Armenian    
Սամարղանդ գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի Կ-309-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 31.10.2022թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի «Սամարղանդ գործուղելու մասին» Կ-309-Ա կարգադրության 1-ին կետի «Վլադիմիր Վարդանյան Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «Նարեկ Զեյնալյան Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ» բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

26.10.2022
Կ-318-Ա