ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի Կ-23-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 14.04.2021թ.
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ եւ 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի ապրիլի 8-ի ՆՀ-61-Ա հրամանագիրը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունը՝ կարգադրո մ եմ
1. Ազգային ժողովի նախագահի 2021 թվականի փետրվարի 19-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» Կ-23-Ա կարգադրության 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
14.04.2021
Կ-45-Ա