Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Կ-224-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 29.05.2023թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2022 թվականի մայիսի 4-ի Կ-113-Ա կարգադրությունը`  կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» Կ-224-Ա կարգադրության`

1) 130-րդ կետից հետո լրացնել նոր՝ 130.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-137)՝ համաձայն 130.1-ին հավելվածի:»,

2) 193-րդ կետից հետո լրացնել նոր՝ 193.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-3.1-55)՝ համաձայն 193.1-ին հավելվածի:»,

3) 194-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

22.05.2023
Կ-153-Ա