ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Մարզ` Երեւան
Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն
Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ Մարզ` Երեւան, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն | Ընտրատարածք`
Գուրգեն Նիկոլի Բաղդասարյան
Ծնվել է 1977թ. օգոստոսի 13-ին Երեւանում:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Տնտեսագետ: 2003թ. եղել է Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի օգնական։ 2004թ.` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բյուջետային գործընթացի կառավարման վարչության միջնաժամկետ բյուջեների ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ։ 2005-2006թթ. զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ։ 2007-2008թթ.՝ «Դանդի փրեշս մեթալս» ընկերության ֆինանսական կոորդինատոր։ 2009-2019թ. հունվար՝ «Պրես-Ստենդ» ընկերության փոխտնօրեն։ 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած չէ: |