ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Կ-224-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» Կ-224-Ա կարգադրության`
1) 123-րդ կետից հետո լրացնել նոր՝ 123.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.
«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործերի փաստաթղթավորման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-128)՝ համաձայն 123.1-ին հավելվածի:».
2) 155-րդ կետից հետո լրացնել նոր՝ 155.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.
«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-129)՝ համաձայն 155.1-ին հավելվածի:».
3) 157-րդ, 168-րդ, 203-րդ, 228-րդ եւ 229-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
4) 188-րդ կետից հետո լրացնել նոր՝ 188.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.
«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման, ուսուցումների եւ մրցույթների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-3.1-50)՝ համաձայն 188.1-ին հավելվածի:».
5) 204-րդ կետից հետո լրացնել նոր՝ 204.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.
«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-3.1-51)՝ համաձայն 204.1-ին հավելվածի:».
6) 240-րդ կետից հետո լրացնել նոր՝ 241-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.
«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի եւ քաղաքացիական պաշտպանության բաժնի կրտսեր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-4.1-26)՝ համաձայն 241-րդ հավելվածի:».
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ԱՐՇԱԿՅԱՆ
23.11.2021
Կ-186-Ա