Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի Կ-224-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.08.2024թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 13-ի Կ-342-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» Կ-224-Ա կարգադրության՝

119-րդ կետից հետո լրացնել նոր՝ 119.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության թղթակցային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիրը (ծածկագիրը՝ 1-2.2-142)՝ համաձայն 119.1-ին հավելվածի:».

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

20.08.2024
Կ-218-Ա