Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
26.05.2021
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի հունիսի 4-ին, ժամը 16.00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
01.04.2021
Սույն թվականի ապրիլի 6-ին, ժամը 13։00-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի՝ ՀՀ-ում COVID-19-ի պայմաններում կրթական հեռավար գործընթացի և կրթության իրավունքի իրացման խնդիրները խորագրով քննարկում։
30.03.2021
Քննարկում՝ ուղղված համացանցում ատելության խոսքի կարգավորմանը
25.03.2021
Սույն թվականի մարտի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի աշխատանքային քննարկում՝ <<Ատելության խոսքի կարգավորումը համացանցում>> թեմայով։
17.02.2021
Ս.թ. փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին, ԱԺ 314 սենյակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում տեղի կունենա ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համար նախատեսված <<Ատելության խոսքի կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում>> հետազոտության հաշվետվությունը փորձագետներ՝ Արա Ղազարյանի և Դավիթ Ասատրյանի ներկայացմամբ։
11.03.2021 |
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին կից ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված օրենսդրական հիմքերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը մարտի 11-ին քննարկեց ,Ատելության խոսքի կարգավորումը համացանցումե թեմայով հետազոտությունը: Առաջարկներ են ներկայացված համացանցում ատելության խոսքի կարգավորման վերաբերյալ: Հետազոտությունն իրականացվել է ,Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարանե ծրագրի շրջանակում:
Մասնակցեցին համացանցային տիրույթի կարգավորմամբ եւ կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Զեկույցի հեղինակները՝ ՄԱԶԾ փորձագետներ Արա Ղազարյանը եւ Դավիթ Ասատրյանը, ներկայացրին քննարկվող թեմային առնչվող առաջարկներ:
Ուսումնասիրության արդյունքում փորձագետներն առաջարկել են կոնկրետ բանաձեւ՝ ,ինքնակարգավորում կարգավորման միջոցովե: Փորձագետների կարծիքով՝ մեր երկրում կարող է կիրառվել գերմանական մոդելը, ըստ որի առաջարկվում է համացանցում բովանդակության կարգավորման առաջնային մանդատը տալ ինքնակարգավորման մարմիններին, իսկ պետական կարգավորող մարմիններն իրականացնեն որոշակի սահմանային վերահսկողություն ինքնակարգավորման մեխանիզմների իրավաչափության վերաբերյալ:
Պետական մարմինները պետք է վերահսկեն, թե իրենց կողմից մշակված ստանդարտները պահպանվել են, թե ոչ: ,Օրինակ, ստանդարտներից մեկը կարող է լինել, եթե որեւէ կազմակերպություն ատելության խոսք է օգտագործել, ապա պետք է ոչ միայն հեռացնի այդ խոսքը, այլ նաեւ հայտարարություն տարածի, որ դա տեղի է ունեցել իրենց անփութության պատճառովե,-նշեց Արա Ղազարյանը:
Ըստ փորձագետների՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը որոշակիորեն կարգավորված է՝ ի տարբերություն դոմեյնների: Տեղեկատվական զարգացվածությամբ եւ որոշ սարքերի թանկարժեք լինելով պայմանավորված՝ բովանդակության նկատմամբ վերահսկողություն գրեթե չի իրականացվում: Նշվեց, որ միջազգային հանրության տվյալ ոլորտի ներկայացուցիչների միջեւ կա կոնսեսուս, որ այդ սարքավորումները խոսքի ազատության ոչ համաչափ սահմանափակման միջոց կարող են հանդիսանալ, ուստի դրանց կիրառությունը չի խրախուսվում:
Ատելության խոսքի դեմ միջազգային պայքարն իրականացվում է որոշակի միջամտություններ կատարելու միջոցով: Օրինակ՝ 2021 թվականի հունվարից գործում է ,Ֆեյսբուքե սոցիալական ցանցի կողմից ստեղծված վերահսկիչ խորհուրդ, որն իրականացնում է այդ հարթակում արգելափակված բովանդակության իրավաչափության ստուգում:
,Կարգավորումներ սահմանելիս պետք է շատ զգույշ լինել: ԵՄ եւ ԵԽ տարբեր փաստաթղթերում նշվում է, որ ցանկացած կարգավորում, եթե վնասելու է ազատ խոսքին, ապա պետք չէ իրագործելե,-ընդգծեց Դավիթ Ասատրյանը:
Քննարկման ընթացքում կարեւորվեց Կառավարություն-քաղհասարակություն-օգտատեր համագործակցությունը: Կարծիք հնչեց, որ ինտերնետ կառավարման ոլորտում, միգուցե, պետք է ստեղծել միջնորդ դատարան, որը որոշումներ կընդունի թե՛ ատելության խոսքի, թե՛ էթիկական նորմերի խախտումների վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշեց, որ բարձրացված խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ հանդիպման ընթացքում. առաջիկայում եւս կկազմակերպվեն նմանատիպ քննարկումներ: Հանձնաժողովի անդամների առաջարկով հետազոտությունը կքննարկվի նաեւ ,Ինտերնետ կառավարման խորհրդիե առաջիկա նիստում, կներկայացվեն առաջարկներ Կառավարությանը եւ Ազգային ժողովին քաղաքականության մշակման եւ օրենսդրական բարեփոխումների նպատակով:
|