National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


30.03.2021

Քննարկում՝ ուղղված համացանցում ատելության խոսքի կարգավորմանը
Մարտի 30-ին Անի Սամսոնյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային նիստը՝ ,Ատելության խոսքի կարգավորումը ՀՀ օրենսդրությունումե խորագրով: Քննարկմանը մասնակցեցին համացանցային տիրույթի կարգավորմամբ եւ կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի պատվերով համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման ուսումնասիրություններ են կատարել փորձագետներ Արա Ղազարյանն ու Դավիթ Ասատրյանը: Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ,Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարանե ծրագրի շրջանակում: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշեց, որ սա թեմայի վերաբերյալ երրորդ քննարկումն է: Նախորդ անգամ ներկայացվել են փորձագետների զեկույց-առաջարկները եւ քննարկվել վիրտուալ տիրույթի ինքնակարգավորման հնարավորությունները: Փորձագետներն առաջարկում են հեռահաղորդակցության եւ սոցիալական ցանցերի օպերատորներին իրենց պայմանագրերում ամրագրել ատելության խոսքի վերաբերյալ դրույթ, ինչը պարտավորություն կստեղծի օգտատերերի մոտ՝ հետեւելու սեփական վարքագծին: Դա կզարգացնի նաեւ մեդիագրագիտությունը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցչի համար առաջարկն ընդունելի է: Նա նաեւ կարծում է, որ ինֆորմատիկա առարկայով կարելի է մեդիագրագիտություն ուսանել: Ոլորտի մասնագետների կարծիքով՝ նշյալ առաջարկը խնդիրներ կստեղծի օպերատորների համար, քանի որ վերջիններս պատասխանատու չեն բովանդակության համար. նրանք ապահովում են միայն անխափան կապը: Փորձագետներն ընդգծեցին, որ գործող պայմանագրերում առկա է ցանցային էթիկետ դրույթը, որը կարելի է վերաձեւակերպել: Գործող դրույթի վերաձեւակերպմանը համաձայնություն տվեցին ոլորտի մասնագետներն այն պայմանով, որ օպերատորների վրա այլ պատասխանատվություն չի դրվելու եւ ապագայում մշտադիտարկում չեն իրականացնելու: Դրույթը պայմանագրում ամրագրվելու է միայն որպես տեղեկատվություն:

26.05.2021
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի հունիսի 4-ին, ժամը 16.00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ


01.04.2021
Սույն թվականի ապրիլի 6-ին, ժամը 13։00-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի՝ ՀՀ-ում COVID-19-ի պայմաններում կրթական հեռավար գործընթացի և կրթության իրավունքի իրացման խնդիրները խորագրով քննարկում։

25.03.2021
Սույն թվականի մարտի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի աշխատանքային քննարկում՝ <<Ատելության խոսքի կարգավորումը համացանցում>> թեմայով։

11.03.2021
Քննարկում Ատելության խոսքի կարգավորումը համացանցում թեմայով

17.02.2021
Ս.թ. փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին, ԱԺ 314 սենյակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում տեղի կունենա ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համար նախատեսված <<Ատելության խոսքի կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում>> հետազոտության հաշվետվությունը փորձագետներ՝ Արա Ղազարյանի և Դավիթ Ասատրյանի ներկայացմամբ։



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am