Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՄԱՐՂԱՆԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 24.10.2022թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի  5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
կարգադրում  եմ.

1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱՊՀ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հոկտեմբերի 26-28-ը Սամարղանդ (ՈՒզբեկստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն` հետեւյալ կազմով.
 
 
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ 
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ
Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ  Ազգային ժողովի պատգամավոր
Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎ Ազգային ժողովի պատգամավոր
Միքայել ԹՈՒՄԱՍՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին  կապերի  վարչության պետ
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամլո քարտուղար
Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդատու օգնական
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի պետ (հոկտեմբերի 24-28-ը)
Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպության բաժնի գլխավոր մասնագետ
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի   հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի   հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Է.Խանզրադյանին` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (5 անձի)` ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին` հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի` 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին»  Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

21.10.2022
Կ-309-Ա


26.10.2022 Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի Կ-309-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին