National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


11.03.2021

Քննարկում Ատելության խոսքի կարգավորումը համացանցում թեմայով
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին կից ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված օրենսդրական հիմքերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը մարտի 11-ին քննարկեց ,Ատելության խոսքի կարգավորումը համացանցումե թեմայով հետազոտությունը: Առաջարկներ են ներկայացված համացանցում ատելության խոսքի կարգավորման վերաբերյալ: Հետազոտությունն իրականացվել է ,Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարանե ծրագրի շրջանակում: Մասնակցեցին համացանցային տիրույթի կարգավորմամբ եւ կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Զեկույցի հեղինակները՝ ՄԱԶԾ փորձագետներ Արա Ղազարյանը եւ Դավիթ Ասատրյանը, ներկայացրին քննարկվող թեմային առնչվող առաջարկներ: Ուսումնասիրության արդյունքում փորձագետներն առաջարկել են կոնկրետ բանաձեւ՝ ,ինքնակարգավորում կարգավորման միջոցովե: Փորձագետների կարծիքով՝ մեր երկրում կարող է կիրառվել գերմանական մոդելը, ըստ որի առաջարկվում է համացանցում բովանդակության կարգավորման առաջնային մանդատը տալ ինքնակարգավորման մարմիններին, իսկ պետական կարգավորող մարմիններն իրականացնեն որոշակի սահմանային վերահսկողություն ինքնակարգավորման մեխանիզմների իրավաչափության վերաբերյալ: Պետական մարմինները պետք է վերահսկեն, թե իրենց կողմից մշակված ստանդարտները պահպանվել են, թե ոչ: ,Օրինակ, ստանդարտներից մեկը կարող է լինել, եթե որեւէ կազմակերպություն ատելության խոսք է օգտագործել, ապա պետք է ոչ միայն հեռացնի այդ խոսքը, այլ նաեւ հայտարարություն տարածի, որ դա տեղի է ունեցել իրենց անփութության պատճառովե,-նշեց Արա Ղազարյանը: Ըստ փորձագետների՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը որոշակիորեն կարգավորված է՝ ի տարբերություն դոմեյնների: Տեղեկատվական զարգացվածությամբ եւ որոշ սարքերի թանկարժեք լինելով պայմանավորված՝ բովանդակության նկատմամբ վերահսկողություն գրեթե չի իրականացվում: Նշվեց, որ միջազգային հանրության տվյալ ոլորտի ներկայացուցիչների միջեւ կա կոնսեսուս, որ այդ սարքավորումները խոսքի ազատության ոչ համաչափ սահմանափակման միջոց կարող են հանդիսանալ, ուստի դրանց կիրառությունը չի խրախուսվում: Ատելության խոսքի դեմ միջազգային պայքարն իրականացվում է որոշակի միջամտություններ կատարելու միջոցով: Օրինակ՝ 2021 թվականի հունվարից գործում է ,Ֆեյսբուքե սոցիալական ցանցի կողմից ստեղծված վերահսկիչ խորհուրդ, որն իրականացնում է այդ հարթակում արգելափակված բովանդակության իրավաչափության ստուգում: ,Կարգավորումներ սահմանելիս պետք է շատ զգույշ լինել: ԵՄ եւ ԵԽ տարբեր փաստաթղթերում նշվում է, որ ցանկացած կարգավորում, եթե վնասելու է ազատ խոսքին, ապա պետք չէ իրագործելե,-ընդգծեց Դավիթ Ասատրյանը: Քննարկման ընթացքում կարեւորվեց Կառավարություն-քաղհասարակություն-օգտատեր համագործակցությունը: Կարծիք հնչեց, որ ինտերնետ կառավարման ոլորտում, միգուցե, պետք է ստեղծել միջնորդ դատարան, որը որոշումներ կընդունի թե՛ ատելության խոսքի, թե՛ էթիկական նորմերի խախտումների վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշեց, որ բարձրացված խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ հանդիպման ընթացքում. առաջիկայում եւս կկազմակերպվեն նմանատիպ քննարկումներ: Հանձնաժողովի անդամների առաջարկով հետազոտությունը կքննարկվի նաեւ ,Ինտերնետ կառավարման խորհրդիե առաջիկա նիստում, կներկայացվեն առաջարկներ Կառավարությանը եւ Ազգային ժողովին քաղաքականության մշակման եւ օրենսդրական բարեփոխումների նպատակով:

26.05.2021
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի հունիսի 4-ին, ժամը 16.00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ


01.04.2021
Սույն թվականի ապրիլի 6-ին, ժամը 13։00-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի՝ ՀՀ-ում COVID-19-ի պայմաններում կրթական հեռավար գործընթացի և կրթության իրավունքի իրացման խնդիրները խորագրով քննարկում։

30.03.2021
Քննարկում՝ ուղղված համացանցում ատելության խոսքի կարգավորմանը

25.03.2021
Սույն թվականի մարտի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի աշխատանքային քննարկում՝ <<Ատելության խոսքի կարգավորումը համացանցում>> թեմայով։

17.02.2021
Ս.թ. փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին, ԱԺ 314 սենյակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում տեղի կունենա ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համար նախատեսված <<Ատելության խոսքի կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում>> հետազոտության հաշվետվությունը փորձագետներ՝ Արա Ղազարյանի և Դավիթ Ասատրյանի ներկայացմամբ։



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am