Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Կ-224-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 17.01.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի 2023 թվականի հունվարի 16-ի հանձնարարականը` կարգադրում   եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» Կ-224-Ա կարգադրության՝

1) 142-րդ կետից հետո լրացնել նոր՝ 142.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ. «Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-136)՝ համաձայն 142.1-ին հավելվածի».

2) 189-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 227-րդ կետից հետո լրացնել նոր՝ 227.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ. «Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կադրային գործերի փաստաթղթավորման բաժնի կրտսեր մասնագետի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-4.1-26)՝ համաձայն 227.1-ին հավելվածի»:

2. 29-րդ կետով հաստատված 29-րդ հավելվածի 9-րդ մասի «ունի տեխնիկական կրթություն» բառերից հետո լրացնել «կամ տնտեսագիտություն կամ իրավագիտություն բարձրագույն կրթություն»:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

16.01.2023
Կ-10-Ա