ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (Կ-642-24.07.2023-ՏՀ-011/1) Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի վերաբերյալ   Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Առաջարկում ենք հետևյալը.

  1․Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի վերնագրում «սննդամթերքի» բառից հետո լրացնել «նմուշառման և» բառերով՝  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջի պահպանման նկատառումից ելնելով։

2․Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում «Սույն օրենքն ուժի մեջ է» բառերից հետո ավելացնել «մտնում» բառը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 23-րդ հոդվածի դրույթներով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում նշված «իրականացվում» բառը փոխարինել «իրականացվում է» բառերով:

3․Առաջարկում ենք Նախագծով սահմանել Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի: Ըստ այդմ՝ Նախագծի 13-րդ հոդվածը  առաջարկում ենք շարադրել նոր 3-րդ կետով հետևյալ խմբագրությամբ՝ «3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:»

Հարգանքով՝                               ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ