National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում
Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


23.01.2017

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ




      Հարգելի
գործընկերներ , մինչև մեր օրակարգի հաստատումը ես պահանջում եմ , որ մենք անդրադառնանք մի աննախադեպ երևույթի , հատկապես , որ այս նստաշրջանի օրակարգի հիմնական թեմաներից մեկը լրագրողների և խոսքի ազատության պաշտպանությունն է : Խոսքը Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին է : Հիշեցնեմ , Լապշինը երկքաղաքացի է՝ ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն , նրան ձերբակալել են Մինսկում՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հրահանգով՝ այն բանի համար , որ բլոգերը 2011 և 2012 թթ . այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ լրագրողական հետաքննություն անցկացնելու համար : Կարծում եմ՝ ժամանակն է , որ մեր Վեհաժողովը վերջապես անդրադառնա այնպիսի ամոթալի և խայտառակ մի երևույթի , ինչպիսին Ադրբեջանի , սև ցուցակն ե է , որտեղ այս պահին ներառված է 600 ,persona non grataե, որոնցից 180- ը լրագրողներ են , պրոֆեսիոնալներ , ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ` իրենց լրագրողական պարտականությունը կատարելու համար :                                                                                                                                                                     
Հարգելի գործընկերներ , ուզում եմ ձեզ մի պարզ հարց տալ . քանի՞ հազար մարդ պետք է ավելանա Ադրբեջանի , սև ցուցակում ե, որպեսզի մեր Վեհաժողովը վերջապես դրան անդրադառնա , քանի՞ լրագրող , զանգվածային լրատվության ներկայացուցիչ ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանի պահանջով պետք է հետախուզվի Ինտերպոլով , որպեսզի մենք հասկանանք , որ մեր լռությունն ուղղակի դատապարտելի է : Ժամանակն է , որ մեր կազմակերպությունը վերջապես զարթնի իր Լեթարգիական քնից և արձագանքի Ադրբեջանի այս խայտառակ քաղաքականությանը՝ ուղղված խոսքի , խղճի , մամուլի ազատության դեմ :
          
Եվ առնվազն տարակուսելի է , որ ի տարբերություն բազմաթիվ լրագրողական միջազգային կազմակերպությունների , Եվրոպայի խորհրդի՝ Լրագրողների Պաշտպանության Պլատֆորմն որևէ կերպ չարձագանքեց Լապշինի ձերբակալությանը և արտահանձման պահանջին : Մամուլի , խոսքի , խղճի ազատությունը բացարձակ արժեք է , և որևէ երկիր իրավունք չունի խոչընդոտելու և արգելելու լրագրողներին՝ կատարելու իրենց մասնագիտական պարտականությունը :
             
Ես կոչ եմ անում մեր խորհրդարանին , ինչպես նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անհապաղ արձագանքել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և թույլ չտալ , որ Լապշինին արտահանձնեն Ադրբեջանին :  

 


30.05.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

25.01.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am