«Սիրելի՛ գործընկերներ,
ուրախ ենք հյուրընկալել ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին Ազգային ժողովի հարկի տակ: Այս հավաքն առաջինն է, որն անց է կացվում նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունից հետո, երբ մեր պետության քաղաքացիները ոտքի կանգնեցին կյանքի կոչելու մեր հավաքական իղձերը՝ ապրելու ինքնիշխան, ժողովրդավարական, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող երկրում: Եւ սա այն պատգամն է, որ բոլորս՝ յուրաքանչյուր հանրային ծառայող, պարտավոր ենք կյանքի կոչել:
Սա անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետության զարգացման կարեւորագույն հանգրվաններից մեկն է: Այն պիտի առիթ դառնա, որպեսզի վերանայվեն, վերաիմաստավորվեն եւ արդյունքում վերահաստատվեն կամ անհրաժեշտության դեպքում էականորեն փոփոխվեն պետական ոլորտային քաղաքականությունները, այդ թվում արտաքին քաղաքականությունը: Այս ուղղությամբ, ինչպես եւ հայտարարվել էր, չեն եղել եւ չեն նախատեսվում աշխարհաքաղաքական ուղենիշների փոփոխություններ, բայց փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականություն վարելու ոճը թերեւս, առնվազն որովհետեւ եթե դեսպանները, օրինակ, մի յուրօրինակ առաջնագծում առանց զենքի պաշտպանում են երկիրը, նրանք չեն կարող նույն փաստարկային բազայով կամ նույն դիրքերից հանդես գալով կամ նույն մեթոդով ու բառակազմով պաշտպանեն այն, ինչն էականորեն փոխվել է: Իսկ Հայաստանն, արդեն ասացի, էականորեն փոխվել է: Փոխվել է, դեռեւս գուցե ոչ բոլոր ուղղություններով վերջնական արդյունքների առումով, բայց հաստատապես այն արժեքների, այն գաղափարական, փիլիսոփայական հենքի առումով, որի վրա կառուցվում է պետությունը եւ նրա բոլոր ինստիտուտները, այն հենքի առումով, որի վրա կառուցվում են հասարակական հարաբերությունները:
Ըստ այդմ՝ Հայաստանն աշխարհին պիտի ներկայանա որպես ինքնիշխան, սեփական շահերը գիտակցող եւ համարձակորեն պաշտպանող, միեւնույն ժամանակ գործընկերային եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետեւ Հայաստանում արդեն ամրագրվել են ժողովրդավար պետություն կառուցելու երաշխիքները. Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտակցում է, որ հանդիսանում է իշխանության միակ աղբյուրը:
Օգտագործեք այս օրերին Հայաստանում գտնվելու փաստը եւ շփվեք փողոցում մեր քաղաքացիների հետ, այն քաղաքացիների հետ, որոնց ներկայացնում եք արտերկրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է, քան երբեւէ, զգում է իր` իշխանության աղբյուր լինելն ավելի, քան երբեւէ, պահանջատեր է, քան երբեւէ, հաստատակամ է, քան երբեւէ: Սա մեր աշխատանքում պիտի լինի առաջ մղող եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող կարեւորագույն գործոնը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին յուրաքանչյուրիցս ակնկալում է ամբողջապես այլ արժեքների վրա հիմնված գործողություններ: Այս առումով գտնում եմ, որ շատ խորհրդանշական է ընտրված դեսպանաժողովի անունը՝ «Արժեքներ գործողության մեջ: Հայաստանի շահերը արագ փոփոխվող աշխարհում»: Եվ իսկապես, այս արագ փոփոխվող աշխարհագրական փոփոխությունների համատեքստում Հայաստանի ինքնիշխանության շահերն առաջ մղելու համար անհրաժեշտ է անշեղորեն հետեւել ազգային եւ ժողովրդավարական արժեքներին եւ չհապաղել մեր գործողություններում: Իսկ դիպուկ եւ տեղին գործելու համար անհրաժեշտ է զգալ մեր պետության զարկերակը, ինչպես նաեւ արձանագրել այն կարեւորագույն իրադարձությունները, որոնք պայմանավորել են հայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների ողջ տրամաբանությունը:
Այս համատեքստում կցանկանայի եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հանգրվանային երկու այլ իրադարձությունների, որոնք անկյունաքարային են հայկական ժողովրդավարության համար, որն արդարացիորեն ձեր դիվանագիտական զինանոցում գտնվող կարեւորագույն գործիքներից մեկն է:
Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության անցումն է կառավարման խորհրդարանական մոդելին:
Երկրորդը՝ 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որոնք ոչ միայն բարձրագույն լեգիտիմություն ունեցան Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում, այլ նաեւ արժանացան ամենաբծախնդիր միջազգային գործընկերների ամենաբարձր գնահատականին:
Կարծում եմ՝ վերոնշյալ երկու իրադարձությունները պայմանավորում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` որպես ինստիտուտի եւ Ազգային ժողովի պատգամավորների` որպես այս ներկայացուցչակական մարմնի անդամների դերակատարությունը ոչ միայն Հայաստանի ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական կյանքում: Պատահական չէ, որ ելույթս սկսեցի հենց «հարգելի գործընկերներ» բառերով, որովհետեւ դահլիճում հավաքված թե՛ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, թե՛ Ազգային ժողովի պատգամավորները արտաքին քաղաքականության համատեքստում միեւնույն գործն են անում՝ արտերկրում ներկայացնելով մեր հայրենիքի շահերը: Վստահաբար տեղյակ եք, թե ինչ ծավալի աճ ունի եւ որքան է ինտենսիվացել խորհրդարանական դիվանագիտությունը, որն արդեն իսկ, թույլ տվեք ասել, մի քանի շոշափելի արդյունքներ է արձանագրել:
Փոխըմբռնում, փոխլրացում եւ փոխօգնություն: Ահա այն բանաձեւը, որն, ըստ իս, մեր համատեղ արդյունավետ աշխատանքի գրավականն է: Այստեղ հավաքված պատգամավորներն իհարկե պետք է հետեւեն արտգործնախարարության կողմից մշակված ուղենիշներին, առաջարկվող բանաձեւերին ու զանազան ձեւակերպումների իմաստային նրբություններին, բայց նրանք նաեւ պիտի մասնակից լինեն այդ ուղենիշների մշակմանը: Նրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Կարող եմ վերաձեւակերպել՝ նրա՛նք են իրենց առաջնային մանդատով ներկայացնում Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այս ամիսների ընթացքում արդեն իսկ ունենք արդյունավետ համագործակցության հաջողության պատմություններ եւ վստահ եմ, որ այսօրվա քննարկումը նույնպես կտա իր պտուղները:
Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել ձեզ, հարգելի գործընկերներ, եւ բոլորիս այսօր մաղթել բեղմնավոր քննարկումներ՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության ազգային շահերի»,-ասել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում
«Հարգարժան տիկին նախագահ, հարգարժան տիկին գլխավոր քարտուղար, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ կազմ...
«Օրենսդիր մարմնի անկախության ամրապնդումն ընդդեմ աճող ավտորիտարիզմի». Արարատ Միրզոյանի ելույթը Վաշինգտոնում կայացած Առաջնորդների ֆորումում
«2000-ականների սկզբին աշխարհով մեկ արդեն իսկ գրանցվել էր ավտորիտարիզմի աճ: Միեւնույն ժամանակ, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ համաշխարհային այս ...
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում
«Մեծարգո՛ պարոն Սիլուրիս, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթով հանդես գալ Կիպրոսի Հանրապետության Ներկայա...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը
«Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի, մեծարգո տիկին Մատվիենկո,հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, նախ եւ առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստ...
Արարատ Միրզոյանի ելույթը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել իմ կոչին արձագանքելու եւ այս լսումներին նման ներկայանալի մասնակցություն ապահովելու համար: Վստահաբար կարող եմ պնդել...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյայ...
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահին
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին: Շնորհակալական նամակում ասվում է. «Հ...
Արարատ Միրզոյանի ուղերձը Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ երկրում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ
«Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե, իմ եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադ...
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ օտարերկրյա պետությունների իր գործընկերներից եւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներից
ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արարատ Միրզոյանին շնորհավորել են Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւան, Գերմանիայի Բունդեսթա...
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը եզդի ժողովրդին՝ եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ
«Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին: Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի ...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս հայոց բանակի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց բանակի ստեղծումը նորանկախ Հայաստանի պատմութ...
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պ...
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
«Մեծարգո՛ պարոն Միրզոյան, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանն իր մեկդարյա գործունեության ...