Armenian    
Սանկտ Պետերբուրգ գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի Կ-161-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 08.12.2021թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի պատգամավորներ Զ. Միրզոեւայի 21.10.2021թ. Ն/15808-2021 եւ Ս. Օհանյանի 21.10.2021թ. Ն/15788-2021 գրությունները՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի «Սանկտ Պետերբուրգ գործուղելու մասին» Կ-161-Ա կարգադրության.

1) 1-ին կետի «,Զեմֆիրա Միրզոեւային» բառերը հանել,

2) 2-րդ կետի «,Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին (2021 թվականի հոկտեմբերի 18-20-ը),» բառերը հանել:




ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

19.11.2021
Կ-185-Ա