Տպել
Գործունեության ոլորտները`
Էլ. փոստ
Հեռ.




Քաղվածք թիվ 15 արտահերթ նիստի արձանագրությունից
13.07.2020
Ժամը 12:00
214 սենյակ
1.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հետևյալ օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվեց.
1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-538-30.03.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայան
2.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների հիման վրա հեղինակը օրենքի նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողովին:
1) «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-629-01.06.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյան
3.
Հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց հետևյալ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում.
1) «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-629-01.06.2020-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան
4.
Հետևյալ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը տեղի կունենա հանձնաժողովի 14.07.2020թ. ժամը 11:00-ի արտահերթ նիստում.
1) ա) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-664-18.06.2020-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան
2) բ) «Սնանկության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-6641-18.06.2020-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-6642-18.06.2020-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-6643-18.06.2020-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-6644-18.06.2020-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ