Տպել
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


16.11.2016

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ




ՀՀ
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 16- ին հանդիպել է ՀՀ - ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ :

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ՀՀ - ԵՄ ապագա պայմանագրի քաղաքական եւ տնտեսական բաղադրիչները : Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է բանակցությունների ընթացքին ` նշելով , որ բանակցությունների փուլն ավարտվում է եւ առաջիկայում կունենանք ՀՀ - ԵՄ իրավական նոր փաստաթուղթ : Նաիրա Զոհրաբյանը , կարեւորելով ԵՄ 500 միլիոնանոց շուկան մեր երկրի համար , դեսպանին հորդորել է եվրոպական կողմին կոչ անել ավելի հետեւողական լինելու հայկական կողմի հետ բանակցություններում Հայաստան - ԵՄ փաստաթղթի տնտեսական բաղադրիչի առումով :

Կողմերը քննարկել են նաեւ ներքաղաքական հարցեր . հանձնաժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ ներքաղաքական իրավիճակը : Անդրադարձ է կատարվել ՀՀ ընտրական օրենսգրքին , նաեւ այն հարցին , թե ինչպես կարող է Եվրոպական միությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ լրացուցիչ օժանդակություն ցուցաբերել Հայաստանին : Տիկին Զոհրաբյանը դեսպանին հորդորել է առավել ներկայացուցչական ու երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան ` ընդգծելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը :

 


30.05.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

25.01.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

23.01.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ