Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 19.10.2021թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. ԱՊՀ ՄԽՎ Վերահսկիչ-բյուջետային մշտական հանձնաժողովի, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության, Պետականաշինության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱՊՀ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2021 թվականի հոկտեմբերի 20-23-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ (2021 թվականի հոկտեմբերի 18-20-ը), պատգամավորներ Նազելի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, Զեմֆիրա ՄԻՐԶՈԵՎԱՅԻՆ եւ Տրդատ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ:

2. ՀԱՊԿ ԽՎ Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, ինչպես նաեւ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների հերթական նիստերին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ (2021 թվականի հոկտեմբերի 18-20-ը), Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ (2021 թվականի հոկտեմբերի 18-20-ը), Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ (2021 թվականի հոկտեմբերի 18-21-ը), Հովիկ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ (2021 թվականի հոկտեմբերի 17-18-ը) եւ Արթուր ԴԱՎԹՅԱՆԻՆ (2021 թվականի հոկտեմբերի 18-20-ը), Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ (2021 թվականի հոկտեմբերի 17-23-ը):

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը եւ Սոֆյա Մնացականյանի գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

15.10.2021
Կ-161-Ա


19.11.2021 Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի Կ-161-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին