ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Մարզ` Երեւան
Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն
Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ Մարզ` Երեւան, Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն | Ընտրատարածք`
Հակոբ Կարապետի Սիմիդյան
Ծնվել է 1984թ. ապրիլի 20-ին Երեւանում:
2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: Երկրաբան: 2005-2007թթ. եղել է «Օրրան» հկ աշխատակից: 2009-2012թթ.՝ «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ: 2013թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրեն: 2012-2017թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2018թ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2018-2019թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ: 2020թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2016թ., ՊՆ): Ամուսնացած է, ունի մեկ զավակ: |