Գործում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» ՀՀ օրենքը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 2-րդ ենթակետով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ԱԺԽՈ-046-Լ որոշման 1-12-րդ կետերը` կարգադրում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը` համաձայն 1-ին հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հունիսի 13-ի Կ-133-Ա կարգադրությունը ճանաչել ուժը կորցրած:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԲԱԲԼՈՅԱՆ
23.02.2018
Կ-53-Ա