Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի Կ-53-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի Կ-52-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 10.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 4-ի «Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-002-Լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ԱԺԽՈ-009-Լ որոշումը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին» Կ-53-Ա կարգադրության     1-ին կետով հաստատված 1-ին հավելվածում՝

1) 34-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. 

34 Փորձագետ (մասնագետ) Պետական ծառայող 4

2) 51-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. 

51 Փորձագետ (մասնագետ) Պետական ծառայող 4

3) 55.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.  

55.2 Փորձագետ (մասնագետ) Պետական ծառայող 3

4) 55.5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. 

55.5 Փորձագետ (մասնագետ) Պետական ծառայող 3

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» Կ-52-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի՝

2.2-րդ գլխում՝

1) Lրացնել նոր՝ 8.1-րդ, 30.1-րդ կետերը.

«8.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ),»

«30.1 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ),»:

2) 33.3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«33.3 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ),»

3) 33.4 կետից հետո լրացնել նոր՝ 33.5-րդ եւ 33.6-րդ կետերը հետեւյալ բովանդակությամբ.

«33.5 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ),

33.6 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ (մասնագետ):»:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

15.05.2019
Կ-61-Ա