ՍԱՄԱՐՂԱՆԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում եմ.
1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱՊՀ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հոկտեմբերի 26-28-ը Սամարղանդ (ՈՒզբեկստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն` հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահ |
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի տեղակալ |
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ | Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎ | Ազգային ժողովի պատգամավոր |
Միքայել ԹՈՒՄԱՍՅԱՆ | Ազգային ժողովի պատգամավոր |
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ |
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի մամլո քարտուղար |
Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ | Ազգային ժողովի նախագահի խորհրդատու օգնական |
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի պետ (հոկտեմբերի 24-28-ը) |
Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպության բաժնի գլխավոր մասնագետ |
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր |
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ | Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր: |
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է.Խանզրադյանին` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (5 անձի)` ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի` 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
21.10.2022
Կ-309-Ա
26.10.2022 | Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի Կ-309-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին |