ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի Կ-176-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 24.11.2021թ.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Մամիջանյանի 17.11.2021թ. թիվ ն/17265-2021 եւ Ա. Վարդեւանյանի 18.11.2021թ. ն/17427-2021 գրությունները՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի նոյեմբերի 12-ի «Մադրիդ գործուղելու մասին» Կ-176-Ա կարգադրության 1-ին կետի «Արամ Վարդեւանյան Ազգային ժողովի պատգամավոր (նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը)» եւ 2-րդ կետի «Հայկ Մամիջանյանի եւ» բառերը հանել:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
19.11.2021
Կ-184-Ա