ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Մարզ` Շիրակ
Մարզ` Շիրակ, | Ընտրատարածք`
Կարեն Հակոբի Սարուխանյան
Ծնվել է 1986թ. օգոստոսի 20-ին Գյումրիում:
2008թ. ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, 2013թ.՝ ԵՊՀ մագիստրատուրան: Կենսաֆիզիկոս: 2009-2018թթ. եղել է «Բյուրակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության եւ ինֆորմատիկայի ուսուցիչ: 2008-2012թթ.՝ Գյումրու պետական բժշկական քոլեջի բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս: 01.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի երկու զավակ: |