National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
19.06.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.06.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երեւան է ժամանել    մասնակցելու  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում  տեղի ունեցող ԵԽ Տեղակա...

18.06.2013
Խորհրդարանը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
  Հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը վերսկսեց  արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները  շարունակեցին ներկայացնել իրենց տեսակետները  ՀՀ վերահսկիչ պալատի  2012 թվականի  տարեկան հաշվետվության վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՎՊ հաշվետվությունում արձանագրված...

18.06.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպանին
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց Հայաստանում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին:  Դեսպանը  հավաստիացրեց խորհրդարանի նախագահին, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կնպաստի  ռուս-հայկական հարաբերությունների հետագա խորացմանը : Շնորհավորելով  եւ...

17.06.2013
ԱԺ նախագահը շնորհավորեց վետերանին
Մայիսի 9-ին՝  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը,  «Հաղթանակ»  զբոսայգում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ տեղեկացել էր, որ հունիսի 17-ին  լրանում է նրանցից  մեկի՝  Ռոզալիա Աբգարյանի ծննդյան 90 ամյակը: Խորհրդարանի ղեկավարը  լեգենդար ...

17.06.2013
Ազգային ժողովն սկսեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 17-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց արտահերթ նստաշրջան անցկացնելու եւ արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասի...

17.06.2013
Երիտասարդական խորհրդարանի անդամները այցելեցին ԼՂՀ
Հունիսի 14 եւ 15-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի անդամներ Հովիկ Եվրեյանը, Տիգրան Խաչիկյանը, Կարեն Ամիրյանը, Հովհաննես Թորոսյանը, Ավետիք Հարությունյանը այցելեցին ԼՂՀ: Հունիսի 14-ին նրանց ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդիպման արդյունքո...

17.06.2013
Աժ հանձնաժողովների նիստերում
Հունիսի 17-ին նիստեր գումարեցին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց երկու համաձայնագրի, որոնք կընդգրկվե...

14.06.2013
Հունիսի 17-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի հունիսի 17-ին ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով : 1. «Հայաստանի Հ...

14.06.2013
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց էստոնացի խորհրդարանականների հետ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 14-ին ընդունեց Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք ...

14.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Քուվեյթի դեսպանին
Հունիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին: Դեսպանը խորհրդարանի նախագահին փոխանցեց Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահադ ալ-Ռաշիդի պաշտոնական այցով Քուվեյթ այցելելու հրավերը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյան...

14.06.2013
Հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հունիսի 14-ին հանդիպեց ԵԱՀԿ կառավարման եւ ֆինանսավորման խորհրդատվական խմբի անդամներին, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ անդամ 18 երկրներ: Խորհրդատվական խմբի անդամները տեղեկացրին, որ տարածաշրջանային ի...

13.06.2013
Ավարտվեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանը
Հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը»: Խորհրդարանը նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում...

12.06.2013
Ազգային ժողովի նիստում
Հունիսի 12-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ առաջին ընթերցմամբ ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը: Այնուհետեւ ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ օրն ընդհատված Հայաստանի Հանրապետության 201...

11.06.2013
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց   «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի քննարկումը: Հարցի վերաբերյալ պատգամավորները շարունակեցին ներկայացնել իրենց տեսակետները: Պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Զարուհի Փ...

11.06.2013
Պարզաբանում
Հերթական անգամ ստիպված ենք ցավով արձանագրել այն անպատասխանատու վերաբերմունքը, որ դրսեւորում են որոշ լրատվամիջոցներ եւ լրագրողներ՝ հետեւողականորեն փորձելով սեփական վարկանիշը բարձրացնել էժանագին սենսացիաների միջոցով: Ցավոք, հերթական անգամ այդպես է վարվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը «ԱԺ-ի ատկա...

10.06.2013
Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգի մասին ԱԺ որոշումները հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված օրինագծերը: ԱԺ պատգամավորներ...

10.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին
«Խոր ցավով տեղեկացանք սույն թվականի հունիսի 6-ին Աֆղանստանի Հելմանդ նահանգում տեղի ունեցած անմարդկային ու դաժան ահաբեկչության  մասին, որին զոհ գնացին խաղաղապահ բարձր առաքելություն իրականացնող վրաց յոթ զինծառայողներ: Այս ողբերգական իրադարձության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժող...

08.06.2013
Երիտասարդական խորհրդարանի անդամները այցելեցին զորամաս
Հունիսի 8-ին Երիտասարդական խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելեցին Նուբարաշենի զորամասերից մեկը ։ Զինվորական  ակումբում կայացած հանդիպման ժամանակ Երիտասարդական խորհրդարանի նախագահող Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց նպատակն է ...

07.06.2013
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Հունիսի 7-ին ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղ...

07.06.2013
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 10-13-ը ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծե...

07.06.2013
Խորհրդարանական լսումներ
Հունիսի 7-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի մշակած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերե...

06.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշի հետ
Ռիգայում հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշը: Ողջունելով Հայաստանի ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին` Լատվիայի նախագահը բարձր գնահատեց հայ-լատվիական փոխգործակցության ներկա մակարդակը, Հայաստանի եւ Լատվիայի  միջ...

06.06.2013
Պարզաբանում
«Հրապարակ» թերթի հունիսի 6-ի համարում տպագրված՝ «Արգամիչը պաշտպանել է Լիսկային» հրապարակման կապակցությամբ հիշեցնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում: Հետեւաբար, ԱԺ նախագահը որեւէ կերպ չէր կարող մասնակցել Գորիսում տեղի ունեցած դեպքի շուրջ քննար...

05.06.2013
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն
Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 5-ին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ: ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի  վարչապետը  քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը,  երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներու...

05.06.2013
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հունիսի 5-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Սերգեյ Օվերչենկոյի հետ: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի երկկողմ փոխգործակց...

05.06.2013
Ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում
Հունիսի 5-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի...

05.06.2013
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
Հունիսի 5-ին տեղի ունեցած ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, քննարկվեցին եւ ԱԺ գարնանային ու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացան 10 միջազգային պայմանագրեր: ՀՀ տրանսպ...

05.06.2013
Մամուլի ասուլիս ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 22-րդ նիստի վերաբերյալ
Հունիսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Կարեն Բոթոյանը մանրամասներ հաղորդեցին Հայաստանի խորհդարանական պատվիրակության մասնակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում կայացած նիստերի մասին: Մայիսի 28-ին Ռուսաստանի Դ...

04.06.2013
Սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն
Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն: Պաշտոնական պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կոր...

04.06.2013
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը
Հունիսի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Օրակարգը հաստատելուց հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին «Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարե...

04.06.2013
2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները` ԱԺ մշտական հանձնաժողովներում
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային տնտեսության ոլորտներին վերաբերող «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկ...

04.06.2013
Խորհրդարանական լսումներ՝ նվիրված արհեստակցական միությունների գործունեության երաշխիքներին
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի» օժանդակությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Ար...

03.06.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության վերաբերյալ քննարկումները
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2012 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլո...

03.06.2013
Մամուլի ասուլիս Եվրանեսթ ԽՎ երրորդ լիագումար նիստի վերաբերյալ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության` մայիսի 27-29-ը Բրյուսել կատարած այցի արդյունքները հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: ...

03.06.2013
Տեղեկատվություն
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը` ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի օժանդակությամբ, 2013 թվականի հունիսի 4-ին` ժամը 11.00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կազմակերպում է «Արհեստակցական միու...

03.06.2013
Տեղեկատվություն
Հունիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից՝ Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: ...

01.06.2013
ՀՀ ԱԺ նախագահը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի: Խորհրդարանի ղեկավարը հավատարիմ իր որդգրած սկզբունքներին ու բարի ավանդույթներին, ամեն տարի երեխաներին շնորհավորում է առանձնահատուկ ջեմությամբ ու հոգատարությամբ: Մայրաքաղաքի մանկանան զբոսայգում տիրող մթնոլորտն առավե...

01.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մաղթում եմ ձեզ անհոգ ու զվարթ մանկություն, լուսավոր ու պայծառ պատանեկություն: Տա Աստված, որ ծնողական սիրով ու հոգատարությամբ, ընկերական նվիրվածությամբ, աշակերտական հետաքրքրությամբ ու ձգտումներով իմաստավորվի ձ...

01.06.2013
Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը
Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-6-ը եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապե...

01.06.2013
Տեղեկատվություն
Հունիսի 3-ին ժամը 12:00-ին ԱԺ «Կարմիր դահլիճում» տեղի է ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...

01.06.2013
ԵԽԽՎ պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հունիսի 1-ին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, փոխնախագահ Ռընե Ռուքեն եւ վեհաժողովի պատվիրակները ԵԽԽՎ պատվավոր անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ե...

31.05.2013
ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 22-րդ նիստը
Մայիսի 28-ից 30-ը Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի Պրոխորովկա քաղաքավանի պատմամշակութային կենտրոնում մայիսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության ...

31.05.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Մայիսի 31-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Յաննիս Դրաղասակիսի եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կա...

31.05.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2012 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության քննարկումները
Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2012 թվականին ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմիններին հատկացված եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղ...

31.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ փոխնախագահ Ռընե Ռուքեին
Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեին: Զրուցակիցները բարձ գնահատեցին բոլոր ուղղություններով կայուն զարգացող հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները:...

31.05.2013
Երեւանում տեղի ունեցավ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը
Մայիսի 31-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում իր աշխատանքը սկսեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր 85 պատվիրակ 35 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Անդորայից, Հունաստանից: ԵԽԽՎ նիստում ողջույն...

31.05.2013
Աշխատանքային խորհրդակցություն հանձնաժողովում
Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավուն...

31.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի ելույթը ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում
«Հարգարժան պարոն նախագահ, Հարգելի արտաքին գործերի նախարար, Հարգելի գործընկերներ, Տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Հուսով եմ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի անցկացումը...

30.05.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2012 թվականի բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Մայիսի 30-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված ֆինանսական եկամուտների եւ ծախսերի կատարողականը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխ...

30.05.2013
Հանդիպում ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամների հետ
Մայիսի 30-ի ՀՀ Աժ Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Քուվեյթի խորհրդարանի պատգամավորների հետ: Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբի անունից ողջունելով հյուրերին՝ բարեկամական խմբի ղեկավար Արաիկ Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնեց Հայաստան այցի համար: Կարեւորելով երկկողմ հարաբերութ...

30.05.2013
Հանդիպում Քուվեյթի Պետության ԱԺ նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ
Մայիսի 30-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները հանդիպեցին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ: ...

30.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդին
Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդին: Ողջունելով հյուրին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, ո...

30.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան- Կլոդ Մինյոնին
Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին, ով Երեւան է ժամանել մասնակցելու ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի նիստերին: Ողջունելով պարոն Մինյոնի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար շ...

29.05.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվեցին «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
Մայիսի 29-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվեցին «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին մասնակցում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ: ՀՀ վարչապետ...

29.05.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Նորվեգիայի դեսպանին
Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Կնուտ Հաուգեին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայ-նորվեգական միջպետական հարաբերություններում ունեցած ներդրումի համ...

29.05.2013
Երեւանում տեղի կունենան ԵԽԽՎ Բյուրոյի եւ ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստերը
Մայիսի 30-ին եւ 31-ին Երեւանում տեղի կունենան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի եւ ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստերը: ...

29.05.2013
Հայաստան կժամանի ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը
Մայիսի 29-ի երեկոյան եռօրյա այցով Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Այցի ընթացքում ԵԽԽՎ նախագահը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ԵԽԽվ նախագահը կմասնակցի Երեւանում կայանալիք ԵԽԽ...

29.05.2013
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Մայիսի 29-ի երեկոյան քառօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահ...

29.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, սենատորներ Անրի Դը Ռենկուրը եւ Բեռնար Սոժեն: Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը` պարոն Աբրահամյան...

28.05.2013
Մայիսի 28-ը՝ Հանրապետության տոն
Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի եւ Սարդարապատի հերոսամարտի 95-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն-Ս-Օ- Տ-Տ- Գարեգին Երկրորդը, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, պաշտոնատ...

27.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնն ավարտվեց
Մայիսի 27-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգը: Այս անգամ փառատոնը նվիրված էր մեծանուն բանաստեղծներ Պարույր Սեւակին եւ Համո Սահյանին: Նշենք, որ 6 տարի առաջ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ...

27.05.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույց
1. Չորեքշաբթի, 29 մայիսի 2013թ., ժ.10.00 Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ ...

26.05.2013
Այցելություն հենակետեր
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 26-ին այցելեց Վայոց Ձորի Արենի եւ Խաչիկ համայնքների սահմանապահ հենակետեր։ Նպատակն էր տեղում ծանոթանալ դիրքերում ծառայություն անցնող զինվորների առօրյային, նրանց մարտական պատրաստվածությանը...

25.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցահանդեսի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 25-ին մասնակցեց Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ «Նարեկացի» արվեստի միության կազմակերպած՝ «Հետքերով որբերի հայոց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հ...

25.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Յուրի Սուվարյանին ծննդյան 70-ամյակի առթիվ
Հարգելի պարոն Սուվարյան,  ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ: Ձեզ ճանաչում են որպես պրոֆեսիոնալի ու գիտնականի, ով ծանրակշիռ ներդրում ունի մեր երկրի տնտեսագիտական մտքի  ու կրթական համակարգի զարգացման գործում եւ այսօր էլ շարունակում է նույն եռանդով մասնակցել մասնագետների նո...

24.05.2013
Խորհրդարանում քննարկվեցին կարկտահարության հետեւանքների վերացմանն ուղղված քայլերը
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 24-ին անցկացրեց խորհրդարանական լսումներ՝ քննարկելու կարկտահարության հետեւանքների վերացմանն ուղղված քայլերը: Լսումներին ներկա  էին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Արմավի...

24.05.2013
Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան վեցերորդ մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլը
Մայիսի 24-ին Գեղարդի վանքի տարածքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան վեցերորդ մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլը: Փառատոնն այս տարի նվիրված է Համո Սահյանին եւ Պարույր Սեւակին: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրա...

24.05.2013
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ
Սիրելի շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ: Դպրոցն ավարտելը կարեւոր սահմանագիծ է յուրաքանչյուր մարդու համար, որից հետո նա կանգնում է ավելի ինքնուրույն, ավելի վճռորոշ ու հասուն կյանքի շեմին: Ձեզ սպասվում են ոչ միայն գիտելիքների, այլեւ հոգու եւ կամքի քննությ...

23.05.2013
Քննարկում Ազգային ժողովում
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում  պատգամավորների եւ կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ գազի սակագնի բարձրացման հետ կապված քննարկում: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր ելույթում անդրադարձավ գ...

23.05.2013
Կառավարության ծրագիրը հավանության արժանացավ
Ազգային ժողովում մայիսի 23-ին շարունակվեց կառավարության ծրագրի քննարկումը: Մինչ մտքերի փոխանակությանն անցնելը ՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ»  քաղաքականության  շրջանակներում ԱԺ նիստին ներկա  «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ ծրագրում ընդգր...

23.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Շվեյցարիայի դեսպանին
Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Շվեյցարական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին հայ-շվեյցարական հարաբերությունները գրանցել են աննախադեպ զ...

23.05.2013
Դպրոցականները հանդիպեցին Արտակ Դավթյանի հետ
Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 23-ին հանդիպեց «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ «Իրավական իրազեկման դպրոցական ակումբներ» ծրագրով Երեւանի 10 ավագ դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների հետ: Դպրոցականները ...

23.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ԱԺ նիստում «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկման ժամանակ
«Հարգելի գործընկերներ, Կառավարության հարգելի անդամներ, Ցանկացած երկրի կառավարության գործունեության ծրագիրն այն հիմնական քաղաքական փաստաթղթերից մեկն է, որի շուրջ խորհրդարանում տեղի ունեցող քննարկումները ցույց են տալիս տվյալ երկրում առկա ոչ միայն գլոբալ հիմնախնդիրները, զարգացման հիմնական ուղղություննե...

22.05.2013
Շարունակվեցին «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումները
Մայիսի 22-ին Ազգային ժողովը շարունակեց աշխատանքը: Պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ նիստին ներկա Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված  Երեւանի եւ Արմավիրի դպրոցների ...

22.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին
Հարգարժան պարոն Ազնավուր, սիրելի Մաեստրո, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու  Ձեզ ծննդյան 89-ամյակի առթիվ:  Աշխարհում չկա մի անկյուն, որտեղ չգնահատվի եւ չմեծարվի Ձեր արվեստը, որի միջոցով Դուք շարունակ քարոզում եք համամարդկային բարձրագույն արժեքներ՝ սեր, բարոյա...

22.05.2013
«Բաց դաս» ծրագրով խորհրդարանում էին Երեւանի եւ Արմավիրի դպրոցականներ
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 22-ին հանդիպեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված՝ Երեւանի եւ Արմավիրի դպրոցների սաների հետ: Հանդիպման ըն...

21.05.2013
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը
Մայիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը: Մինչ մտքերի փոխանակությանն անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» քաղաքականության շրջանակներում ԱԺ նիստին ներկա «Ջինիշյան հիշատակի հիմնադր...

21.05.2013
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 21-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի տնօրեն Շոն Մակնելիի հետ: Խոսելով նախորդ տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի կողմից խորհրդարանում իրականացված...

21.05.2013
Դպրոցականները հանդիպեցին Արտակ Դավթյանի հետ
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 21-ին հանդիպեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված՝ Երեւանի եւ Էջմիածնի տարբեր դպրոցների աշակերտների ու նր...

21.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության դեսպանին
Մայիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր  դեսպան Էմիլիո Ռատմիռ Լոսադա Գարսիային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-կուբայական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշեց, ո...

20.05.2013
ՀՀ Ազգային ժողովն սկսեց «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումը
Ազգային ժողովն սկսեց մայիսի 20-23-ի  քառօրյա նիստերի աշխատանքը: Նախքան նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը ներկայացնելը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ մայիսի 23-ին,  ժամը 18.30-ին իր նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա գազի սակագնի  բարձրացմ...





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS