայացուցիչները:

7. Եթե քվեարկության արդյունքով Ազգային ժողովի որոշումն ընդունվում է,ապա նախագիծը համարվում է ընդունված առաջին ընթերցմամբ, իսկ որոշումը չընդունվելուդեպքում նախագիծը շրջանառությունից հանվում  է:

Հոդված 80. Այլընտրանքային համարված օրենքի նախագծերիքննարկումն առաջին ընթերցմամբ

1. Կանոնակարգի 78-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝ այլընտրանքային համարված  նախագծերը քննարկվում ? քվեարկվումեն Կանոնակարգի 79-րդ հոդվածով  սահմանված կարգով հետ?յալ տարբերությամբ.

1) հիմնական զեկուցման իրավունք ունեն այլընտրանքային համարված օրենքինախագծերի հեղինակները: Առաջինը հանդես է գալիս այն նախագծի հեղինակը, որնառաջինն է քննարկվել գլխադասային հանձնաժողովում.

2) հարցի քննարկումը կարող է հետաձգվել հիմնական զեկուցողների համաձայնությամբ.

3) նախագծերը քվեարկության են դրվում ըստ քննարկման հաջորդականության:

2. Եթե երկու նախագծերն էլ ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվովձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը:

3. Եթե երկու նախագծերն էլ ստանում են ընդունման համար անհրաժեշտ թվով? հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ»ձայներ ստացած նախագիծը:
 
 

ԳԼՈՒԽ 18

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 81. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքինախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելը

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը եւ Կառավարությունը,ինչպես նաեւ հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրվածնախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2.1. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում միեւնույնօրենքի նախագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելուդեպքում գրավոր առաջարկները կարող են ներկայացվել համապատասխանաբար Կանոնակարգի41?րդ հոդվածի 6?րդ կամ 44?րդ հոդվածի 7?րդ մասով նախատեսված Ազգային ժողովիորոշմամբ սահմանված ժամկետում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2.2. Եթե առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբքննարկելու մասին հարցն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամնիստի օրակարգում, եւ սույն հոդվածի 2?րդ մասով սահմանված ժամկետը չի լրացել,ապա գրավոր առաջարկները կարող են ներկայացվել արտահերթ նստաշրջանի կամ նիստիօրակարգի, ինչպես նաեւ օրակարգային հարցերի նախագծերն Ազգային ժողովի պաշտոնականինտերնետային կայքում հրապարակվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Սույն հոդվածի 2?րդ եւ 2.2?րդ մասերով սահմանված ժամկետները կարող ենփոխվել հեղինակի կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովիորոշմամբ: Ժամկետը փոխելու վերաբերյալ առաջարկը քվեարկության է դրվում առանցքննարկման՝ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց անմիջապես հետո:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 82. Երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովումօրենքի նախագծի նախնական քննարկումը

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն առանց փոփոխության գլխադասայինհանձնաժողովում քննարկվում է գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուցհետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կանոնակարգի 81?րդ հոդվածի 2.2?րդմասով նախատեսված դեպքում` գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետըլրանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իսկ  Ազգային ժողովիարտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում մի?նույն օրենքի նախագծի առաջին? երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերն ընդգրկվելու դեպքում՝ համապատասխանաբար Կանոնակարգի 41-րդ հոդվածի 6-րդ կամ 44-րդհոդվածի 7-րդ մասով նախատեսված Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամկետում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Հարցը հանձնաժողովում քննարկվում է Կանոնակարգի78-րդ հոդվածի 2-5-րդ ? 8-րդ մասերով սահմանված կարգով:

Հոդված 83. Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի քննարկումը երկրորդընթերցմամբ

1. Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվումէ Կանոնակարգի 79-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալԿանոնակարգով սահմանված կարգով ներկայացված  առաջարկների հեղինակները:

3. Եթե նախագիծը չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո հիմնականզեկուցողը կարող է առաջարկել Ազգային ժողովի որոշմամբ նախագծի քննարկումըվերադարձնել Կանոնակարգի 81-րդ հոդվածով նախատեսված՝ գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որը քվեարկության է դրվումառանց քննարկման: Որոշումը չընդունվելու կամ առաջարկը չներկայացվելու դեպքումնախագիծը շրջանառությունից հանվում է:

4. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկշաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում ? հրապարակում է այն կամ նույն ժամկետումդիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունըորոշելու հարցով:
 
 

ԳԼՈՒԽ 19

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ  ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 84. Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնությունը

1. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները փոփոխելու նախաձեռնությանիրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունըկամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի:

2. Բացառությամբ Սահմանադրության202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուսհոդվածները փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուրթվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցողհարյուր հիսուն հազար քաղաքացի:

3. Սահմանադրություն ընդունելու կամ Սահմանադրության202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները փոփոխելու նախաձեռնություննիրականացվում է Ազգային ժողովի քննարկմանը Սահմանադրության փոփոխություններինախագծի, ինչպես նա? այդ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովիորոշման նախագծի ներկայացմամբ:

4. Բացառությամբ Սահմանադրության202-րդ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուսհոդվածները փոփոխելու նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանըՍահմանադրության փոփոխությունների նախագծի ներկայացմամբ:

5. Սահմանադրության փոփոխությունների՝ Կառավարության նախաձեռնություննիրականացվում է Կառավարության որոշմամբ, իսկ  քաղաքացիական նախաձեռնությունը՝քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով օրենքի նախագիծ ներկայացնելուհամար՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքովսահմանված կարգին համապատասխան:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնության հեղինակը Կանոնակարգի66-րդ հոդվածով նախատեսված համապատասխան անձն է, որն ունի օրենսդրականնախաձեռնության հեղինակի իրավասություններ:

Հոդված 85. Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունն Ազգայինժողովի քննարկմանը ներկայացնելու ? նախագիծը շրջանառության մեջ դնելու կարգը

1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի քննարկմաննէ ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմիմիջոցով: Գրությանը ձ?ը, ինչպես նա? դրան կից ներկայացվող փաստաթղթերը սահմանվումեն  Աշխատակարգով:

2. Եթե նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունը Կանոնակարգով? Աշխատակարգովսահմանված պահանջներին ՝

1) չի համապատասխանում ? երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում,ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը ? դրան կից  ներկայացված փաստաթղթերըվերադարձնում է նախաձեռնության հեղինակին՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքայինօրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով? Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգովդնում է շրջանառության մեջ:

3. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանվումէ օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 68-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչպես նա? Կանոնակարգի86-րդ հոդվածով սահմանված դեպքերում:

Հոդված 86. Սահմանադրության փոփոխություններինախագծի քննարկման ? ընդունման կարգը

1. Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվումէ երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի16-18-րդ գլուխներով սահմանված կարգով:

2. Մինչ? Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ? ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանըվերաբերող հարցով  Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովիորոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահըայդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխություններինախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում ? ուղարկում էՍահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչ? Սահմանադրականդատարանի որոշումը ստանալը:

3. Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծըճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա  նախագիծը շրջանառությունիցհանվում է:

4. Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծըճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա նրա որոշումը ստանալուցհետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթականնիստերում հետ?յալ կարգով.

1) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նշվածդեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծըհանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն  ընդունվումէ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.

2) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 4-րդ մասում նշվածդեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը,որն  ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկուերրորդով:

5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված Սահմանադրության փոփոխություններինախագիծը չի ընդունվում, ապա մինչ? 20 րոպե տ?ողությամբ ելույթով կարող էհանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով նախագիծը  հանրաքվեի դնելումասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Հիմնական զեկուցողի ելույթից հետոմինչ? տասական րոպե տ?ողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցություններիներկայացուցիչները, որից հետո որոշման նախագիծը դրվում է քվեարկության: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեքհինգերորդով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունիցհանվում է:

6. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագիծըհանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումը համապատասխան նախագծիհետ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը դրանքստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, նշանակում է հանրաքվե:

7. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխություններըմեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուցհետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում ? հրապարակում է այն:
 
 

ԳԼՈՒԽ 20

ՊԵՏԱԿԱՆ  ԲՅՈՒՋԵԻ  ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հոդված 87. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացնելու,քննարկելու ? ընդունելու ժամկետները

1. Ազգային ժողովը պետական բյուջեն ընդունում է Կառավարության ներկայացմամբ:Պետական բյուջեն ներառում է օրենքով սահմանված բյուջետային մուտքերը ? ելքերը:

2. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը Կանոնակարգով ? «ՀայաստանիՀանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքովսահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարինսկսվելուց առնվազն իննսուն օր առաջ:

3. Նախագիծն առաջադրելու մասին պաշտոնական գրության ձ?ը, ինչպես նա? դրանկից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում են Աշխատակարգով :

4. Նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետայինտարվան նախորդող նոյեմբեր ամսվա առաջին հերթական նիստերում:

Հոդված 88. Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի մասին օրենքինախագծի նախնական քննարկումը

1. Ազգային ժողովի նախագահը պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ստանալուցհետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդակցելով վարչապետի հետ, կազմում է գլխադասային ? մյուս մշտական հանձնաժողովներում ? դրանց համատեղնիստերում նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացմանժամկետացանկը ? այն ներկայացնում Խորհրդի հաստատմանը:

2. Նախագծի նախնական քննարկման գլխադասային հանձնաժողովը իրավասու մշտականհանձնաժողովն է:

3. Նախագծի նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների? դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նա? Կառավարությանանդամները ? վարչապետի լիազորած անձինք, ինչպես նա? ժամկետացանկում նշվածայլ անձինք:

4. Գլխադասային հանձնաժողովում նախագծի նախնական քննարկման արդյունքներն Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ ներկայացնումէ հանձնաժողովի ներկայացուցիչը:

5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներնիրավունք ունեն Ազգային ժողովում նախագծի քննարկման ընթացքում հանդես գալուհարակից զեկուցմամբ, եթե նախագիծը նախապես քննարկվել է այդ հանձնաժողովներում,? դրա մասին առկա է հանձնաժողովի եզրակացությունը:

6. Նախագծի՝ պետական ? ծառայողական գաղտնիք պարունակողծախսային հոդվածներին վերաբերող նյութերը քննարկվում են Ազգային ժողովի իրավասումշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները,Հաշվեքննիչ պալատի նախագահը ? Կառավարության լիազորած անձինք:

Հոդված 89. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ գրավորառաջարկները ? նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը

1. Պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների արդյունքով գրավորառաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորները ? խմբակցությունները:

2. Գրավոր առաջարկները ներկայացնելու համար ժամկետացանկով սահմանված ժամկետըլրանալուց հետո Կառավարությունը կարող է նախագիծն Ազգային ժողովի քննարկմանըներկայացնել առանց փոփոխության կամ իր նախաձեռնությամբ կամ գրավոր առաջարկներիհիման վրա լրամշակելով:

3. Կառավարությունը լրամշակված նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում՝կցելով Աշխատակարգովսահմանված կարգով կազմված ամփոփաթերթիկ:

4. Առաջարկները, որոնց վերաբերյալ Կառավարությունն ամփոփաթերթիկում հայտնելէ դրական կարծիք, պարտադիր ընդգրկվում են բյուջեի նախագծում:

Հոդված 90. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքինախագծի քննարկման կարգը

1. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը քննարկվումէ ընդհանուր կարգով, առանց տեւողության սահմանման՝ սույն հոդվածով սահմանվածընթացակարգին համապատասխան:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Մինչ? երեսնական րոպե տ?ողությամբ ելույթով կարող են հանդես գալ Կառավարությանմինչ? երեք ներկայացուցիչ:

3. Մինչ? երեսնական րոպե տ?ողությամբ հարակից զեկուցումներով հանդես ենգալիս՝

1) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով նախագծի վերաբերյալ Կենտրոնականբանկի եզրակացությունը.

2) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով  նախագիծը,ինչպես նա? դրա ընդունման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

3) իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով նախագծի` պետական ? ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի օրինականության? հիմնավորվածության մասին հանձնաժողովի եզրակացությունը.

4) նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած  մյուս մշտականհանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով  համապատասխանեզրակացությունը:

4. Մինչ? խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարությանանդամներին ? մարզպետներին տրվում է յոթ արտահերթ ելույթի իրավունք:

5. Մտքերի փոխանակությունն ավարտվում է վարչապետի կամ պետական ֆինանսներիկառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնիղեկավարի՝ մինչ? 30 րոպե տ?ողությամբ եզրափակիչ ելույթով:

6. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը նախագահողը հայտարարումէ նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն չորս օրով:

7. Նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո պատգամավորները ? խմբակցություններըիրենց առաջարկները ներկայացնում են Աշխատակարգովսահմանված կարգով :

Հոդված 91. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի մասին օրենքինախագծի քննարկումը վերսկսելը

1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց հետոհարցը քննարկվում է ընդհանուր կարգով՝ սույն հոդվածով սահմանված ընթացակարգինհամապատասխան:

2. Վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարությանլիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը մինչ? մեկ ժամ տ?ողությամբ ելույթումներկայացնում է նախագծի վերջնական տարբերակը ? ամփոփաթերթիկում ներառված առաջարկները,որից հետո նրան կարող են տրվել հարցեր:

3. Հայտ ներկայացնելու դեպքում տասական րոպե տ?ողությամբ մեկական ելույթիիրավունք ունեն՝

1) նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորները.

2) խմբակցությունների մեկական ներկայացուցիչները.

3) մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչները.

4) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները:

4. Ելույթներից հետո մինչ? 30 րոպե տ?ողությամբ եզրափակիչ ելույթով հանդեսէ գալիս վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարությանլիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որը կարող է առաջարկել պետականբյուջեի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:

5. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի չընդունման դեպքում ԿառավարություննԱզգային ժողով պետական բյուջեի նախագիծ է ներկայացնում քվեարկությունից հետո`երկշաբաթյա ժամկետում, որը քննարկվում ? քվեարկվում է Կանոնակարգի սույն գլխովսահմանված կարգով՝ մեկ ամսվա ընթացքում:

6. Սույն հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասում նշված դեպքում պետական բյուջեիմասին օրենքի նախագծի ընդունման առնչությամբ  իր վստահության հարցը Կառավարությունըկարող է դնել Կանոնակարգի 74-րդ հոդվածով սահմանված կարգով:Եթե Կառավարությանը վստահություն հայտնելու մասին որոշումը՝

1) ընդունվում է, ապա պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը համարվումէ ընդունված որպես օրենք.

2) չի ընդունվում, ապա պետական բյուջեի նախագիծը սույն գլխով սահմանվածկարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում նոր Կառավարության ծրագիրըհաստատվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իսկ  քվեարկության է դրվումներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

7.Պետական բյուջեի մասին օրենքում լրացում կամ փոփոխություն կատարելումասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է հատուկ ընթացակարգով:
 
 

ԳԼՈՒԽ 21

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐ

Հոդված 92. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալհայտարարելու մասին օրենքի նախագիծ ներկայացնելու ? քննարկելու կարգը

1. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելումասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում,եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները Սահմանադրական դատարանիորոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:

3. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելումասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է մեկ ընթերցմամբ:

4. Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելումասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում ? Ազգային ժողովում կարողէ քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:

5.Միջազգային պայմանագրի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելումասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին,?, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է,որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում,ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմաննէ ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նորօրենք  ընդունելու մասին օրենքի նախագծեր:

7. Սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նա? միջազգային պայմանագրերինՀայաստանի Հանրապետության միանալու մասին օրենքի նախագծերի ընդունման վրա:

8. Սույն հոդվածով սահմանված կարգը չի տարածվում վերպետական միջազգայինկազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նա?Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերի վրա, որոնքլուծվում են Սահմանադրության 205-րդ ? Կանոնակարգի 104-րդհոդվածներով սահմանված կարգով:

Հոդված 93. Համաներման մասին օրենքի նախագիծըներկայացնելու ? քննարկելու կարգը

1. Համաներման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանումէ Կառավարությանը:

2. Համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում էիրավասու մշտական հանձնաժողովի փակ նիստում:

3. Իրավասու մշտական հանձնաժողովի եզրակացության ներկայացման ժամկետի լրանալուցհետո համաներման մասին օրենքի նախագիծը  քննարկվում է  Ազգայինժողովի առաջիկա հերթական նիստերում:

4. Համաներման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում կամ Ազգայինժողովում կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելիուղղումներով:

5. Համաներման մասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվիձայների մեծամասնությամբ:

Հոդված 94.Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասինօրենքի նախագիծը ներկայացնելու ? քննարկելու կարգը

1.Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծինախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Համայնքների միավորման կամ բաժանման դեպքում այդ համայնքների ղեկավարներնիրավունք ունեն Ազգային ժողով ներկայացնելու միավորման կամ բաժանման վերաբերյալիրենց գրավոր կարծիքը, իսկ Ազգային ժողովում կամ գլխադասային հանձնաժողովումհարցի քննարկման ընթացքում՝ հանդես գալու հարակից զեկուցմամբ:

3. Համայնքների ղեկավարները հարցի քննարկմանը մասնակցելու  վերաբերյալիրենց գրավոր դիմումներն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում համապատասխանօրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ հինգաշխատանքային օրվա ընթացքում:

4. Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովումկամ Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համարընդունելի ուղղումներով:

Հոդված 95. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագիծըներկայացնելու ? քննարկելու կարգը

1. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագծի նախաձեռնությանիրավունքը պատկանում է Կառավարությանը:

2. Օրենքի նախագծով ստեղծվող միջհամայնքային միավորման համայնքների ղեկավարներնիրավունք ունեն Ազգային ժողով ներկայացնելու միավորման վերաբերյալ իրենց գրավորկարծիքը, իսկ Ազգային ժողովում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկմանընթացքում՝ հանդես գալու հարակից զեկուցմամբ:

3. Համայնքների ղեկավարները հարցի քննարկմանը մասնակցելու  վերաբերյալիրենց գրավոր դիմումներն Ազգային ժողովի նախագահին են ուղարկում համապատասխանօրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ հինգաշխատանքային օրվա ընթացքում:

4. Միջհամայնքային միավորման ստեղծման մասին օրենքի նախագիծը գլխադասայինհանձնաժողովում կամ Ազգային ժողովում կարող է քվեարկության  դրվել միայնԿառավարության համար ընդունելի ուղղումներով:

Հոդված 96. Ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված հարցիքննարկման կարգը

1. Օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է հեղինակի համաձայնությամբ՝ընդդիմադիր խմբակցության որոշմամբ համարվել արտահերթ, եթե դրա վերաբերյալգլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստացվել է, կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրացել է:

2. Արտահերթ չեն կարող համարվել հետ?յալ հարցերը.

1) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը.

2) օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը.

3) խմբակցության որոշմամբ առաջնահերթ համարվող օրենքի նախագիծը.

4) պաշտոններում ընտրության, նշանակման, ինչպես նա? պաշտոնատար անձանցլիազորությունների դադարեցման, պաշտոնանկ անելու, հետ կանչելու մասին Ազգայինժողովի որոշումների նախագծերը:

3. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշվածժամկետներում գումարվող յուրաքանչյուր երկրորդ հերթական նիստերի երեքշաբթիօրվա երկրորդ հիմնական նիստում քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմիցարտահերթ համարված մեկ հարց:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Հարցն արտահերթ համարելու մասին ընդդիմադիր խմբակցության որոշումն Ազգայինժողովի նախագահին կարող է ներկայացվել ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթականնիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ օրվա ժամը 18:00-ն: Եթե այդ ժամկետում ներկայացվելէ մեկից ավելի որոշում, ապա առաջիկա հերթական նիստերում քննարկվում է այնհարցը, որի վերաբերյալ որոշումն ավելի շուտ է ներկայացվել: Եթե որոշումներըներկայացվել են նույն օրը, ապա արտահերթ համարված հարցերի քննարկման հաջորդականությունըորոշվում է ըստ ընդդիմադիր խմբակցությունների անդամների թվի` փոքրից մեծ:

5. Հարցի քննարկման տ?ողությունը 90 րոպե է:

ԲԱԺԻՆ 4

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԳԼՈՒԽ 22

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 97. Ազգային ժողովի որոշումները

1. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նա? իր գործունեությանկազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ:

2. Աշխատակարգը, ինչպես նա? Ազգային ժողովի գործունեության կազմակերպմանհարցերով այլ որոշումներն ընդունվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում? կարգով:

3. Ազգային ժողովի որոշման նախագիծ կամ Ազգային ժողովի որոշման ընդունմանվերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Սահմանադրությամբ կամ Կանոնակարգովնախատեսված անձինք:

4. Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է Կանոնակարգով սահմանված կարգովդրվել շրջանառության մեջ կամ ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում:

5. Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկը Կանոնակարգովուղղակիորեն նախատեսված դեպքերում ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում:

6. Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է մեկընթերցմամբ:
 

Հոդված 98. Ազգային ժողովի հայտարարությունները ? ուղերձները

1. Ազգային ժողովի հայտարարությունը կամ ուղերձը որոշակի հարցերի, իրադարձությունների? փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի քաղաքական դիրքորոշման արտահայտումնէ:

2. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելու իրավունքունեն պատգամավորը ? խմբակցությունը:

3. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծը ներկայացվում ?շրջանառության մեջ է դրվում Ազգային ժողովի որոշման նախագծերի համար Կանոնակարգովսահմանված կարգով:

4. Ազգային ժողովի նախագահի առաջարկած հայտարարության կամ ուղերձի նախագիծըկարող է ներկայացվել նա? Ազգային ժողովի նիստի ընթացքում ? քննարկվել արտահերթկարգով:

5.  Ազգային ժողովի հայտարարությունները ? ուղերձներն ընդունվումեն քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթեքվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հոդված 99. Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելը ? շրջանառությանմեջ դնելը

1. Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվումԱզգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրության ձ?ը, ինչպես նա? դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվումեն Աշխատակարգով :

2. Եթե պաշտոնական գրությունը Կանոնակարգով ? Աշխատակարգովսահմանված պահանջներին ՝

1) չի համապատասխանում ? երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում,ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը ? դրան կից  ներկայացված փաստաթղթերըվերադարձնում է հեղինակին՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքայինօրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով? Ազգային ժողովի որոշման նախագիծն Աշխատակարգովսահմանված կարգով դնում շրջանառության մեջ:

Հոդված 100. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումը

1. Ազգային ժողովի որոշման նախագծի նախնական քննարկումն իրականացվում է Կանոնակարգի71-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան:

2. Ազգային ժողովի որոշման նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկվումէ շրջանառության մեջ դրվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, իսկ  նախագիծնԱզգային ժողովի արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկվելու դեպքում՝երկու աշխատանքային օրվա ընթացքում:

3. Հեղինակն  իրավունք ունի մինչ? հարցի քննարկման ավարտը ներկայացնելուլրամշակված նախագիծ կամ իր եզրափակիչ ելույթում առաջարկելու նախագիծը լրամշակելունպատակով հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգել, որը համարվումէ ընդունված՝ առանց քվեարկության: Հարցի քննարկումը չհետաձգվելու դեպքումնախագիծը դրվում է քվեարկության:

4. Եթե նախագծի լրամշակման համար հանձնաժողովի նիստում հարցի քննարկումըհետաձգվում է, ? դրանից հետո՝ երկամսյա ժամկետում, հեղինակը լրամշակված նախագիծ չի ներկայացնում կամ նրա գրավոր դիմումով՝ հանձնաժողովի որոշմամբ այդ ժամկետըչի երկարաձգվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:

5. Լրամշակված նախագիծը հանձնաժողովի առաջիկա նիստից առնվազն երեք աշխատանքայինօր առաջ ներկայացվելու դեպքում այն քվեարկության է դրվում այդ նիստում:

6. Նախագծի ընդունման դեպքում համարվում է, որ հանձնաժողովը դրա վերաբերյալԱզգային ժողով ներկայացրել է դրական, իսկ չընդունվելու  դեպքում՝ բացասականեզրակացություն:

Հոդված 101. Ազգային ժողովի նիստում Ազգային ժողովի որոշման նախագծիքննարկումը ?  ընդունումը

1. Ազգային ժողովի նիստում Ազգային ժողովի որոշման նախագծի քննարկման ընթացքումհիմնական զեկուցմամբ կարող է (են) հանդես գալ նախագծի հեղինակը, իսկ հարակիցզեկուցմամբ՝

1) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը.

2) նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած Ազգային ժողովի մշտականհանձնաժողովների ներկայացուցիչները.

3) գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած՝հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը:

2. Մինչ? հեղինակի եզրափակիչ ելույթը քվեարկության են դրվում նախագծի վերաբերյալխմբակցությունների  ներկայացրած բոլոր առաջարկները: Ընդունված առաջարկներըներառվում են վերջնական տեսքով քվեարկության դրվող նախագծում:

3.Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է ՝

1) նախագիծը քվեարկության դնել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ուղղումներով.

2) նախագիծը լրամշակելու նպատակով առաջարկել Ազգային ժողովի նիստում հարցիքննարկումը հետաձգել, որն ընդունվում է առանց քվեարկության:

4. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը հետաձգվելուց հետո՝ երկամսյաժամկետում, սակայն ոչ ուշ, քան հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթօրը լրամշակված նախագիծ ներկայացվելու դեպքում հարցի քննարկումը վերսկսվումէ այդ հերթական նիստերում: Սահմանված ժամկետում լրամշակված նախագիծ չներկայացվելուդեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Հարցի քննարկումը վերսկսվելու դեպքում՝

1) մինչ? հինգ րոպե տ?ողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը, որը կարող է քվեարկության դնել նախագիծը.

2) մինչ? երեք րոպե տ?ողությամբ ելույթով կարող է հանդես գալ հարակից զեկուցողը.

3) մինչ? երկուական րոպե տ?ողությամբ ելույթով կարող են հանդես գալ խմբակցություններիներկայացուցիչները:

6. Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ  նախատեսվածդեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ,եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

7. Կանոնակարգով սահմանված դեպքերում Ազգային ժողովի որոշումներն ընդունվումեն գաղտնի կամ անվանական քվեարկությամբ:

8. Ազգային ժողովի որոշումները, հայտարարությունները ? ուղերձները Կանոնակարգովսահմանված կարգով ստորագրում ? հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

9. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումները,ինչպես նա? հայտարարությունները ? ուղերձներն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման,իսկ Ազգային ժողովի մյուս որոշումները՝ դրանց հրապարակման պահից, եթե այդորոշումներով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ։

10. Ազգային ժողովի որոշումները, ինչպես նա?  հայտարարությունները? ուղերձները պաշտոնապես հրապարկվում են «Իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 102. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանելը

1. Ազգային ժողովի որոշման նախագիծը շրջանառությունից հանվում է հետ?յալդեպքերում.

1) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկմանսկզբում հիմնական զեկուցողի առաջարկությամբ կամ նրա բացակայության դեպքումհարցի քննարկումն հետաձգվելուց հետո նա սահմանված կարգով հարցի քննարկմանըչի ներկայանում.
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցի քննարկումըհետաձգվելուց հետո հեղինակը սահմանված կարգով լրամշակված նախագիծ չի ներկայացնում.

3) քվեարկության արդյունքով նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգում չիընդգրկվում.

4) նախագծի հեղինակների պատգամավորական լիազորությունները դադարելուց կամդադարեցվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, պատգամավորը կամ խմբակցություննԱզգային ժողովի նախագահին ուղղված գրավոր դիմումով չի տեղեկացնում նախաձեռնությանըմիանալու մասին՝ նշելով հիմնական զեկուցողի անունը, ազգանունը.

5) հեղինակը նախագիծը հետ է կանչում:

2. Շրջանառությունից հանվելու դեպքում նախագիծը միաժամանակ հանվում է հերթականնստաշրջանի կամ  նիստերի օրակարգերից կամ դրանց նախագծերից:
 
 

ԳԼՈՒԽ 23

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐԸ

Հոդված 103. Կառավարության ծրագրին հավանությունտալու մասին հարցը

1.Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգայինժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:

2.Ազգային ժողովի նիստում  հարցի քննարկման ընթացքում՝

1) Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչ?երեք ժամ, որից հետո նրան կարող են  հարցեր տրվել.

2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ մշտական հանձնաժողովների մեկականներկայացուցիչներ.

3) մտքերի փոխանակությունն իրականացվում է ընդհանուր կարգով.

4) եզրափակիչ ելույթի համար վարչապետին տրվում է մինչ? մեկ ժամ:

3. Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյաժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

4. Ազգային ժողովի նախագահը Կառավարության ծրագրին հավանություն տալումասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում ? հրապարակում է անհապաղ:

5. Եթե Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն չի տալիս, ապաԿառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, խմբակցություններնիրավունք ունեն Կանոնակարգի 140-րդ հոդվածով սահմանվածկարգով առաջադրելու վարչապետի թեկնածուներ, ? անցկացվում է վարչապետի ընտրություն:

6. Սույն հոդվածի 5-րդ  մասը չի տարածվում Սահմանադրության115-րդ հոդվածին համապատասխան կազմավորված Կառավարության ծրագրի վրա:

Հոդված 104. Վերպետական միջազգային կազմակերպություններինՀայաստանի Հանրապետության անդամակցությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքիփոփոխությանը վերաբերող հարցերով հանրաքվեի անցկացման մասին Ազգային ժողովիորոշման նախագիծը ներկայացնելու ? քննարկելու կարգը

1.Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետությանանդամակցության, ինչպես նա? Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանըվերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

2.Վերպետական միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանկամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվեանցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքունի Կառավարությունը:

3. Ազգային ժողովի նիստում նախագծի քննարկման ընթացքում հիմնական զեկուցողիեզրափակիչ ելույթից անմիջապես հետո քվեարկության է դրվում հանրաքվեի դրվողհարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:Եթե որոշումը չի ընդունվում, ապա հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ազգայինժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

4. Եթե Սահմանադրական դատարանը հանրաքվեի դրվող հարցը կամ դրան առնչվողիրավական ակտերի նախագծերը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա հանրաքվեանցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հանվում է շրջանառությունից:

5. Եթե Սահմանադրական դատարանը հանրաքվեի դրվող հարցը ? դրան առնչվող իրավականակտերի նախագծերը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Սահմանադրականդատարանի որոշումն ստանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում,առանց քննարկման քվեարկության է դրվում վերպետական միջազգային կազմակերպությանըՀայաստանի Հանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքիփոփոխությանը վերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովիորոշման նախագիծը: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայներիմեծամասնությամբ:

6. Ազգային ժողովի նախագահը վերպետական միջազգային կազմակերպությանը ՀայաստանիՀանրապետության անդամակցության կամ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանըվերաբերող հարցով հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում? հրապարակում է 24 ժամվա ընթացքում:

7. Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուցհետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

Հոդված 105. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելումասին առաջարկության ներկայացման ? քննարկման կարգը

1. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկություններկայացնելու իրավունք ունի Կառավարությունը:

2. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին առաջարկություննԱզգային ժողովի նախագահին է ներկայացնում վարչապետը:

3. Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելուհարցը լուծում է Կառավարությունը:

4. Ազգային ժողովի նիստում պատերազմ հայտարարելու հարցով Ազգային ժողովինիստի գումարման դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նա? խաղաղությունհաստատելու մասին Կառավարության առաջարկության քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Կառավարության ներկայացուցիչը,որին կարող են տրվել հարցեր.

2)  հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն խմբակցությունների երկուական ներկայացուցիչներ:

5. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին Ազգային ժողովիորոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Ազգային ժողովի նախագահը պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելումասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում ? հրապարակում է անհապաղ:

7. Հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկնիստն ավարտված:

Հոդված 106.  Ռազմական դրությունը վերացնելուկամ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումըչեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու? քննարկելու կարգը

1. Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմական դրության իրավական ռեժիմովնախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգայինժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում ?  շրջանառությանմեջ է դրվում ընդհանուր կարգով, իսկ Կանոնակարգի 47-րդ հոդվածի4-րդ մասի 1-ին կետում նշված դեպքում կարող է ներկայացվել Ազգային ժողովինիստի ընթացքում:

3. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչնիրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալուհարակից զեկուցմամբ:

4. Ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմականդրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալհայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորներիընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը ռազմական դրությունը վերացնելու կամ ռազմականդրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալհայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում ? հրապարակում է անհապաղ:

Հոդված 107.  Արտակարգ դրությունը վերացնելուկամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումըչեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու? քննարկելու կարգը

1. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմովնախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու՝ Ազգային ժողովիորոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում ?  շրջանառությանմեջ է դրվում ընդհանուր կարգով, իսկ Կանոնակարգի 48-րդհոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նշված դեպքում կարող է ներկայացվել Ազգայինժողովի նիստի ընթացքում:

3. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչնիրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալուհարակից զեկուցմամբ:

4. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգդրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալհայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորներիընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգդրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալհայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում ? հրապարակում է անհապաղ:

Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելունկամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը

1. Պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրանազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավորդատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահնայդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկդրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրինկցվում է պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամնրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովիորոշման նախագիծը:

2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերումհետ?յալ կարգով.

1) մինչ? քսանական րոպե տ?ողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավորդատախազը ? միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են  հարցերտրվել.

2) մտքերի փոխանակություն.

3) միջնորդագրում նշված պատգամավորին ? գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթիհամար հատկացվում է մինչ? 20 րոպե:

3. Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգայինժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա  հարցը քննարկվումէ առանց նրա մասնակցության:

4. Պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն կամ նրանազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումնընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդումհարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասինԱզգային ժողովի որոշումն ստորագրում ? հրապարակում է անհապաղ:

Հոդված 109. Սահմանադրական դատարանի դատավորիլիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը

1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները  դադարեցվումեն Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ անհամատեղելիության պահանջները խախտելու,քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարմանանհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների  դադարեցմանհարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ,պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունվածորոշմամբ:

3. (մասն ուժը կորցրել է 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցովՍահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելուիրավունք ունի խմբակցությունը: Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարելէ էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանվածայնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակիչէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգայինժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասինհայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց կամ եզրակացությունըներկայացնելու ժամկետը լրանալուց հետո նախագիծը քննարկվում է Ազգային ժողովիառաջիկա հերթական նիստերում:

6. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Սահմանադրական դատարանիդատավորն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո ելույթունենալու, պատասխանելու հարցերին, ինչպես նա? հանդես գալու եզրափակիչ ելույթով:

7. Եթե հարցի քննարկման սկզբում Սահմանադրական դատարանի դատավորն Ազգայինժողովի նիստից բացակայում է,  ապա  հարցը քննարկվում է առանց նրամասնակցության:

8. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններըդադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովիորոշումն ստորագրում ? հրապարակում է անհապաղ:

9. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցովՍահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովիորոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: ՆախագիծնԱզգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուրկարգով:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 110. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդումհարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն  համաձայնություն տալուկարգը

1. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելունկամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըգլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովինախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանին,իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագրինկցվում է Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ  քրեական հետապնդումհարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասինԱզգային ժողովի որոշման նախագիծը:

2. Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:Հարցի քննարկման ընթացքում՝

1) մինչ? քսանական րոպե տ?ողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավորդատախազը ? Մարդու իրավունքների պաշտպանը, որոնց կարող են  հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները.

3) Մարդու իրավունքների պաշտպանին ? գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթիհամար հատկացվում է մինչ? քսանական րոպե:

3. Եթե հարցի քննարկման սկզբում Մարդու իրավունքների պաշտպանն Ազգայինժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է,  ապա  հարցը քննարկվումէ առանց նրա մասնակցության:

4. Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելունկամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովիորոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվիձայների առնվազն երեք հինգերորդով:

5. Ազգային ժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնությունտալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում ? հրապարակում է անհապաղ:

Հոդված 111. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելուվերաբերյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը

1.  Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցովՍահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելուիրավունք ունի խմբակցությունը:

2. Ազգային ժողովի նախագահը կուսակցության գործունեությունը կասեցնելուկամ արգելելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովիորոշումն ստորագրում ? հրապարակում է անհապաղ:

3. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հարցով Սահմանադրականդատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ,որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգայինժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուրկարգով:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 112. Մշտական հանձնաժողովների ստեղծմանմասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու ? քննարկելու կարգը

1. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում մշտական հանձնաժողովների ստեղծմանմասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունները:Նախագծով սահմանվում են՝

1) հանձնաժողովների անվանումները ? գործունեության ոլորտները.

2) յուրաքանչյուր հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը.

3) հանձնաժողովների նախնական քննարկմանը վերապահված առանձին օրենքներիանվանումները.

4) պաշտոնում ընտրության կամ նշանակման համար Ազգային ժողովին թեկնածուներառաջարկելու  իրավասություն ունեցող հանձնաժողովները.

5) հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողություն շրջանակը.

6) Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգման ? մշտադիտարկմանիրավասությունն ունեցող հանձնաժողովը:

2. Եթե Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ներկայացվել է մեկից ավելինախագիծ, ապա դրանց քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցման իրավունք ունեն նախագծերի հեղինակները: Զեկույցներիհաջորդականությունը որոշվում է ըստ խմբակցությունների անդամների թվի՝ մեծիցփոքր.

2) հարցի քննարկումը կարող է հետաձգվել հիմնական զեկուցողների համաձայնությամբ.

3) նախագծերը քվեարկության են դրվում ըստ ներկայացման հաջորդականության.

4) եթե քվեարկության է դրվել երկու նախագիծ, ? դրանցից ոչ մեկը չի ստացելընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած նախագիծընորից է դրվում քվեարկության.

5) եթե քվեարկության է դրվել երկուսից ավելի նախագիծ, ? դրանցից ոչ մեկըչի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկությաներկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկության են դրվում առավել շատ ձայներ ստացածերկու նախագծերը.

6) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվովձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը.

7) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով? հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ»ձայներ ստացած նախագիծը:

3. Մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվելուցհետո դրանում փոփոխություններ կատարելու նախագիծ ներկայացնելու իրավունք ունիխմբակցությունը:

4. Ազգային ժողովի նախագահը մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգայինժողովի որոշումն ստորագրում ? հրապարակում է անհապաղ:

5. Մշտական հանձնաժողովների ստեղծման մասին Ազգային ժողովի որոշումն ուժըկորցրած է ճանաչվում հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանօրը:

Հոդված 113. Աշխատակարգի ընդունումը ? փոփոխությունը

1. Աշխատակարգի ընդունման կամ փոփոխության վերաբերյալ Ազգային ժողովի որոշմաննախագիծ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը ? խմբակցությունը:
 
 

ԲԱԺԻՆ 5

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 24

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 114. Պետական բյուջեի կատարման ընթացքի մասին տեղեկանքները


Հոդված 114. Պետական բյուջեի կատարման ընթացքի մասին տեղեկանքները

1. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 40 օրվա ընթացքում, ԿառավարություննԱզգային ժողով տեղեկանք է ներկայացնում պետական բյուջեի, այդ թվում՝ նպատակայինվարկային ? դրամաշնորհային ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ:

2. Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման,ինչպես նա? օտարերկրյա պետություններից ? միջազգային կազմակերպություններիցստացված փոխառությունների ? վարկերի օգտագործման նկատմամբ։

3. Իրավասու մշտական հանձնաժողովն իր նիստում քննարկում է պետական բյուջեիկատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքը:

Հոդված 115. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություններիներկայացումը ? քննարկումը

1. Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություններն  Ազգային ժողովեն ներկայացվում օրենքով սահմանված դեպքերում ? ժամկետներում:

2. Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է Հաշվեքննիչպալատի ընթացիկ  եզրակացությունները, իսկ առկայության դեպքում՝ նա? հաշվեքննությանօբյեկտի ղեկավարի կողմից ընթացիկ եզրակացության վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը:Ուսումնասիրության արդյունքով հանձնաժողովը դրանք քննարկելու համար կարողէ որոշում կայացնել հրավիրելու հանձնաժողովի նիստ կամ ոլորտային հանձնաժողովներիհետ համատեղ նիստ:

Հոդված 116.Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունըներկայացնելու ? քննարկելու ժամկետները

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասինտարեկան հաշվետվությունը` պաշտոնապես ? էլեկտրոնային տարբերակով, ինչպես նա?դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից Կառավարություն ներկայացրած պաշտոնականեզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչ? հաջորդ տարվա մայիսի1-ը:

2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, Հաշվեքննիչպալատի եզրակացության առկայությամբ, Ազգային ժողովում քննարկվում ? քվեարկությանէ դրվում մինչ? հերթական նստաշրջանի ավարտը:

3. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություննԱզգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը Ազգային ժողով ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հոդված 117. Մշտական հանձնաժողովներում պետական բյուջեի կատարմանմասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

1. Ազգային ժողովի նախագահը, պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, խորհրդակցելովվարչապետի հետ՝ կազմում է գլխադասային ? մյուս մշտական հանձնաժողովներում,ինչպես նա? դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի տարեկան հաշվետվությաննախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը ? այն ներկայացնում Խորհրդի հաստատմանը:

2. Հաշվետվության նախնական քննարկման գլխադասային հանձնաժողովը իրավասումշտական հանձնաժողովն է:

3. Հաշվետվության նախնական քննարկումները տեղի են ունենում մշտական հանձնաժողովների? դրանց համատեղ նիստերում, որոնց սահմանված կարգով մասնակցում են նա? Կառավարությանանդամները ? վարչապետի լիազորած անձինք, ինչպես նա? ժամկետացանկում նշվածայլ անձինք:

4. Գլխադասային հանձնաժողովում հաշվետվության նախնական քննարկման արդյունքներն Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ ներկայացնումէ հանձաժողովի ներկայացուցիչը:

5. Գլխադասային հանձնաժողովից բացի, մյուս մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներնիրավունք ունեն Ազգային ժողովում հաշվետվության քննարկման ընթացքում հանդեսգալու հարակից զեկուցմամբ, եթե հաշվետվությունը նախապես քննարկվել է այդ հանձնաժողովներում,? դրա մասին առկա է հանձնաժողովի որոշում:

6. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանպետական ? ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածներին վերաբերողնյութերը քննարկվում են իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում,որին կարող են մասնակցել պատգամավորները, Հաշվեքննիչ պալատի նախագահը ? Կառավարությանլիազորած անձինք:

Հոդված 118. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասինտարեկան հաշվետվության քննարկումը

1. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանքննարկման ընթացքում մինչ? երեսնական րոպե տ?ողությամբ հիմնական զեկուցմամբկարող են հանդես գալ Կառավարության մինչ? երեք ներկայացուցիչ, իսկ նույն տ?ողությամբհարակից զեկուցումներով՝

1) Կենտրոնական բանկի նախագահը՝ ներկայացնելով հաշվետվության վերաբերյալԿենտրոնական բանկի եզրակացությունը.

2) Հաշվեքննիչ պալատի նախագահը` ներկայացնելով պետական բյուջեի կատարմանվերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը.

3) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հաշվետվությունը? դրա ընդունման կամ մերժման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

4) իրավասու մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ ներկայացնելով պետականբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում պետական ? ծառայողականգաղտնիք պարունակող ծախսերի օրինականության ? հիմնավորվածության մասին հանձնաժողովիեզրակացությունը.

5) հաշվետվության վերաբերյալ եզրակացություն ներկայացրած մյուս մշտականհանձնաժողովների մեկական ներկայացուցիչները՝ ներկայացնելով համապատասխան հանձնաժողովիեզրակացությունը:

2. Մինչ? խմբակցությունների ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարությանանդամներին ? մարզպետներին տրվում է յոթ արտահերթ ելույթի իրավունք:

3. Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչ? 30 րոպե տ?ողությամբ եզրափակիչելույթով հանդես է գալիս վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառումԿառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը, որից հետո քվեարկությանէ դրվում  պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելումասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

4. Որոշման ընդունման դեպքում հաշվետվությունը համարվում է հաստատված,իսկ չընդունման դեպքում՝ մերժված:
 
 

ԳԼՈՒԽ 25

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐ

Հոդված 119. Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելը

1. Պատգամավորներն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցեր ուղղելուիրավունք:

2. Հարցն ստանալուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում, վարչապետը կամ նրա հանձնարարությամբԿառավարության համապատասխան անդամը գրավոր պատասխանում է հարցին:

3. Գրավոր հարցերն ուղարկելու, ինչպես նա? դրանց պատասխանները պատգամավորինտրամադրելու կարգերը սահմանվում են Աշխատակարգով :Գրավոր հարցերի պատասխանները տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետայինկայքում:

Հոդված 120. Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելը

1. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշվածժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջինհիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորներիբանավոր հարցերին:

2. Հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամիիրավասությանը վերապահված ոլորտին:

3. Հարցերը տրվում են Կանոնակարգ 57-րդ հոդվածի 2-րդ,3-րդ, 5-րդ ? 6-րդ մասերով սահմանված կարգով՝ ըստ հերթագրման հաջորդականության:

4. Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չիընդունում:

5. Նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հարցին պատասխանելուցհետո:

Հոդված 121.Խմբակցությունների գրավոր հարցապնդումները

1. Խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներովդիմելու իրավունք:

2. Խմբակցությունը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Կառավարությանանդամներին հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ:

3. Խմբակցությունը Կառավարությանը գրավոր հարցապնդումով դիմելու իրավունքնիրականացնում է իր որոշմամբ:

4. Հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում վարչապետիհանձնարարությամբ՝ Կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավորպատասխանն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

5. Գրավոր հարցապնդումը Կառավարություն է ուղարկվում, ինչպես նա? հարցապնդմանպատասխանը խմբակցությանն է հանձնվում Աշխատակարգովսահմանված կարգով : Հարցապնդման պատասխանը տեղադրվում է Ազգային ժողովիպաշտոնական ինտերնետային կայքում:

6. Հարցապնդումների պատասխանները ներկայացվում  ?  խմբակցությանառաջարկությամբ քննարկվում են Կանոնակարգի 36-րդ հոդվածի1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերիչորեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում: Յուրաքանչյուր շաբաթվա հերթականնիստերում կարող է ներկայացվել ? քննարկվել մեկ  հարցապնդման պատասխան:

7. Հերթական նիստերի գումարումից առնվազն մեկ շաբաթ առաջ ստացված հարցապնդմանպատասխանը ներկայացվում է, ինչպես նա? կարող է խմբակցության առաջարկությամբքննարկվել այդ նիստերի, իսկ նշված ժամկետից ուշ ստացվածները՝ հաջորդ հերթականնիստերի ընթացքում: Խմբակցության առաջարկը կարող է Ազգային ժողովի նախագահիններկայացվել մինչ? հարցապնդումն Ազգային ժողովի նիստում ներկայացվելը:

8. Եթե նույն շաբաթվա հերթական նիստերում լրանում է մեկից ավելի հարցապնդմանպատասխանների ներկայացման ժամկետը, ապա ներկայացվում է այն հարցապնդման պատասխանը,որն ավելի շուտ է ուղարկվել Կառավարություն: Եթե հարցապնդումներն ուղարկվելեն նույն օրը, ապա դրանց պատասխանների ներկայացման հաջորդականությունը որոշվումէ ըստ խմբակցությունների անդամների թվի` փոքրից մեծ:

9. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման սկզբում մինչ? հինգ րոպե տ?ողությամբելույթով հարցապնդման պատասխանը ներկայացնում է Կառավարության անդամը: Եթեխմբակցությունը չի առաջարկել հարցապնդումը քննարկել, ապա Կառավարության անդամինելույթից հետո հարցի քննարկումը համարվում է ավարտված:

10. Խմբակցության առաջարկությամբ՝ հարցապնդման պատասխանն Ազգային ժողովինիստում քննարկվում է հետ?յալ կարգով.

1) հարցապնդման պատասխանը ներկայացնող Կառավարության անդամին կարող են հարցեր տրվել.

2)  ելույթով հանդես է գալիս հարցապնդումը ներկայացնող խմբակցությաններկայացուցիչը, որին կարող են  հարցեր տրվել.

3)  մտքերի փոխանակություն.

4)  եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարցապնդման պատասխանը ներկայացնողԿառավարության անդամը, այնուհետ?՝ խմբակցության ներկայացուցիչը:

11. Հարցապնդման քննարկման արդյունքով խմբակցությաններկայացուցիչը կարող է իր եզրափակիչ ելույթում՝

1) առաջարկել ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարմանհարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում, որըքվեարկության է դրվում առանց քննարկման, կամ

2) հայտարարել, որ խմբակցությունը նախատեսում է Սահմանադրության113-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ վարչապետին անվստահություն հայտնելումասին  առաջարկ ներկայացնել: Եթե հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվաընթացքում, Կանոնակարգի 152-րդ հոդվածի 1-4-րդ մասերին համապատասխան, Ազգային ժողովի նախագահին ներկայացվում է վարչապետին անվստահությունհայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, ապա  այն քննարկվումէ Կանոնակարգի 152-րդ հոդվածի 5-10-րդ մասերով սահմանված կարգով:

12. Հարցապնդման քննարկման տ?ողությունը 90 րոպե է:

13. Ազգային ժողովի նախագահը Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարմանհարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում? 24 ժամվա ընթացքում ուղարկում է վարչապետին:

14. Հարցի քննարկման ավարտից հետո՝  վեց ամսվա ընթացքում, որ?է խմբակցությունչի կարող մի?նույն հարցապնդումով Կառավարությանը կրկին դիմել կամ քննարկվածհարցապնդման արդյունքով ներկայացնել վարչապետին անվստահություն հայտնելումասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Հոդված 122. Մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողությունը

1. Մշտական հանձնաժողովները Կանոնակարգի 112-րդ հոդվածի1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրենց իրավասությունների շրջանակում ՝

1) խորհրդարանական վերահսկողություն են իրականացնում օրենքների կատարմանընթացքի նկատմամբ.

2) կարող են տեղեկություններ պահանջել Կառավարության ծրագրի կատարման ընթացքիվերաբերյալ:

2. Իրավասու մշտական հանձնաժողովի իրավասության շրջանակում խորհրդարանականվերահսկողության թեման, ինչպես նա? դրա առնչությամբ իրականացվելիք միջոցառումներըսահմանվում են հանձնաժողովի որոշմամբ:

3. Իրավասու մշտական հանձնաժողովի անդամներից բացի, խորհրդարանական վերահսկողությանթեմայի, ինչպես նա? ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ առաջարկ ներկայացնելուիրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը,  մշտական հանձնաժողովները ?խմբակցությունները:

4. Խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանմանառնչությամբ հանձաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասուպաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին ? պատասխանելհարցերին:

5. Պետական, ծառայողական, առ?տրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքպարունակող տեղեկությունները հանձնաժողովի հարցմամբ նրան են տրամադրվում,իսկ հանձնաժողովի անդամներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքովսահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի հարցմամբ պահանջվածտեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալնա? դրանց գտնվելու վայրում:

6. Խորհրդարանական վերահսկողության արդյունքով իրավասու մշտական հանձնաժողովըկարող է ընդունել գրավոր եզրակացություն ? Աշխատակարգով սահմանված կարգով այն ուղարկել Ազգային ժողովի մյուս մարմիններ, ինչպես նա?իրավասու մարմիններ ? պաշտոնատար անձանց:

7. Պետական բյուջեի կատարման նկատմամբ  վերահսկողությունն իրականացվումէ Կանոնակարգի 24-րդ գլխով սահմանված կարգով:

Հոդված 123. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայովքննարկումներ անցկացնելու կարգը

1. Հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերիցմեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարողեն անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:

2. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկմանանցկացման մասին պատգամավորների պահանջը ներկայացվում է գրավոր դիմումով,որտեղ նշվում են՝

1) քննարկման թեման.
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցչի անունը, ազգանունը:

3. Եթե դիմումը սույն հոդվածի պահանջներին՝

1) չի համապատասխանում ? երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում,ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է դիմումը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա հարցը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգովքննարկվում է Ազգային ժողովի նիստում:

4. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշվածժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդհիմնական նիստում կարող է անցկացվել մեկ քննարկում: Քննարկումը կարող է առաջիկահերթական նիստերում անցկացվել, եթե դիմումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվելայդ նիստերից առնվազն մեկ շաբաթ առաջ: Եթե այդ ժամկետում ներկայացվել է մեկիցավելի դիմում, ապա առաջիկա հերթական նիստերում անցկացվում է այն քննարկումը,որի դիմումն ավելի շուտ է ներկայացվել:

5. Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս պահանջը ներկայացրած պատգամավորներիներկայացուցիչը:

6. Հիմնական զեկուցողը կարող է իր եզրափակիչ ելույթում առաջարկել ընդունելԱզգային ժողովի ուղերձ կամ հայտարարություն, որը քվեարկության է դրվում առանցքննարկման: Եթե ուղերձ կամ հայտարարություն չի ընդունվում, կամ այդպիսի առաջարկչի արվում, ապա հարցի քննարկումը համարվում է ավարտված:

7.Հարցի քննարկման տ?ողությունը 90 րոպե է:

Հոդված 123.1. Ազգային ժողով ներկայացված հանրագրերը քննարկելուեւ դրանց պատասխանելու կարգը

1. Հանրագրերն Ազգային ժողով կարող են ներկայացվել միայն Ազգային ժողովիիրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ:

2. Հանրագիրը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրությամբ:Եթե գրությունը սույն հոդվածի 1?ին մասի կամ «Հանրագրերի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքով սահմանված պահանջներին`

1? չի համապատասխանում եւ հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում,ապա Աշխատակազմը վերադարձնում է գրությունը` նշելով պատճառների մասին, իսկ«Հանրագրերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքումմերժում է հանրագրի քննարկումը.

2? համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը հանրագիրն ուղարկումէ իրավասու մշտական հանձնաժողով կամ հանձնաժողովներ, եթե հանրագիրը վերաբերումէ մեկից ավելի մշտական հանձնաժողովների իրավասության
ոլորտներին:

3. Աշխատակազմը գրանցում է մշտական հանձնաժողով ուղարկված հանրագիրը եւայն տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

4. Մշտական հանձնաժողովի նախագահը հանրագիրն ստանալուց հետո` երեք աշխատանքայինօրվա ընթացքում, հանրագիրն ուղարկում է հանձնաժողովի անդամներին, որոնք կարողեն հանրագիրն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում,
ներկայացնել հանրագրի պատասխանի նախագիծ: Եթե սահմանված ժամկետում հանրագրիպատասխանի նախագիծ չի ներկայացվում, ապա հանրագրի պատասխանի նախագիծը մեկ շաբաթվա ընթացքում մշակում եւ հանձնաժողովի
քննարկմանն է ներկայացնում հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահըկարող է հանրագրի պատասխանի նախագիծ մշակել նաեւ հանձնաժողովի այլ անդամիկողմից հանրագրի պատասխանի նախագիծ ներկայացվելու
դեպքում:

5. Հանձնաժողովի նիստում հանրագրի պատասխանի նախագիծը քննարկվում է ընդհանուրկարգով: Եթե ներկայացվել են մեկից ավելի նախագծեր, ապա դրանք քննարկվում ենԿանոնակարգի 112?րդ հոդվածի 2?րդ մասին համապատասխան:
Եթե հանրագրի պատասխանի վերաբերյալ հանձնաժողովը որոշում չի կայացնում,ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված:

6. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանը,իսկ պատասխանի վերաբերյալ որոշում չկայացվելու դեպքում համապատասխան գրությունըերկու աշխատանքային օրվա ընթացքում
ուղարկում է Աշխատակազմ, որն այն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվաընթացքում, ուղարկում է անհատական հանրագիրը ներկայացրած անձին կամ կոլեկտիվհանրագրում որպես պատասխանատու նշված անձին: Հանրագրի
պատասխանը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Հանրագրերի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի, մշտական հանձնաժողովների,ինչպես նաեւ հանրագիրը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու վերաբերյալԱշխատակազմի որոշումները կամ այլ գործողությունները
?անգործությունը? բողոքարկման ենթակա չեն:
(լր. 21.12.2017 ՀՕ-22-Ն)

Հոդված 124. Պատգամավորների հայտարարությունները

1. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշվածժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջինհիմնական նիստում պատգամավորները կարող են հանդես գալ մինչ? երեքական րոպեհայտարարությամբ:

2. Հերթագրված, սակայն դահլիճից բացակայող պատգամավորը զրկվում է տվյալնիստում հայտարարությամբ հանդես գալու իրավունքից:

3.Նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հայտարարությունիցհետո:

4.Հայտարարությունների համար հերթագրումն իրականացվում է հարցերի համարսահմանված կարգին համապատասխան:

5.Հայտարարությամբ հանդես գալու կարգը սահմանվում է Աշխատակարգով :

Հոդված 125. Խորհրդարանական լսումները

1. Խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել՝

1) Ազգային ժողովի նախագահը.

2) մշտական հանձնաժողովները, առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավորհանձնաժողովները՝ իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով.

3) խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորիառաջադրած նախագծին վերաբերող հարցով:

2. Լսումները հրավիրվում են Ազգային ժողովի նախագահի, մշտական կամ ժամանակավորհանձնաժողովի, ինչպես նաեւ խմբակցության որոշմամբ:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Խմբակցությունը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում կարողէ հրավիրել մեկ լսում:

4. Լսումների անցկացման օրը չպետք է համընկնի Ազգային ժողովի նիստի օրվահետ:

5. Լսումների արդյունքում կազմված արձանագրությունը հաստատվում է լսումներըհրավիրած մարմնի որոշմամբ ? տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետայինկայքում:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Լսումների հրավիրման, ինչպես նա? արդյունքների ամփոփման ընթացակարգերըսահմանվում են Աշխատակարգով:
 


ԳԼՈՒԽ 26

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 126. Պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվություններըներկայացնելու, շրջանառության մեջ դնելու ? քննարկելու ընդհանուր կարգը

1. Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների զեկույցները, հաղորդումները,հաշվետվություններն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում ? շրջանառությանմեջ են դրվում Կանոնակարգով ? Աշխատակարգովսահմանված կարգով:

2. Հարցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում, քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում՝առանց որ?է փաստաթղթի ընդունման.

2) երկամսյա ժամկետում, Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերն Ազգայինժողովի նիստում քննարկվում են հետ?յալ ընդհանուր կարգով՝

1) մինչ? 30 րոպե տ?ողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հարցնԱզգային ժողովի քննարկմանը  ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատարանձը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում, եթե Կանոնակարգով կամ Ազգային ժողովիորոշմամբ այլ բան նախատեսված չէ.

3) մտքերի փոխանակություն.

4) մինչ? տասնհինգական րոպե տ?ողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբհանդես են գալիս հարակից ? հիմնական զեկուցողները:

Հոդված 127. Կառավարության ծրագրի կատարման ընթացքի? արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելը ? քննարկելը

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչ? մարտի 1-ը, Ազգային ժողովէ ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի ? արդյունքներիմասին զեկույց:

2. Ազգային ժողովի նիստում զեկույցը  քննարկվում է Կանոնակարգի126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հետ?յալ տարբերությամբ.

1) զեկույցը ներկայացնելու համար վարչապետին հատկացվում է մինչ? մեկ ժամ.

2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ բոլոր մշտական հանձնաժողովներիմեկական ներկայացուցիչներ, ինչպես նա? վարչապետի ներկայացմամբ՝ Կառավարությանմինչ? երեք անդամ, որից հետո նրանց կարող են հարցեր տրվել.

3) եզրափակիչ ելույթի համար վարչապետին հատկացվում է մինչ? 30 րոպե:

Հոդված 128. Գլխավոր դատախազի հաղորդումը ներկայացնելը ? քննարկելը

1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչ? ապրիլի 1-ը, Ազգային ժողովէ ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդտարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Հոդված 129. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդուիրավունքների ? ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումըներկայացնելը ? քննարկելը

1. Մարդու իրավունքների պաշտպանը յուրաքանչյուր տարի՝ մինչ? ապրիլի 1-ը,տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդուիրավունքների ? ազատությունների պաշտպանության վիճակի մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Մարդու իրավունքների պաշտպանիներկայացմամբ:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 130. Հաշվեքննիչ պալատի գործունեությանվերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելը ? քննարկելը

1. Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի` մինչ? հունիսի 1-ը, Ազգայինժողով է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահիներկայացմամբ:

Հոդված 131. Կենտրոնական բանկի գործունեությանվերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելը ? քննարկելը

1. Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանը ներկայացվողպահանջները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի նախագահիներկայացմամբ: Կառավարության ներկայացուցիչն իրավունքի ունի հանդես գալուհարակից զեկուցմամբ:

Հոդված 132. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալհաղորդումը ներկայացնելը ? քննարկելը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ? յուրաքանչյուր երկրորդ տարվաապրիլի 1-ը, ինչպես նա? Ազգային ժողովի ընտրություններից հետո՝ մեկամսյա ժամկետում,Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ հաղորդում:

2. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո հաղորդումը Կանոնակարգի126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քննարկվում է Ազգային ժողովիառաջիկա հերթական նիստերում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահիներկայացմամբ:

Հոդված 133.  Տեղեկատվության ազատությանվիճակի մասին Հեռուստատեսության ? ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդմումըներկայացնելը ? քննարկելը

1. Հեռուստատեսության ? ռադիոյի հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչ?ապրիլի 1-ը,  Ազգային ժողով է ներկայացնում իր գործունեության, հեռուստատեսությունում? ռադիոյում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում:

2.  Ազգային ժողովի նիստում հաղորդումը Կանոնակարգի126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քննարկվում է Հեռուստատեսության? ռադիոյի հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
 
 

ԲԱԺԻՆ 6

ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

ԳԼՈՒԽ 27

ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 134. Պաշտոնում թեկնածու առաջադրելը

1. Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնում թեկնածուներնառաջադրվում են Սահմանադրությամբ, Կանոնակարգով ? այլ օրենքով սահմանված կարգով:

2. Պաշտոնում թեկնածու առաջադրելիս հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվումէ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք»Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:
(փոփ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Թեկնածուն վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապեսբնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասինտեղեկանքն ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող ՀայաստանիՀանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմումտալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել էՀայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունըպայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջգտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրումբարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:
(լր., փոփ., 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Թեկնածուն վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապեսբնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասինտեղեկանքն ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող ՀայաստանիՀանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմումտալու օրվան նախորդող 2190 օրերի ընթացքում նա առնվազն 1095 օր բացակայելէ Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունըպայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջգտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրումբարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:
(լր., փոփ., 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Եթե թեկնածուն զբաղեցնում է ընտրվող կամ նշանակվող պաշտոնի համար Սահմանադրությամբկամ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող պաշտոն, ապա այդ պահանջներինվերաբերող փաստաթղթերը կարող են չներկայացվել:

6. Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածուների առաջադրման փաստաթղթերիցանկը սահմանվում է Աշխատակարգով :

7. Պաշտոնում թեկնածուների առաջադրման փաստաթղթերը գրանցում, նրանց անձնականգործերը նախապատրաստում ? Կանոնակարգով նախատեսված դեպքերում Ազգային ժողովինախագահին կամ իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Աշխատակազմը,որը՝

1) իրավասու անձի պահանջով տրամադրում է թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտփաստաթղթերի ցանկը.

2) մինչ? թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալը իրավասու անձին տեղեկացնումէ Կանոնակարգի պահանջներին թեկնածուի առաջադրման փաստաթղթերի անհամապատասխանությանմասին՝  առաջարկելով ուղղել դրանցում առկա ձ?ական սխալները, իսկ փաստաթղթերիցանկն ամբողջական չլինելու դեպքում՝ համալրել այդ ցանկը.

3) թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահին,ինչպես նա? Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է տրամադրումթեկնածուի անձնական գործը:

Հոդված 135.Պաշտոնում ընտրելու կամ նշանակելումասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստումքննարկվում են հետ?յալ ընդհանուր կարգով.

1) մինչ? տասական րոպե տ?ողությամբ ելույթներով՝ ըստ թեկնածուների ազգանվանայբբենական հաջորդականության հանդես են գալիս թեկնածուներին ներկայացնելուիրավասություն ունեցող անձինք.

2) մինչ? քսանական րոպե տ?ողությամբ ելույթներով հանդես են գալիս թեկնածուները.

3) թեկնածուին ներկայացնող անձը ? թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար.

4) ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին ? թեկնածուին կարող ենհարցեր տրվել.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչ? տասական րոպե տ?ողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբհանդես են գալիս թեկնածուները:

2. Թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչ? եզրափակիչ ելույթներիավարտը:

3. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերը կարող են Ազգայինժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում քննարկվել թեկնածուների առաջադրմանհամար սահմանված ժամկետը լրանալուց հետո:

4. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված անձը Սահմանադրությամբկամ օրենքով սահմանված դեպքերում պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի նիստումտրված երդմամբ:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 136. Ազգային ժողովի նախագահի ընտրությունը

1. Ազգային ժողովի նախագահի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովիառաջին նստաշրջանում, ինչպես նա? նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովի կազմից՝ Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելուիրավունք ունեն խմբակցությունները:

3. Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝

1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի նախագահի ընտրությանհարցի քննարկման սկզբում.

2) Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝  տասնօրյաժամկետում:

4. Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրությանհարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգայինժողովի առաջիկա հերթական նիստերում:

5. Հարցը քննարկվում է Կանոնակարգի135-րդ հոդվածով սահմանված կարգով հետ?յալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչ? տասական րոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչ? 30 րոպե.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչ? տասնհինգականրոպե:

6. Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորներիընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, ? նրանցիցոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարողեն մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցըքննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

8. Եթե Ազգային ժողովի նախագահ չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանվածկարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի նոր ընտրություն:

Հոդված 137. Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրությունները

1. Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններն անցկացվում ենԱզգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նա? նրանց պաշտոնները թափուրմնալու դեպքում:

2. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նա? Ազգային ժողովի նախագահիտեղակալների պաշտոնները միաժամանակ թափուր մնալու այլ դեպքերում թեկնածուներիառաջադրումը, քննարկումը ? քվեարկությունն իրականացվում են առանձին-առանձին:

3. Ազգային ժողովի կազմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկական թեկնածուառաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Ազգային ժողովի նախագահի տեղակալներիցմեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմումընդգրկված պատգամավորների թվից:

4. Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներն առաջադրվում են՝

1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ Ազգային ժողովի նախագահի յուրաքանչյուրտեղակալի ընտրության հարցի քննարկման սկզբում.

2) Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

5. Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրաընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուցհետո՝ առաջիկա հերթական նիստերում:

6. Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի135-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Ազգային ժողովի նախագահի տեղակալն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ,պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, ? նրանցիցոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարողեն մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցըքննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

9. Եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա սույն հոդվածովսահմանված կարգով անցկացվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալի նոր ընտրություն:

Հոդված 138. Մշտական հանձնաժողովների նախագահների ? նրանց տեղակալներիընտրությունները

1. Մշտական հանձնաժողովների նախագահների ? նրանց տեղակալների ընտրություններնանցկացվում են Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նա? նրանց պաշտոնըթափուր մնալու դեպքում:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելուիրավունք ունի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով որոշված խմբակցությունը:Թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչ? Ազգային ժողովի լիազորություններիավարտը:

3. Մշտական հանձնաժողովների նախագահների ? նրանց տեղակալների պաշտոններումպատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցություններիմիջ? բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուրպաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Գխ =Ախ/(Պխ +1) բանաձ?ով,որտեղ՝

1) Գխ-ն յուրաքանչյուր պաշտոնի համար խմբակցության ստացած գործակիցն է.

2) Ախ-ն խմբակցության անդամների ընդհանուր թիվն է.

3)  Պխ -ն հերթական պաշտոնի համար խմբակցության գործակիցը հաշվելիսթեկնածու առաջադրելու իրավունքով խմբակցությանը վերապահված մշտական հանձնաժողովներինախագահների ? նրանց տեղակալների պաշտոնների ընդհանուր թիվն է: Գործակիցներիհաշվարկի սկզբում Պխ-ն հավասար է զրոյի:

4. Գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանըվերապահվում է մշտական հանձնաժողովների նախագահներից կամ նրանց տեղակալներիցմեկի թեկնածուին առաջադրելու իրավունքը: Հաջորդ պաշտոնում առաջադրելու իրավունքըվերապահվում  է մյուս խմբակցությունների համեմատ առավել մեծ գործակիցունեցող խմբակցությանը: Հավասար` ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովինախագահի կամ նրա տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքըորոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ,իսկ դրա անհնարինության դեպքում` վիճակահանությամբ: Գործակիցների հաշվարկըկրկնվում է մինչ? մշտական հանձնաժողովների նախագահների ? նրանց տեղակալների`վերջին պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշելը:

5. Մշտական հանձնաժողովների նախագահների ? նրանց տեղակալների պաշտոններումթեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո խմբակցությունները կարողեն փոխհամաձայնությամբ փոխանակել կամ միմյանց զիջել մշտական հանձնաժողովինախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը:

6. Մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝

1) Ազգային ժողովի առաջին նստաշրջանում՝ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովինախագահի ընտրության հարցի քննարկման սկզբում.

2)  մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

7. Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրությանհարցը քննարկվում է թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ Ազգայինժողովի առաջիկա հերթական նիստերում:

8. Մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի135-րդ հոդվածով սահմանված կարգով:

9. Մշտական հանձնաժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանըմասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցելէ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

10. Եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունըքվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրումէ նոր թեկնածու:

11.  Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն ընտրվում է իրավասուխմբակցության ղեկավարի կամ քարտուղարի առաջադրմամբ՝ հանձնաժողովի որոշմամբ:Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունն անցկացվում է հանձնաժողովիկազմը հաստատվելուց, ինչպես նա? նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հինգ աշխատանքայինօրվա ընթացքում:

12.  Եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված ժամկետում մշտականհանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնումթեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքնանցնում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցներիհաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Հոդված 139. Հանրապետության նախագահի ընտրությունը

1.Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետությաննախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, ? ոչ ուշ, քաներեսուն օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության,լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերումՀանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, ?ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո:

2. Հերթական ընտրության դեպքում Հանրապետության նախագահի թեկնածուներըկարող են առաջադրվել Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչշուտ, քան հիսուն օր, ? ոչ ուշ, քան քառասուն օր առաջ, իսկ արտահերթ ընտրությանդեպքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

3. Հանրապետության նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները,դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները,ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման,փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական ծառայությունումծառայողները, զինծառայողները:

4. Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորներիընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:

5. Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրվում է պատգամավորների ընդհանուրթվի առնվազն մեկ քառորդի գրավոր դիմումով, որտեղ նշվում են Հանրապետությաննախագահի թեկնածուի, ինչպես նա? նրան ներկայացնելու իրավասություն ունեցողպատգամավորների ներկայացուցչի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը:Սահմանադրության կամ սույն հոդվածի 3?րդ մասի պահանջներին չհամապատասխանելուդեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերըվերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին` նշելով պատճառների մասին:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Հանրապետության նախագահի ընտրության հարցը սույն հոդվածի 1-ին մասովսահմանված ժամկետների ապահովման դեպքում քննարկվում է թեկնածուների առաջադրմանժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքիուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբհանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Հարցը քննարկվում է Կանոնակարգի135-րդ հոդվածով սահմանված կարգով հետ?յալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչ? տասնհինգականրոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչ? մեկ ժամ.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչ? երեսնականրոպե:

8. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:

9. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապաանցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլինմասնակցած բոլոր թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի135-րդ հոդվածով սահմանված կարգով հետ?յալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ելույթի համար հատկացվում է մինչ? տասնհինգական րոպե.

2) մտքերի փոխանակության ընթացքում մինչ? տասական րոպե տ?ողությամբ ելույթներովկարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները:

10. Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն,որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայներիառնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվումէ ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավելձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է սույն հոդվածի 9-րդմասով սահմանված կարգով:

11. Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն,որը գաղտնի քվեարկությամբ ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայներիմեծամասնությունը:

12. Եթե Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանրապետությաննախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, կարողեն առաջադրվել Հանրապետության նախագահի նոր թեկնածուներ, իսկ տասնօրյա ժամկետումանցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

13. Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկնիստում՝ Կանոնակարգի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 140. Վարչապետի ընտրությունը

1. Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալուայլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում,խմբակցությունն իրավունք ունի՝

1) առաջադրելու վարչապետի մեկ թեկնածու, կամ

2) քաղաքական կոալիցիա կազմել այլ խմբակցության հետ ? առաջադրելու վարչապետիմեկ թեկնածու:

2. Վարչապետի թեկնածուն առաջադրվում է խմբակցության, իսկ քաղաքական կոալիցիայիդեպքում` կոալիցիայի կազմում ընդգրկված բոլոր խմբակցությունների որոշմամբ:Որոշման մեջ նշվում են վարչապետի թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասությունունեցող խմբակցության ?խմբակցությունների? ներկայացուցչի անունները, ազգանունները:Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստողփաստաթղթերը: Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգայինժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վեց ժամվաընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելով պատճառների մասին:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

3.Սույն հոդվածի 1?ին եւ 6?րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետիընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուներիառաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովիհերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվումէ վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը`ժամը 12:00?ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում,որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

4. Սույն հոդվածի 1?ին եւ 6?րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետիընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի139?րդ հոդվածի 7?րդ մասով սահմանված կարգով:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուրթվի ձայների մեծամասնությամբ:

6. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվումէ վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորներիընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այդդեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5?րդ մասովնախատեսված քվեարկությունից հետո` վեց օրվա ընթացում:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

7. Պատգամավորների առնվազն մեկ երրորդը վարչապետի թեկնածուին առաջադրումէ գրավոր դիմումով, որտեղ նշվում են վարչապետի թեկնածուի, ինչպես նա? նրաններկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորի անունները, ազգանունները:Դիմումին կցվում են Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստողփաստաթղթերը: Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգայինժողովի նախագահը դիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը վեց ժամվա ընթացքումվերադարձնում է պատգամավորների ներկայացուցչին` նշելով պատճառների մասին:
(փոփ., լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 17.01.2018 ՀՕ-50-Ն)

9. Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայներիմեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքիուժով:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

10.Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովիկողմից ընտրված թեկնածուին:

Հոդված 141. Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը

1. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրականդատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաեւ Սահմանադրականդատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուննախորդող վեց ամսվա ընթացքում:*
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի ինը դատավորից երեքին ընտրումէ Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին` դատավորների ընդհանուրժողովի առաջարկությամբ:

3. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումներըկատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովըեւ Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուցհետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններնավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանինախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:*
(լր. 1 7.01.2018 ՀՕ-50-Ն, խմբ. 07.02.2018 ՀՕ-96-Ն)

4. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն առաջադրվում է Ազգային ժողովինախագահին ուղղված գրավոր դիմումով, որտեղ նշվում են  Սահմանադրականդատարանի դատավորի թեկնածուի ? նրան ներկայացնելու իրավասություն ունեցողանձի անունները, ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ ? օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամօրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումըեւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնումէ թեկնածուին առաջադրող մարմնին` նշելով պատճառների մասին, որն էլ պարտավորէ հնգօրյա ժամկետում առաջադրել նոր թեկնածու:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում,Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Սահմանադրական դատարանի դատավորիթեկնածուի, ինչպես նա? ընտրության անցկացման օրվա ? ժամի մասին հայտարարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուիառաջադրումից հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, Կանոնակարգի136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:

7. Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ,պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սահմանադրականդատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուննախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիրդատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորիլիազորությունների ավարտման կամ պաշտոնավարման տարիքը լրանալու օրը:
(լր. 17.01.2018 ՀՕ-50-Ն)

8. Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունիցհետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու:*

(*141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ ? 8-րդ մասերը ճանաչվել են Սահմանադրության103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը,166-րդ հոդվածի 9-րդ մասին? 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող՝ ՍԴՈ1434 որոշմամբ : Սույն որոշմամբ սահմանված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետէ նախատեսվել 2019 թվականի ապրիլի 1-ը:)

Հոդված 142.Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը

1. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նրա պաշտոնը թափուրմնալու դեպքում:

2. Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Բարձրագույն դատականխորհրդի առաջարկությամբ՝ Վճռաբեկ դատարանի կազմից:

3. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուինառաջարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետությանսահմանադրական օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահին ուղղվածգրավոր դիմումով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուօրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյաժամկետում: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջներիապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներինչհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը եւ դրան կից ներկայացվածփաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Բարձրագույնդատական խորհուրդ` նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետումառաջարկել նոր թեկնածու:
(խմբ.1 7.01.2018 ՀՕ-50-Ն, խմբ. 07.02.2018 ՀՕ-96-Ն)

4. Թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում,Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի,ինչպես նա? ընտրության անցկացման օրվա ? ժամի մասին հայտարարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Վճռաբեկ դատարանի նախագահի  ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի136-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, թեկնածուի առաջադրումիցհետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Թեկնածուին ներկայացնումէ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

6. Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորներիընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

7. Եթե Վճռաբեկ դատարանի նախագահը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար Բարձրագույն դատական խորհուրդըներկայացնում է Վճռաբեկ դատարանի նախագահի նոր թեկնածու:

Հոդված 143. Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունը

1. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն անցկացվում է Վճռաբեկդատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում:

2. Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին  ընտրումէ՝ դատավորի յուրաքանչյուր տեղի համար Բարձրագույն դատական խորհրդի ներկայացրածերեք թեկնածուների թվից:

3. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներիններկայացնում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետությանսահմանադրական օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահին ուղղվածգրավոր դիմումով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալուօրվանից՝ տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյաժամկետում: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված պահանջներիապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամ օրենքի պահանջներինչհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը դիմումը եւ դրան կից ներկայացվածփաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Բարձրագույնդատական խորհրդին` նշելով պատճառների մասին, որն էլ պարտավոր է հնգօրյա ժամկետումներկայացնել նոր թեկնածու:
(խմբ.1 7.01.2018 ՀՕ-50-Ն, խմբ. 07.02.2018 ՀՕ-96-Ն)

4. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում,Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների,ինչպես նա? ընտրության անցկացման օրվա ? ժամի մասին հայտարարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի135-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուների առաջադրումից հետո՝ Ազգայինժողովի առաջիկա հերթական նիստերում:  Թեկնածուներին ներկայացնում է Բարձրագույնդատական խորհրդի նախագահը: Հանրապետության նախագահին առաջարկվող՝ Վճռաբեկդատարանի դատավորի թեկնածուն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորներիընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

6. Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրությաներկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացածերկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 139-րդհոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

7. Եթե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն չի ընտրվում, ապա քվեարկությունիցհետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրում է նորթեկնածուներ:

8. Ազգային ժողովի նախագահը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու առաջարկելումասին Ազգային ժողովի որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկումէ Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում.

1) նշանակում է Վճռաբեկ դատարանի դատավորին, կամ՝

2) Ազգային ժողովի որոշումն իր առարկություններով վերադարձնում է Ազգայինժողով:

9. Ազգային ժողովի վերադարձված որոշումը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկահերթական նիստերում, հետ?յալ կարգով՝

1) մինչ? 20 րոպե տ?ողությամբ ելույթով հանդես է գալիս Հանրապետությաննախագահը կամ նրա ներկայացուցիչը, որից հետո նրան կարող են հարցեր տրվել.

2) մտքերի փոխանակության ընթացքում՝ մինչ? տասական րոպե տ?ողությամբ ելույթովկարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները.

3) մինչ? 10 րոպե եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ Հանրապետությաննախագահը կամ նրա ներկայացուցիչը.

4) եզրափակիչ ելույթներից հետո քվեարկության է դրվում Հանրապետության նախագահիառարկությունն ընդունելու մասին հարցը:

10. Եթե Ազգային ժողովը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը,ապա Հանրապետության նախագահն ստորագրում է Վճռաբեկ դատարանի դատավորին նշանակելումասին հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետությաննախագահը չի կատարում սույն մասով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովիառաջարկած թեկնածուին Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակելու մասին Հանրապետությաննախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

11. Եթե Ազգային ժողովն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը,ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդնառաջադրում է նոր թեկնածուներ:

Հոդված 144. Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է Ազգայինժողովի կողմից ընտրված  Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, ? ոչ ուշ,քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում մեկական թեկնածու առաջադրելուիրավունք ունեն խմբակցությունները: Թեկնածուն առաջադրվում է խմբակցությանորոշմամբ: Որոշման մեջ նշվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուիեւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչիանունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբ եւ օրենքովսահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրության կամօրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի նախագահը որոշումըեւ դրան կից ներկայացված փաստաթղթերը երկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնումէ խմբակցությանը` նշելով պատճառների մասին:
(խմբ.1 7.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Թեկնածուները կարող են առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի՝

1)  լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, ? ոչուշ, քան ութսուն օր առաջ.

2)  պաշտոնը թափուր մնալուց հետո` տասնօրյա ժամկետում:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ավարտից առնվազնհարյուր օր առաջ,  ինչպես նա? նրա պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 24 ժամվաընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին? խմբակցություններին:

5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում,Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամիթեկնածուի, ինչպես նա? ընտրության անցկացման օրվա ? ժամի մասին հայտարարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը քննարկվում է Կանոնակարգի135-րդ հոդվածով սահմանված կարգով, թեկնածուների ներկայացման ժամկետըլրանալուց հետո՝ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

7. Բարձրագույն դատական խորհրդի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ,պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սույն հոդվածի1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նորընտիրանդամը իր պաշտոնը ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորություններիավարտման օրը:

8. Եթե քվեարկությանը մասնակցել է երկուսից ավելի թեկնածու, ? նրանցիցոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարողեն մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցըքննարկվում է Կանոնակարգի 139-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

9. Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի ընտրվում, ապա քվեարկությունիցհետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար խմբակցություններըկարող են ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի նոր թեկնածու:

Հոդված 145. Իրավասու մշտական հանձնաժողովներիառաջադրմամբ պաշտոնատար անձանց ընտրության կարգը

1. Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատինախագահի ? մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների? խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ?մյուս անդամների, Հեռուստատեսության ? ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրություննանցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, ? ոչ ուշ,քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Ազգային ժողովին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնում թեկնածուէ առաջարկվում  Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 1-ին մասում նշվածպաշտոնատար անձի՝

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, ? ոչ ուշ,քան ութսուն օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի լիազորություններիավարտից առնվազն հարյուր օր առաջ,  ինչպես նա? նրա պաշտոնը թափուր մնալուցհետո՝ 24 ժամվա ընթացքում, Աշխատակազմն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավասումշտական հանձնաժողովին ? խմբակցություններին:

4.1. Սույն հոդվածի 1?ին մասում նշված պաշտոնում թեկնածուն Ազգային ժողովիիրավասու մշտական հանձնաժողովին է առաջադրվում խմբակցության որոշմամբ: Որոշմանմեջ նշվում են թեկնածուի եւ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցությաններկայացուցչի անունները, ազգանունները: Որոշմանը կցվում են Սահմանադրությամբեւ օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Սահմանադրությանկամ օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Ազգային ժողովի իրավասումշտական հանձնաժողովի նախագահը որոշումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերըերկու աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է խմբակցությանը` նշելովպատճառների մասին:
(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)

5. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում,իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է գալիս խմբակցություններիառաջադրած թեկնածուների, ինչպես նա? Ազգային ժողովին թեկնածու առաջարկելումասին հարցի քննարկման օրվա ? ժամի մասին հայտարարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում,իրավասու մշտական հանձնաժողովն Ազգային ժողովին է առաջարկում  սույնհոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածու: Եթե այդ ժամկետում թեկնածուչի առաջարկվում, ապա դրանից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնումկարող են առաջադրվել նոր թեկնածուներ:

7. Ազգային ժողովին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի թեկնածուառաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի նիստում:Հարցի քննարկման ավարտից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իրավասու մշտական հանձնաժողովինախագահն Ազգային ժողովի նախագահին է ուղարկում հանձնաժողովի նիստի արձանագրությանքաղվածքը:

8. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձի ընտրության հարցըքննարկվում է Կանոնակարգի 135-րդ հոդվածով սահմանվածկարգով, թեկնածուի առաջարկման օրվան հաջորդող Ազգային ժողովի հերթական նիստերում:

9. Գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատինախագահը ? մյուս անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, Կենտրոնական ընտրականհանձնաժողովի նախագահը ? մյուս անդամները, Հեռուստատեսության ? ռադիոյի հանձնաժողովիանդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվիձայների առնվազն երեք հինգերորդով:

10. Կենտրոնական բանկի նախագահի տեղակալները, ինչպես նա? Կենտրոնական բանկինախագահից բացի, Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամներն ընտրվում են գաղտնիքվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

11. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նորընտիր գլխավորդատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի  նախագահը? մյուս անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները ? խորհրդիմյուս անդամները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ? մյուս անդամները,Հեռուստատեսության ? ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց պաշտոնը ստանձնումեն համապատասխան պաշտոնատար անձի լիազորությունների ավարտման օրը:

12. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձը չի ընտրվում,ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնում կարողեն առաջադրվել նոր թեկնածուներ:

Հոդված 146. Ինքնավար մարմինների անդամների նշանակումը

1. Օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամները նշանակվում են օրենքով? հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանված կարգով, գաղտնիքվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
 
 

ԳԼՈՒԽ 28

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԵՏԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 147. Պաշտոնատար անձանց լիազորությունները դադարելու ընդհանուրկարգը

1. Վարչապետից ? վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, Ազգային ժողովի կողմիցընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավորդիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասինհանդես է գալիս հայտարարությամբ։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխանպաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահնայդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորություններիդադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում ? հրապարակումէ Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականըհամարվում է ընդունված:

3. Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում Ազգային ժողովիկողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունների վաղաժամկետդադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահն՝ այդ մասին պաշտոնապեստեղեկացվելուց  հետո՝ երեք օրվա ընթացքում:

4. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորություններըհամարվում են վաղաժամկետ դադարած՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու? այդ մասին հայտարարությամբ հանդես գալու պահից:

Հոդված 148. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների լիազորություններիդադարումը

1. Ազգային ժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարումեն, եթե՝

1) դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները.

2) նա հրաժարական է տվել.

3) նա դուրս  է եկել կամ հեռացվել է խմբակցությունից, եթե պաշտոնումընտրվել է միայն այդ խմբակցության առաջադրմամբ:

2. Ազգային ժողովի նախագահի՝ ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկվածպատգամավորների թվից ընտրված տեղակալի լիազորությունները դադարում են նա?այն դեպքում, երբ նրա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր:

Հոդված 149. Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին հետ կանչելուկարգը

1. Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգայինժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Ազգային ժողովի նախագահին հետ կանչելու մասինհարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետ?յալ կարգով՝

1) մինչ? 20 րոպե տ?ողությամբ ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը.

2) մինչ? 20 րոպե տ?ողությամբ ելույթով կարող է հանդես գալ Ազգային ժողովինախագահը.

3) ելույթից հետո հիմնական զեկուցողին ? Ազգային ժողովի նախագահին կարող են հարցեր տրվել.

4) մտքերի փոխանակություն.

5) մինչ? տասնհինգական րոպե տ?ողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբկարող են հանդես գալ հիմնական զեկուցողը ? Ազգային ժողովի նախագահը:

3. Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու մասին Ազգայինժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուրթվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 150. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորություններիդադարումը ? դադարեցումը

1. Մշտական հանձնաժողովի  նախագահի կամ նրա տեղակալի լիազորություններըդադարում են, եթե՝

1) դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները.

2)  նա հրաժարական է տվել.

3)  նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից:

2. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասինԱզգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

3.Մշտական հանձնաժողովի  նախագահի լիազորությունների դադարեցման հարցնԱզգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդհոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետ?յալ տարբերությամբ՝ հիմնականզեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ, հարցերին պատասխանել, ինչպես նա?եզրափակիչ ելույթ մշտական հանձնաժողովի նախագահ:

4. Մշտական հանձնաժողովի  նախագահի լիազորությունների դադարեցմանմասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանըմասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցելէ պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

5. Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող ենդադարեցվել հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 151. Հանրապետության նախագահին պաշտոնանկանելու կարգը

1. Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության,այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:

2. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշմաննախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

3. Հարցն Ազգային ժողովում քննարկվում է Կանոնակարգի149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետ?յալ տարբերությամբ՝

1) հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ ? հարցերին պատասխանել,ինչպես նա? եզրափակիչ ելույթ ունենալ Հանրապետության նախագահը.

2) եզրափակիչ ելույթում, հիմնական զեկուցողի առաջարկով, Հանրապետությաննախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալուհամար, Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբընդունված որոշմամբ, դիմում է Սահմանադրական դատարան, ? հարցի քննարկումնընդմիջվում է մինչ? Սահմանադրական դատարանի եզրակացության ստանալը: Եթե Սահմանադրականդատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նախագիծըհանվում է շրջանառությունից:

4. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահինպաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա Հանրապետության նախագահին պաշտոնանկանելու մասին հարցի քննարկումը համարվում է ավարտված, Ազգային ժողովի որոշմաննախագիծը հանվում է շրջանառությունից, ? այն փաստերը, որոնք հերքվել են Սահմանադրականդատարանի որոշմամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին Ազգայինժողովի նախագծի հիմքում չեն կարող դրվել:

5. Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության նախագահինպաշտոնանկ անելու հիմքերն առկա են, ապա եզրակացությունը ստանալուց հետո հարցիքննարկումը՝

1) վերսկսվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, կամ

2) կարող է վերսկսվել այդ հարցով նախաձեռնված Ազգային ժողովի արտահերթնստաշրջանում կամ նիստում:

6. Քննարկումը վերսկսվելու դեպքում մինչ? տասական րոպե տ?ողությամբ ելույթներովկարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները ? Հանրապետությաննախագահը, որից հետո անցկացվում է քվեարկություն:

7. Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Հանրապետության նախագահինպաշտոնանկ անելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ,պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

8. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելումասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում ? հրապարակում է անհապաղ:

9. Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Սահմանադրական դատարաններկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծըներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանըներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով:
(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)

Հոդված 152.Վարչապետին անվստահություն հայտնելուկարգը

1. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրանշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

2. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահությունհայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամքննարկվել:

3. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշմաննախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդըմիայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետիթեկնածու:

4. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշմաննախագիծը ներկայացվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդիգրավոր դիմումով, որտեղ նշվում են նոր վարչապետի թեկնածուի, ինչպես նա? նրաններկայացնելու իրավասություն ունեցող պատգամավորների ներկայացուցչի անունները,ազգանունները: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ ? օրենքով  սահմանվածպահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը:

5. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, ? ոչ ուշ, քան հիսուն ժամ հետո վարչապետին անվստահությունհայտնելու մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում,իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժովանհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)

6. Հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետ?յալ կարգով՝

1) մինչ? 20 րոպե տ?ողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ներկայացնելով վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախագիծը ? նորվարչապետի թեկնածուին.

2) մինչ? մեկ ժամ տ?ողությամբ ելույթով հանդես է գալիս վարչապետը.

3) մինչ? մեկ ժամ տ?ողությամբ ելույթով հանդես է գալիս նոր վարչապետի թեկնածուն.

4) ելույթից հետո հիմնական զեկուցողին, վարչապետին ? նոր վարչապետի թեկնածուինկարող են տրվել հարցեր.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչ? 15 րոպե տ?ողությամբ եզրափակիչ ելույթով կարող է հանդես գալ հիմնականզեկուցողը.

7)  վարչապետին ? նոր վարչապետի թեկնածուին եզրափակիչ ելույթներիհամար հատկացվում է մինչ? երեսնական րոպե:

7. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշմաննախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ,? ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է անվանականքվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցի քննարկման ընթացքումարտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա հարցի քննարկումն ընդհատվումէ, ? վերսկսվում է արտակարգ կամ ռազմական դրությունն ավարտվելուց ոչ շուտ, քան քառասունութ, ? ոչ ուշ, քան հիսուն ժամ հետո՝ Ազգային ժողովի առաջիկահերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝իրավունքի ուժով  անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծըքվեարկության է դրվում հարցի քննարկումը վերսկսելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)

9. Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին որոշումը Սահմանադրության115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում՝

1) ընդունվում է, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել? նոր վարչապետն ընտրվել է.

2) չի ընդունվում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված, նախագիծըշրջանառությունից հանվում է, ? նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ,քան վեց ամիս հետո:

10. Ազգային ժողովի նախագահը վարչապետին անվստահություն հայտնելու մասինԱզգային ժողովի որոշումն ստորագրում ? հրապարակում է անհապաղ:

Հոդված 153. Սահմանադրության սահմանված պայմաններըխախտելու դեպքում Ազգային ժողովի կողմից ընտրված պաշտոնատար անձանց լիազորություններիդադարեցման կարգը

1. Սահմանադրության95-րդ հոդվածով պատգամավորների համար սահմանված անհամատեղելիության պահանջներիցոր?է մեկը խախտելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության? ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամներիլիազորությունները կարող են դադարեցվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայիհանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Օրենքով սահմանված  դեպքերում գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու,ինչպես նա? սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերից բացի, Սահմանադրությամբկամ օրենքով սահմանված որ?է այլ պայման խախտելու դեպքում Կենտրոնական ընտրականհանձնաժողովի, Հեռուստատեսության ? ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատիկամ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման վերաբերյալԱզգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:Նախագիծն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետ?յալ տարբերությամբ՝հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ ? հարցերին պատասխանել,ինչպես նա? եզրափակիչ ելույթ ունենալ նախագծում նշված պաշտոնատար անձը:

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Սահմանադրությանպայմաններից որ?է մեկը խախտելու վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողովէ ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքովսահմանված կարգով:

4. Եզրակացությունը ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովինախագահն ապահովում է դրա տրամադրումը պատգամավորներին, իսկ եզրակացությունումնշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցը քննարկվումէ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:

5. Եզրակացությունում նշված պաշտոնատար անձն առնվազն մեկ շաբաթ առաջ գրավորտեղեկացվում է Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման մասին: Նրա բացակայությանդեպքում հարցի քննարկումը հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որիցհետո այն քննարկվում է հաջորդ հերթական նիստերում՝ անկախ նրա ներկայությունից:

6. Եզրակացությունում նշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցմանմասին հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետ?յալ տարբերությամբ՝որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայիհանձնաժողովի նախագահը, որից հետո ելույթ կարող է ունենալ ? հարցերին պատասխանելեզրակացությունում նշված պաշտոնատար անձը:

7. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում Բարձրաստիճան պաշտոնատարանձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ եզրակացությունումնշված պաշտոնատար անձի լիազորությունների դադարեցման մասին հարցը:

8. Գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու մասին, ինչպես նա? Կենտրոնականընտրական հանձնաժողովի անդամի, Հեռուստատեսության ? ռադիոյի հանձնաժողովիանդամի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորություններըդադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ,պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ Կենտրոնականբանկի խորհրդի մյուս անդամների լիազորությունները դադարեցնելու  վերաբերյալորոշումը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 153.1. Ազգային ժողովի կողմից նշանակված ինքնավար մարմիններիանդամների լիազորությունների դադարեցման կարգը

1. Ազգային ժողովի կողմից նշանակված ինքնավար մարմնի անդամի լիազորություններնօրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում կարող են դադարեցվել Ազգայինժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում եւ շրջանառության մեջ էդրվում ընդհանուր կարգով:

2. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման հարցն Ազգայինժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149?րդ հոդվածի 2?րդ մասով սահմանվածկարգով, հետեւյալ տարբերությամբ` հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող էունենալ, հարցերին պատասխանել, ինչպես նաեւ եզրափակիչ ելույթ ունենալ Ազգայինժողովի որոշման նախագծում նշված ինքնավար մարմնի անդամը:

3. Ինքնավար մարմնի անդամի լիազորությունների դադարեցման մասին Ազգայինժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուրթվի ձայների մեծամասնությամբ:
(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)
 
 

ԲԱԺԻՆ 7

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 29

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 154. Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը

1. Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե՝

1) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

4) նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժիմեջ է մտնել.

5) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալդատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել.

6) նա տվել է հրաժարական:

2.Պատգամավորն իր հրաժարականը ներկայացնում է Կանոնակարգի155-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-ից 6-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ համապատասխանփաստաթղթերի հիման վրա, կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարմանմասին արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը ? մեկ շաբաթվաընթացքում ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հոդված 155. Պատգամավորի հրաժարական տալու կարգը

1.Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնումէ Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

2. Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորըգրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահնայդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորություններիդադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում ? հրապարակումէ Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականըհամարվում է ընդունված:
 


ԳԼՈՒԽ 30

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 156.  Մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկություններիառնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորություններըդադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը

1. Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազնկեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելուհարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը,ինչպես նա? կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

2. Պատգամավորի մասնակցությունը քվեարկություններին Աշխատակարգովսահմանված կարգով հաշվառում է Աշխատակազմը:

3. Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի,եթե՝

1) (կետն ուժը կորցրել է 17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված՝ հարգելիպատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Աշխատակազմի ղեկավարիններկայացվում է համապատասխան փաստաթուղթ.

3) նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման.

4) նա ձերբակալվել է, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվելէ կալանքը, ? նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել էքրեական հետապնդումը դադարեցնելու որոշում.

5) նա զբաղեցնում է պատգամավորի կարգավիճակով պայմանավորված պաշտոն, ?բացակայությունը պայմանավորված է իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ.

6) շահերի բախում առաջանալու դեպքում նա «Հայաստանի Հանրապետության պատգամավորիգործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվածկարգով հանդես է եկել տվյալ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու մասինհայտարարությամբ.

7) խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը քվեարկությունից առաջ Ազգայինժողովի նիստում հանդես է եկել տվյալ քվեարկությանը   մասնակցելուց՝խմբակցության  հրաժարվելու մասին  հայտարարությամբ: Խմբակցությունըկարող է քվեարկություններին մասնակցելուց  հրաժարվել Ազգային ժողովիտվյալ գումարման միայն մեկ նստաշրջանում.

8) նա զրկվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից:

4. Եթե տեղեկանքի համաձայն պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքումքվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա Ազգային ժողովինախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է Խորհրդինիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարանդիմելու մասին հարցով, ? անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին:

5. Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկշաբաթով ? վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրվածԽորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

6. Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվումէ առանձին: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորըկարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով:

7. Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդըպատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարանդիմելու մասին որոշում՝

1) ընդունում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկումէ Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննությանընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը,ազգանունը.
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

2) չի ընդունում, ապա Սահմանադրության169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուրթվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորիլիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Հոդված 157. Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելուդեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրականդատարան դիմելը

1. Սահմանադրության95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում սույն հոդվածով սահմանվածկարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նա? կարող են դիմելպատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, եթե՝

1) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովնԱզգային ժողով է ներկայացրել պատգամավորի կողմից Սահմանադրության95-րդ հոդվածի պահանջները խախտելու վերաբերյալ եզրակացություն.

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ապօրինիձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորի նկատմամբ նշանակվելէ տուգանք.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ձեռնարկատիրականգործունեությանն ապօրինի մասնակցելու համար պատգամավորը զրկվել է որոշակիպաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորըենթարկել է վարչական պատասխանատվության:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ ? 3-րդ կետերով նախատեսված դեպքերումհամապատասխան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ շաբաթվաընթացքում, իրավասու դատարանը դատավճռի պատճենն ուղարկում է Ազգային ժողովինախագահին:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում համապատասխանորոշումն ընդունելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իրավասու մարմինը որոշման պատճենն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համապատասխան փաստաթուղթնստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հրավիրումէ Խորհրդի նիստ՝ փաստաթղթում նշված պատգամավորի լիազորությունները դադարեցնելուհարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, ? այդ մասին անհապաղ գրավորտեղեկացնում պատգամավորին:

5.Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է մեկշաբաթով ? վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրվածԽորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:

6. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունըԽորհրդի նիստում ներկայացնում է հանձնաժողովի նախագահը, իսկ սույն հոդվածի1-ին մասով նախատեսված մյուս հիմքերը՝ Ազգային ժողովի նախագահը: Հարցի քննարկմանընթացքում՝ համապատասխան փաստաթղթում նշված պատգամավորը կամ նրա լիազորածայլ անձը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչելույթով:

7. Հարցի քննարկման ավարտին քվեարկության է դրվում պատգամավորի լիազորություններըդադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:

8. Եթե հարցի քննարկումն սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Խորհուրդըպատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարանդիմելու մասին որոշում՝

1) ընդունում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկումէ Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննությանընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող պատգամավորիանունը, ազգանունը.

2)  չի ընդունում, ապա Սահմանադրության169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պատգամավորների ընդհանուրթվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորիլիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
 
 

ԲԱԺԻՆ 8

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 31

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

Հոդված 158. Միջխորհրդարանական համաձայնագրերը ? բարեկամական խմբերը

1. Ազգային ժողովը կարող է այլ երկրի օրենսդիր կամ բարձրագույն ներկայացուցչականմարմնի հետ կնքել միջխորհրդարանական համաձայնագիր, որով կարգավորվում են բարեկամության? համագործակցության, փորձի փոխանակման, փոխօգնության, խորհրդարանական բարեկամականխմբեր կազմելու, պատվիրակությունների փոխանակության ? այլ հարաբերություններ:

2. Միջխորհրդարանական համաձայնագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն,որը ձ?ակերպվել է համաձայնագրի, հուշագրի, արձանագրության կամ միջազգայինասպարեզում ընդունված այլ անվամբ փաստաթղթի տեսքով:

3. Միջխորհրդարանական համաձայնագիրը Խորհրդի համաձայնությամբ՝ ստորագրումէ Ազգային ժողովի նախագահը:

4. Միջխորհրդարանական համաձայնագիր կնքելու կամ խորհրդարանական բարեկամականխումբ ստեղծելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Ազգային ժողովի նախագահը,նրա տեղակալները, խմբակցությունները, մշտական հանձնաժողովները: Նախաձեռնությունըքննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում ? տասնօրյա ժամկետում ներկայացվումԱզգային ժողովի նախագահին:

ԳԼՈՒԽ 32

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 159. Ազգային ժողովի ծախսերը

1. Ազգային ժողովի ծախսերը կազմում են պետական բյուջեի ծախսերի մասը ?պետք է ապահովեն Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

2. Ազգային ժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի (ծախսերինախահաշվի նախագծի) կազմման աշխատանքները համակարգում է Ազգային ժողովի նախագահը:

3. Աշխատակազմը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետայինգործընթացը սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուրտարի կազմում ու Կառավարություն է ներկայացնում Ազգային ժողովի առաջիկա տարվաբյուջետային ֆինանսավորման հայտը (այսուհետ` բյուջետային հայտը) առաջիկա տարվապետական բյուջեի նախագծում ներառելու համար:

4. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում անփոփոխ,իսկ առարկության դեպքում` փոփոխված ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում:Կառավարությունը բյուջետային հայտը պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացնումէ Ազգային ժողով, նա? բյուջետային հայտի նկատմամբ իր փոփոխությունների հիմնավորումը:

5. Ազգային ժողովի բյուջետային միջոցներն օրենքով սահմանված կարգով տնօրինումէ Ազգային ժողովի նախագահը: Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի նախագահըԿառավարության սահմանած կարգով կարող է կատարել Ազգային ժողովի կողմից իրականացվողյուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված` հատկացումներիընդհանուր գումարի 15 տոկոս չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ`բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջ?:

Հոդված 160. Աշխատակազմը

1. Ազգային ժողովի ? նրա մարմինների  լիազորությունների ու գործառույթներիիրականացմանն ուղղված մասնագիտական սպասարկումը, այդ թվում՝ Ազգային ժողովիքննարկմանը ներկայացվող նախագծերի կամ այլ փաստաթղթերի ձ?ակերպմանն ուղղվածմասնագիտական աջակցությունը, ինչպես նա? նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Աշխատակազմը, որն ստեղծվում է օրենքով սահմանված կարգով ?գործում է օրենքների ? իր կանոնադրության հիման վրա:

2.  Աշխատակազմում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որիառանձնահատկությունները սահմանվում են Կանոնակարգով ? «Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքով:

Հոդված 161. Խմբակցությունների գործունեության ապահովումը

1. Աշխատակազմն Ազգային ժողովի նստավայրում խմբակցություններին ապահովումէ  նրանց աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ միջոցներով:

2. Խմբակցության գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնումեն խմբակցության գործավարը ? փորձագետները, որոնք աշխատանքի են ընդունվումժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ,կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նա? նրա հանձնարարությամբ աջակցումեն խմբակցության աշխատանքին:

3. Մինչ? 14 անդամ ունեցող խմբակցությունն ունենում են Աշխատակազմի հաստիքացուցակովսահմանված մեկ գործավար ? երեք փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները`մեկ գործավար ? չորս փորձագետ:

Հոդված 162. Հանձնաժողովների գործունեության ապահովումը

1. Աշխատակազմը Ազգային ժողովի հանձնաժողովներին ապահովում է  նրանց գործունեության համար անհրաժեշտ միջոցներով:

2. Մշտական հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումն իրականացնումէ հանձնաժողովի քարտուղարությունը, որը Աշխատակազմի ստորաբաժանում է, գործումէ մշտական հանձնաժողովի աշխատակարգով ? Աշխատակազմի կանոնադրությամբ սահմանվածկարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի ղեկավարությամբ:
(փոփ.17.01.2018 ՀՕ-50-Ն)

3. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակովսահմանված մեկ համակարգող փորձագետ, առնվազն երկու փորձագետ (մասնագետ) ?մեկ գործավար (օգնական): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) աշխատանքիէ ընդունվում ? ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ,իսկ համակարգող փորձագետը ? մյուս փորձագետները (մասնագետները)՝ Ազգային ժողովիաշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան: Մշտականհանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

4. Վերակազմակերպված կամ անվանափոխված մշտական հանձնաժողովների փորձագետների(մասնագետների) իրավական վիճակը որոշվում է «Հայաստանի Հանրապետության Ազգայինժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքով սահմանված կարգով:

5. Առանձին օրենքի նախագծի հարցով ժամանակավոր հանձնաժողովի, ինչպես նա? քննիչ հանձնաժողովի գործունեության  մասնագիտական սպասարկումն իրականացնումեն համապատասխան հանձնաժողովի անդամների վճարովի հիմունքներով աշխատող օգնականներըկամ Աշխատակազմի համապատասխան մասնագետները:

6. Մինչ? պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելըպատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն ուսումնասիրում ? երկշաբաթյաժամկետում խմբակցություններին եզրակացություն  է ներկայացնում Աշխատակազմիիրավասու փորձագետը (մասնագետը), որը հանձնաժողով ստեղծվելուց հետո իրականացնումէ հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը: Աշխատակազմի իրավասուփորձագետը (մասնագետը) աշխատանքի է ընդունվում ? ազատվում աշխատանքից Ազգայինժողովի աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 163. Բյուջետային գրասենյակը

1. Սահմանադրության111-րդ հոդվածի 1-ին մասով Ազգային ժողովին վերապահված վերահսկողականլիազորությունների, ինչպես նա? Կանոնակարգի 20-րդ գլխով , 114-118-րդհոդվածներով սահմանված դրույթների արդյունավետ իրականացմանը նպաստելու? պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին մասնագիտականաջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու համար կազմավորվում է Բյուջետայինգրասենյակ, որն օժտված է գործառութային անկախությամբ:

2. Բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը ? մշտադիտարկումըիրականացնում է  իրավասու մշտական հանձնաժողովը:

3. Բյուջետային գրասենյակը գործում է Կանոնակարգին, Աշխատակարգին ? իր աշխատակարգին համապատասխան:

Հոդված 164. Ազգային ժողովի ? նրա մարմինների գործավարությունը

1. Կանոնակարգով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվածնախագծերը ? այլ փաստաթղթերը ենթակա են պարտադիր գրանցման:

2. Շրջանառության մեջ դրված Սահմանադրության փոփոխությունների, այլ օրենքների,ինչպես նա? Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների ? ուղերձներինախագծերը գրանցվում են Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերիռեեստրում:

3. Նախագծերի ? այլ փաստաթղթերի գրանցման, ինչպես նա? Ազգային ժողովումշրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրի ? Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետայինկայքի վարումն Աշխատակարգովսահմանված կարգով իրականացնում է  Աշխատակազմը:

Հոդված 165. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը

1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր տպագիր օրգանները:

2. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների հրապարակային նիստերը, ինչպեսնա? խորհրդարանական  լսումներն առցանց հեռարձակվում են Ազգային ժողովիպաշտոնական ինտերնետային կայքում:

3 Կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ ? 5-րդկետերում նշված նիստերի տեսագրություններն Աշխատակարգովսահմանված կարգով՝ հաջորդ օրն ամբողջությամբ ցուցադրվում են հեռուստատեսությամբ:

ԲԱԺԻՆ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 33

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 166. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջիննստաշրջանի բացման օրվանից, բացառությամբ՝ 5?րդ հոդվածի2?րդ մասի 4.1?ին կետի , 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդկետի , 38-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ ? 13-15-րդ կետերի , 47-րդ , 48-րդ , 50-րդհոդվածների , 64-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի , 74-րդհոդվածի , 76-րդ հոդվածի 2-րդ մասի , 83-րդհոդվածի 4-րդ մասի , 93-րդ հոդվածի , 103-107-րդհոդվածների , 109-րդ , 115-րդ հոդվածների , 121-րդհոդվածի 11-րդ, 13-րդ ? 14-րդ մասերի , 127-րդ , 130-րդ , 131-րդ , 133-րդհոդվածների , 139-143-րդ հոդվածների , 145-րդհոդվածի այն մասերի, որոնք վերաբերում են գլխավոր դատախազի, Հաշվեքննիչպալատի նախագահի ? մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների? խորհրդի մյուս անդամների, Հեռուստատեսության ? ռադիոյի հանձնաժողովի անդամներիընտրությանը, 146-րդ , 151-րդ , 152-րդհոդվածների , 153-րդ հոդվածի այն մասերի, որոնք վերաբերումեն գլխավոր դատախազին պաշտոնանկ անելուն, Հաշվեքննիչ պալատի նախագահի ? մյուսանդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների ? խորհրդի մյուսանդամների, Հեռուստատեսության ? ռադիոյի հանձնաժողովի անդամների լիազորություններիդադարեցմանը, 7-րդ ? 19-րդ գլուխների ,ինչպես նա? Սահմանադրության108-րդ հոդվածին , 113-րդհոդվածի  2-րդ մասին , 115-րդ , 117-120-րդ , 122-րդհոդվածներին ? 5-8-րդ , 12-15-րդ գլուխներին առնչվող մյուս դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նորընտիրՀանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակումեն գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համաձայն՝ «Ազգայինժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-իՀՕ-308 օրենքով սահմանված համապատասխան դրույթները:
(լր.17.01.2018 ՀՕ-50-Ն)

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ազգայինժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-իՀՕ-308 օրենքը , բացառությամբ՝

1) այն դրույթների, որոնք սույն հոդվածի 1-ին մասի համաձայն շարունակումեն գործել մինչ? նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնմանօրը.

2) 1-ինհավելվածի 3-րդ ? 4-րդ գլուխների, ինչպես նա? 2-րդհավելվածի 2-րդ ? 3 գլուխների, որոնք շարունակում են գործել մինչ? Բյուջետայինգրասենյակի գործունեությանն առնչվող համապատասխան ակտերի ընդունումը:

ԳԼՈՒԽ 34
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 167. Անցումային դրույթներ

1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ՀայաստանիՀանրապետության Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասին ? սույն օրենքի 65-րդհոդվածի 4-րդ մասին համապատասխանեցվում ? այդ մասով ուժի մեջ է մտնումմինչ? հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը:

2. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սույնօրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասին ? 157-րդհոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխանեցվում ? ուժի մեջ է մտնումմինչ? հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը:

3. Սահմանադրության125-րդ ? սույն օրենքի 139-րդ հոդվածներով սահմանվածկարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետությաննախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, ? ոչ ուշ, քան 30 օրառաջ: Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել Հանրապետությաննախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 օր, ? ոչ ուշ, քան 40օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետությաննախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Սույն մասով սահմանվածժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում Հանրապետության նախագահի առաջինընտրության մասին հարցը քննարկվում է սույն օրենքի 50-րդ հոդվածի2-րդ ? 4-6-րդ մասերով սահմանված կարգով գումարված Ազգային ժողովի հատուկնիստում:




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

14.01.2017
ՀՕ-9
21.12.2017 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին
17.01.2018 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
07.02.2018 «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS