Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.10.2019թ.

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի  ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի մարտի  21-ի Կ-68-Ա կարգադրությունը՝ կարգադրում  եմ.

1. 2019 թվականի ապրիլի 8-10-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի  տեղակալ   Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

04.04.2019
Կ-82-Ա